Աթլետիկայի վարկանշային ԱԱ-ին մասնակցելու է միայն Ամալյա Շառոյանը
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը Mediamax Sport-ին ասել է, որ Հայաստանը ներկայացնելու է Ամալյա Շառոյանը:
Նա վերջերս Թուրքիայում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում հայ աթլետներից լավագույն արդյունքն է ցույց տվել:
«Ամալյան վերջերս է վերադարձել Վառնայից ու Աշխարհի առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական փուլն անցկացնելու է Երեւանում: Մրցավայր է մեկնելու մարտի 16-ին»,- նշել է Շահբազյանը:
Շառոյանը ԱԱ-ում հանդես է գալու 400 մետր վազքում: