Մխիթարյանը «Բորուսիայի» հետ կքննարկի պայմանագրի երկարաձգումը
Ինչպես հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, հունվարից կսկսեն բանակցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից չէ, որ ակումբ ընտրի գումարի կամ էլ կոնկրետ երկրի համար: Նա խաղում է այնտեղ, որտեղ կարող է որքան հնարավոր է զարգացնել իր հնարավորությունները: Նա հիմա իսկապես հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում»,- ասել է Ռայոլան:
Մխիթարյանն այս մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում դարձել է 13 գոլի հեղինակ: