Ճկասուսերակիրները որոշել են Հայաստանի մրցանակակիրներին
Mediamax Sport-ի թղթակցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մադոյանն ասել է, որ ճկասուսեր ձեւում հանդես են եկել 32 մարզիկներ:
Հաղթողի կոչումը նվաճել է Մայքլ Հովհաննիսյանը, 2-րդ տեղում ելույթն ավարտել է Արմեն Դալլաքյանը: Պատվոհարթակի 3-րդ աստիճանին էլ կանգնել են Հայկ Բարսեղյանն ու Հենրիկ Բալիկյանը:
Վաղը հանդես են գալու խոցասուսերակիրները: Ընդհանուր առմամբ երկրի առաջնությունում ուժերն են չափում մոտ 100 սուսերամարտիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից ու Բյուրեղավանից:
Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է հավաքականի կազմը, որը մարտի 4-10-ը մասնակցելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: