Հայաստանում ՌԴ ռազմաբազան համալրվել է կործանիչներով
«Առաջիկայում 4+ սերնդի ուղղաթիռները եւ Ми-8МТ-ը կհավաքվեն եւ գործի կդրվեն միավորման ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից»,- ասված է ՌԴ ռազմաբազայի հաղորդագրության մեջ:
2015թ. Վերջին «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան ստացել է 13 հարվածային ու բեռնատար ուղղաթիռներ:
ՌԴ ավիաբազան ձեւավորվել է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում 1995թ.: 1998թ. նոյեմբերին Ռուսաստանից ռազմաբազա էին տեղափոխվել բազմաթիրախային МиГ-29 կործանիչները:
2001թ. հուլիսին «Էրեբունի»-ում տեղակայված ստորաբաժանումներից ձեւավորվել է ավիացիոն բազա, որն ընդգրկվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ՌԴ ռազմաբազայի կազմում: