Հայտնի են մարմնամարզության կանանց առաջնության հաղթողները
Պայքարին մասնակցել է 23 մարզուհի: Հավասարը չի ունեցել Աննա Գրիգորյանը, որը կանգնել է պատվոհարթակի առաջին աստիճանին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գայանե Սիրականյանը, իսկ բրոնզե մեդալին արժանացել է Ինեսա Ջաղինյանը:
Հայաստանի մարմնամարզության առաջնությունը մեկնարկել է երեկ: Վաղն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ելույթները կշարունակեն տղամարդիկ: