Համաշխարհային մտավոր խաղերում հանդես կգա 3 հայ շախմատիստ
Շախմատային մրցաշարի տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնելու են Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը, իսկ կանանցում՝ Լիլիթ Մկրտչյանը:
Փետրվարի 26- 27-ը կայանալու են արագ շախմատի պարտիաները, 28-ին, 29-ին եւ մարտի 1-ին՝ բլից, իսկ մարտի 2-3-ը՝ բասկյան մրցակարգով հանդիպումները: