Հայ շախմատիստներն այսօր կմեկնարկեն Ալ Այնի մրցաշարում
Գլխավոր մրցաշարում հանդես են գալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը:
Ալ Այնում ելույթ են ունենալու եւս 7 հայ շախմատիստներ, իսկ մրցաշարն ավարտվելու է դեկտեմբերի 30-ին:
Այն ընթանալու է շվեյցարական համակարգով՝ 9 տուրով: Մրցանակային ֆոնդը կազմում է 57 հազար դոլար: