ԵԱՀԿ-ՀՀ ՊՆ համագործակցությունը նոր ոլորտներ կարող է ներառել
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Անդրեյ Սորոկինի անձնական ներդրումը ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում:
Նախարարը կարեւորել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ ՀՀ Զինված ուժերում իրականացվող՝ մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների եւ մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերի իրականացման համար:
Անդրեյ Սորոկինն էլ նշել է, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ՊՆ-ի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ հետագայում կարող է ներառել համագործակցության նոր ոլորտներ: