Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. «Հետաքննության մեխանիզմը կարեւոր է»

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր.  «Հետաքննության մեխանիզմը կարեւոր է»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի բացառիկ հարցազրույցը Հայաստանի համար` տրված Մեդիամաքսին


- 2016 թ.-ին Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը:&nbsp; Որո՞նք են ձեր երկրի նախագահության առաջնահերթությունները:&nbsp;

- Ներկայում մենք կանգնած ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հավանաբար ամենալուրջ մարտահրավերի առջեւ: Մենք լիովին գիտակցում ենք, թե ինչ է նշանակում ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը նման դժվար ժամանակաշրջանում, եւ այն պատասխանատվությունը, որը մենք կրելու ենք Եվրոպայի համար:

ԵԱՀԿ-ում մեր նախագահության համար մեր կողմից ընտրված կարգախոսն է՝&nbsp; երկխոսության վերսկսում, վստահության վերստեղծում&nbsp; եւ անվտանգության վերականգնում: Մենք տքնաջանորեն աշխատելու ենք այս առաջնահերթությունները կյանքի կոչելու համար: Վերջին տարիների ընթացքում Եվրոպայում&nbsp; վստահությունը զգալիորեն պակասել է: Այն վերստեղծելը դժվար կլինի, բայց դա չանելու տարբերակ չկա: Ես ցանկանում եմ, որպեսզի մենք կարողանանք ասել գալիք սերունդներին՝ մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու խաղաղությունը մեր մայրցամաքում:&nbsp;

- Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ ինչպե՞ս եք դուք ակնկալում օգնել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Կովկասի մյուս չլուծված հակամարտությունների կարգավորմանը:&nbsp;

- Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում ընդունել ֆատալիզմի այն տեսակը, որն այդ հակամարտությունները պիտակավորում է որպես &laquo;սառեցված&raquo;: Յուրաքանչյուր տարի դրանք շարունակում են մարդկանց զրկանքների եւ խնդրո առարկա տարածաշրջանների լճացման պատճառ մնալ: Մենք ցանկանում ենք կայունացնել հրադադարները, վստահություն կառուցել եւ մեղմել մարդկանց առօրյա կենցաղը՝ ձեռնարկելով փոքր, բայց շոշափելի քայլեր, ինչպես օրինակ, բարելավել տնտեսական կապերը:&nbsp;&nbsp;

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեզ մտահոգում է շփման գծի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի&nbsp; երկայնքով զինված բախումները: Գերմանիան կոչ է անում ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցությունները:&nbsp; Այս ճանապարհին կարեւոր քայլ կլիներ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

Մերձդնեստրի մասով մենք փնտրում ենք համակողմանի կարգավորում, որը կճանաչի Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եւ կտրամադրի Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ:&nbsp;

Վրաստանում ևս իրավիճակը լուծման առումով բարդ է: Այնուամենայնիվ, վերջերս առաջընթաց է գրանցվել հակամարտության կողմերի միջեւ գործնական համագործակցության առումով: Մենք ցանկանում ենք պահպանել այս դրական դինամիկան՝&nbsp; այն ամրապնդելով վստահության կառուցման միջոցներով եւ հումանիտար գործողություններով:&nbsp;&nbsp;

- Հակամարտությունն Արեւելյան Ուկրաինայում շարունակվում է արդեն երկու տարի: Ի՞նչ դեր կարող է ԵԱՀԿ-ն այնտեղ խաղալ ապագայում: ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելությունը (SMM) ընդլայնելու ծրագրեր կա՞ն:&nbsp;

- 2014 թ.-ից ի վեր Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ ԵԱՀԿ անփոխարինելի է Եվրոպայի անվտանգության համար: Անկախ բոլոր անհաջողություններից՝ առանց դիտորդական առաքելության մենք չէինք արձանագրի այսքան մեծ առաջընթաց, որն ունեցանք ռազմական լարվածության թուլացման եւ զինտեխնիկայի դուրսբերման առումով: Այժմ պետք է ժամանակ չկորցնենք և կայացնենք առաքելության մանդատի երկարացման եւ բյուջեի վերաբերյալ անհրաժեշտ որոշումները, որպեսզի դիտորդները կարողանան շարունակել իրենց կարեւոր աշխատանքը:&nbsp;&nbsp;
&nbsp;
Այժմ արդեն կարող ենք փաստել, որ Հատուկ դիտորդական առաքելության մանդատը կայացած է: Այն առաքելությանն օժտել է խնդիրների լուծման համար անհրաժեշտ ամենալայն հնարավորություններով: Դիտորդներին հաջողվել է տեղում ճկունորեն արձագանքել իրավիճակի զարգացմանը և նորահայտ&nbsp; պահանջներին:&nbsp; Հետևաբար մենք աշխատելու ենք առաքելության մանդատի երկարացման ուղղությամբ:&nbsp;

- Ինչպե՞ս կարող է ԵԱՀԿ-ն նպաստել Եվրոպայում խաղաղության ու անվտանգության հաստատմանը: Որոնք ենք ԵԱՀԿ-ի՝ որպես կազմակերպություն, առավելությունները, որոնցով այն տարբերվում է մյուս միջազգային դերակատարներից:

- ԵԱՀԽ գործընթացը մեզ սովորեցրել է, որ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մասնակից պետությունների միջեւ երկխոսության թելը կտրվի հատկապես ա'յն ժամանակ, երբ Արևմուտքի ու Արևելքի միջև խորանում է անվստահությունը եւ աճում է անհաղորդությունը:&nbsp; Այն, որ ԵԱՀԿ-ն այժմ դարձել է անվտանգության ասպարեզում աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային կազմակերպությունը, փաստում է, թե որքան արդիական է այս մոտեցումը:
&nbsp;
Կարեւոր է նաեւ գիտակցել, որ Մինսկի խաղաղ գործընթացում հաջողության որևէ հնարավորություն չի կարող լինել առանց ԵԱՀԿ: Դիտորդական առաքելության, ինչպես նաև Եռակողմ կոնտակտային խմբում ունեցած իր առանցքային դերակատարման շնորհիվ ԵԱՀԿ վճռորոշ կերպով նպաստել է ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացի նախաձեռնմանը:&nbsp; Սա ամբողջ կազմակերպությանը հանել է այսպես կոչված &laquo;քնած արքայադստեր&raquo; թմբիրից՝ վերադարձնելով ն միջազգային անվտանգության քաղաքականության հարթակ, իմ կարծիքով, շատ ճիշտ ժամանակին:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;

- Ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն արձագանքում միջազգային ահաբեկչության ահագնացող սպառնալիքին:

- Ստամբուլի սրտում ահասարսուռ հարձակումները եւ անցած տարի Փարիզից մինչեւ Բեյրութ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դաժանորեն հուշեցին, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է ահաբեկչության թիրախ դառնալ: Ակնհայտ է, որ որևէ պետություն չի կարող ինքնուրույնաբար և միայնակ դիմակայել&nbsp; այս սպառնալիքին: Ուստի գալիք տարիներին մենք ստիպված ենք ամրապնդել ԵԱՀԿ մասնակից բոլոր 57 պետությունների հակաահաբեկչական կարողությունները: Մեզնից առաջ ԵԱՀԿ նախագահող Շվեյցարիան եւ Սերբիան կարեւոր աշխատանք են կատարել այս հարցում: Մենք ցանկանում ենք շարունակել այն, նաև օրինակ՝ այս ամառ Բեռլինում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողով հրավիրելու միջոցով:
&nbsp;
- Ինչպե՞ս կարող են ԵԱՀԿ մասնակից պետություններն արձագանքել փախստականների ճգնաժամին:

-&nbsp; Փախստականների ճգնաժամն ակնհայտ կերպով ցույց տվեց, որ մենք առաջ չենք շարժվի՝ առաջնորդվելով բացառապես ազգային ռազմավարություններով, եւ որքան էլ դժվար լինի Եվրոպայում հասնել համաձայնության, մենք պետք է շարունակենք փնտրել համատեղ լուծումներ: ԵԱՀԿ ներսում մենք միասնական ենք ճգնաժամի հետեւանքների դեմ&nbsp; պայքարի եւ ԵԱՀԿ տարածքում սահմանների կառավարման բարելավման հարցում: Այս ուղղությամբ ենք շարունակելու այս տարի մեր աշխատանքը:

Երկարաժամկետ տեսանկյունից, ինտեգրումը հասարակության համար լուրջ խնդիր է լինելու: Ուստի չափազանց կարեւոր է հենց այժմվանից վճռականորեն գործել ԵԱՀԿ տարածքում անհանդուրժողականության, խտրականության եւ այլատյացության դեմ: Գերմանիայի նախագահությունը կենտրոնանալու է հատկապես այս խնդիրների վրա՝ հաշվի առնելով անցյալի համար մեր պատասխանատվությունը:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;

- ԵԱՀԿ-ի տիրույթում գտնվող մյուս ուղղությունը՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների&nbsp; թեմաները, ի՞նչ դեր է ունենալու գերմանական նախագահության համար:&nbsp;

- Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը մեր օրակարգի ամենակարեւոր մասն է կազմում: Մենք աշխատանք ենք տանելու, որ գոյություն ունեցող պարտավորություններն ամբողջությամբ հարգվեն ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների, այդ թվում, անշուշտ, մեր կողմից:&nbsp;

Արդյունավետ պետական կառավարումը եւս շարունակելու է առանցքային չափանիշ&nbsp; մնալ կայուն տնտեսական կապերի համար, եւ այս երկուսը չափազանց որոշիչ են վստահության կառուցման համար: Այդ պատճառով մայիսին Բեռլինում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակում մենք փորձելու ենք երկխոսության մեջ մտնել գործարար աշխարհի հետ՝ ձեռնարկատերերից լսելու, թե ինչ քայլեր են անհրաժեշտ տնտեսական կապերը ԵԱՀԿ տարածքում կայունորեն ամրապնդելու համար, ինչից, ի վերջո,&nbsp; շահելու ենք նաև քաղաքական ու հասարակական առումներով:&nbsp;

- Երբ մեկ տարի անց ետ նայեք ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը, ի՞նչն եք համարելու հաջողություն:&nbsp;&nbsp;&nbsp;

- Դեկտեմբերին Համբուրգում մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ մասնակից պետությունների արտգործնախարարների հետ եւ ամփոփելու ենք մեր նախագահության մեկ տարվա արդյունքները: Հուսով եմ՝ մեզ կհաջողվի ԵԱՀԿ ներսում կրկին անցնել կառուցողական գործողությունների: Մենք պետք է անենք ավելին, քան սոսկ ստատուս քվոն պահպանելն է:

Հավելումն դրա, որպես նախագահող երկիր՝ մենք փորձելու ենք խթանել կոնսենսուսի սկզբունքը կազմակերպության ներսում: Սակայն ակնհայտ է, որ կոնսենսուսի հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ մասնակից երկրները չեն ցանկանանում փոխզիջման գնալ: Բոլորիս համար հաջողություն կլինի, եթե ԵԱՀԿ յուրաքանչյուր անդամ պետություն իր նպաստը բերի այդ գործին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Беглянка из Архангельска. 5-месячная хаски сбежала по дороге во Францию



Мода

В подмосковных Мытищах открылся универмаг российских дизайнеров Slava Concept






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ежемесячную денежную выплату получают более 1,6 млн пострадавших от радиации





Путин в России и мире
Москва

Валентин Коновалов Хакасии примет участие в церемонии инаугурации Владимира Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Польский судья отказался от должности и попросил защиты у Лукашенко. Он обвинил Варшаву в нечестной политике




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Столетие Булата Окуджавы отметили в Ногинске



Москва

Пассажиров самолёта Nordwind Airlines доставят в Оренбург резервным бортом

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net