Հայաստանն ու Ռուսաստանը միավորեցին ՀՕՊ համակարգերը Կովկասում
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համաձայնագրի ստորագրումը կայացել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպման ավարտից հետո:
Կողմերը ստորագրել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների 2016թ. համագործակցության ծրագիրը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման շրջանակում Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար՝ նշելով, որ ռուսական զենքի մատակարարումը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքսին պատմել էր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման գաղափարի մասին: