Նոել Գեւորը հունվարի 9-ին մենամարտելու է Վալերի Բրուդովի հետ
Նախապես հայտարարվել էր, որ նրա մրցակիցն է լինելու 38-ամյա ալբանացի Նուրի Սեֆերին: Սակայն նա վնասածք է ստացել, ու Գեւորը մենամարտելու է ռուս Վալերի Բրուդովի հետ:
«Բրուդովն այլ ոճ ունեցող մրցակից է, իսկ ես նոյեմբերից պատրաստվում եմ Սեֆերիի հետ մենամարտին: Միանշանակ, այդ փոփոխությունն այդքան էլ լավ չէ: Հնարավոր է, որ ինձ ավելի բարդ հակառակորդի հետ մենամարտ է սպասվում»,- ասել է Գեւորը:
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ 2016-ին փորձելու է չեմպիոնական գոտու համար պայքարել: