Ծանրորդները ԵԱ-ին կսկսեն պատրաստվել ծաղկաձորյան հավաքով
Այս մասին Mediamax Sport-ի թղթակցին ասել է տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նրա խոսքով, այս ժամանակահատվածի համար մարզիկները հանդես են եկել իրենց առավելագույն հնարավորություններով:
«Այս տարի երկրի առաջնությունում հանդես եկան բոլոր ծանրորդները, նույնիսկ նրանք որոնք նախկինում չէին ցանկանում: Միայն Առաքել Միրզոյանն էր բացակայում, քանի որ վնասվածքից դեռ ամբողջովին չի ապաքինվել»,- ասել է մարզիչը:
Մյուս կարեւոր մրցաշարը ծանրորդների համար լինելու է ապրիլի 8-16-ը Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Թիմը պատրաստվելու է Ծաղկաձորում, ապա մարտի 20-ից մարզումները շարունակելու է Կազանում, որտեղից էլ ուղեւորվելու է մրցավայր: