ՀՀ-ն, Վրաստանը, Իրանն ու ՌԴ-ն էներգետիկ ոլորտում կհամագործակցեն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանում այս նպատակով գտնվող՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին:
Կախա Կալաձեի խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, եւ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:
Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, կարեւորել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաեւ այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Նա ընդգծել է, որ քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը:
Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կախա Կալաձեն կոչ էր արել տարածաշրջանում միասնական էներգետիկ ցանց ստեղծել:
Մեդիամաքսի հարցազրույցը Կախա Կալաձեի հետ կարող եք կարդալ այստեղ: