Մխիթարյանը 5-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է
Նա վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում ու հինգերորդ անգամ անընդմեջ է դարձել երկրի լավագույն ֆուտբոլիստ:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի ու Ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը: Լավագույն եռյակը եզրափակել է հավաքականի ու ղազախստանյան «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Մխիթարյանը «Ոսկե գնդակ» մրցանակի հետ կստանա նաեւ 4 միլիոն դրամ պարգեւ: Անդոնյանի ու Պիզելիի համար էլ նախատեսված է 2,8 ու 2 մլն դրամ պարգեւ ու արծաթե եւ բրոնզե ոսկե գնդակներ:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում էլ հաղթող է դարձել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, իսկ 3-րդ՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:
Սուքիասյանին կհանձնվի հատուկ մրցանակ, պատվոգիր եւ 2 միլիոն դրամական պարգեւ:
Mediamax Sport-ն այսպես էր քվեարկել՝ Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի եւ Գաել Անդոնյան: Մարզիչներից՝ Աբրահամ Խաշմանյան, Վարդան Բիչախչյան եւ Աշոտ Բարսեղյան: