ՀՀ-ն եւ Հունաստանը կփոխանակվեն զինամթերքի արտադրության փորձով
Համաձայնագրի կնքման առաջարկությունն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի փոխանցմամբ՝ համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ: Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի եւ պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում եւ տեխնիկական աջակցություն, ռազմական հետազոտություններ իրականացնող մարմինների միջեւ երկխոսություն, ռազմական հետազոտությունների եւ գնահատման ոլորտում փորձի փոխանակում, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի եւ կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում եւ այլն:
Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը կստեղծեն հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով: