Գերմանիան կողմ է հետաքննության մեխանիզմի ստեղծմանը
Նախարարն այդ մասին ասել է Վիեննայում ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստին՝ ներկայացնելով 2016թ. կազմակերպությունում Գերմանիայի նախագահության առաջնահերթությունները:
«Լարվածության նվազեցումը առաջնային խնդիր է: Այդ կապակցությամբ մենք աջակցում ենք հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը»,- մեջբերում է Գերմանիայի արտգործնախարարի խոսքը ՏԱՍՍ-ը:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր նաեւ հայտարարել է, որ Գերմանիան պահպանելու է գործող բանակցային ձեւաչափերը եւ հակամարտությունների կարգավորման մեխանիզմները Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում, ինչպես նաեւ 2008թ. ռուս-վրացական հակամարտության տարածքում:
«Մենք ակտիվորեն ներգրավվելու ենք լուծումների որոնման գործընթացում»,- ասել է նա: