Մարիա Գեւորգյանն ու Զավեն Անդրիասյանը շարունակում են վստահ եույթները
Անդրիասյանը 4,5 միավոր է վաստակել ու կես քայլով առաջ անցել 2-րդ տեղը զբաղեցնող Ռոբերտ Հովհաննիսյանից: Նա 5-րդ տուրում ուժեղ է եղել Լեւոն Բաբուջյանից, իսկ Հովհաննիսյնանն էլ առավելության է հասել Արման Միքայելյանի նկատմամբ: Եռյակը 3,5 միավորով եզրափակում է Արման Փաշիկյանը, որը հաղթել է Մանուել Պետրոսյանին:
Մարիա Գեւորգյանն առայժմ 100 տոկոսանոց արդյունավետությամբ է հանդես գալիս: Նա բոլոր 5 պարտիաներում էլ հաղթանակ է գրանցել իր հաշվին: Վերջին տուրում շախմատիստուհին ուժեղ է եղել Մանե Ադամյանից:
3,5 միավորով 2-րդ ու 3-րդ տեղերն են զբաղեցնում Աննա Հայրապետյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: