Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Թոպրակ»…

«Թոպրակ»…

Իմ լրագրողական ու աշխատանքային կյանքում բազում հանդիպումեր են եղել այլազգիների հետ: Եվ հարցազրույցներ եմ վարել, և ԱԺ-ում աշխատելու տարիներին ԱԺ նախագահների գլխավորած պատվիրակությունների կազմում մեկնել եմ տարբեր երկրներ, Երևանում էլ լուսաբանել եմ նրանց հանդիպումերը Աժ նախագահների հետ:

Հիշողությանս մեջ խրվել է 2004-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանպատրաստից հանդիպումը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Բյուլենտ Առինչի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ի հյուրն էր և նրա այցը զուգադիպել էր նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահի այցին:

Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ նստաշրջանում, եղան հանդիպումներ ԵԽԽՎ նախագահի, մի քանի հանձնաժողովների նախագահների հետ ու նրան առաջարկվեց հանդիպել նաև Բյուլենտ Առինչի հետ: ՀՀ ԱԳՆ-ն չառարկեց հանդիպմանը, որ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանից հետո երկրորդ հանդիպումն էր լինելու Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ: Լարումը մեծ էր, թեև արտաքուստ որևէ կողմ այդ լարումը չէր մատնում: Հանդիպումը սկսվել էր, փոխադարձ ողջույններն ու հանդիպման կարևորությունն արձանագրվել էր, Արթուր Բաղդասարյանը, բնականաբար, անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման անհրաժեշտությանը, ընդհանրապես 21-րդ դարում նոնսենս են փակ սահմանները, նշեց, որ ՀՀ-ն կողմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը ու վաղուց ժամանակն է երկու հարևանների փոխհարաբերությունների ճշտման, այդ փոխհարաբերությունները երրորդ երկրի հետ հարաբերություններով չպայմանավորելու Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահն էլ կարևորեց հարևանների փոխհարաբերությունների կանոնակարգումը՝ 21-րդ դարի ոգով, բայց կան խնդիրներ, որոնց լուծումից է կախված այդ հարաբերությունների կանոնակարգման արագությունը Ես չեմ ուզում վերապատմել ամբողջ հանդիպումը: Ամենասկզբից զգացվում էր, որ թուրքերը սպասում են: Հանդիպումը Թուրքիայի Հանրապետության «տարածքում էր»՝ Թուրքիայի պատվիրակության սենյակում: Թեպետ գրում էի բոլոր ելույթները՝ առանց դադարի, զգում էի, որ բոլորը նայում են իրար ու սպասում են: Սեղանին սուրճ էր, միրգ, քաղցրավենիք, ոչ ոք ձեռք չէր տալիս, անգամ թուրքերն իրենց գավաթներին, հանդիպման կեսից հասկացա, որ նրանք սպասում են՝ հայերը Թուրքիայի «տարածքում» մրգին, քաղցրավենիքին կամ սուրճին ձեռք կտա՞ն, դա նրանց համար գերկարևոր նշանակություն էր ստացել՝ վստահու՞մ են հայերն իրենց, թե՞ ոչ, սա էր խնդիրը: Իրականում գուցե անհեթեթ էր՝ մենք Ֆրանսիայում էինք, աշխատանքային հանդիպում էր, որ, մեծ հաշվով, ոչինչ չէր վճռում ու նման հարցի վրա կենտրոնանալը անլուրջ էր: Բայց չգիտես ինչու՝ թուրքերը շատ ուշադիր նայում էին մեզ բոլորիս, հետո հայացքները ուղղում սառած սուրճի բաժակներին: Դա հոգեբանական ջրբաժան էր, ու ես մի ձեռքով շարունակելով գրել, մյուս ձեռքով վերցրի սուրճի գավաթն ու մի մեծ կում արեցի Որ ես ճիշտ էի, ապացուցեցին Թուրքիայի պատվիրակության բոլոր անդամները՝ նրանք, չգիտես ինչու, սկսեցին ժպտալ ինձ ու միաժամանակ ձեռքներն առան իրենց սուրճի գավաթները՝ կարծես հրամանով: Դա, մեղմ ասած, ծիծաղելի էր, բայց ես ծիծաղելու իրավունք չունեի՝ արարողակարգն արգելում էր Եվ սուրճի մի կումից հետո հանդիպումը շարունակվեց շատ ավելի հանգիստ՝ լարումը, կարծես, անհետացավ Հավարտ հանդիպման Արթուր Բաղդասարյանը Բյուլենտ Առինչին հրավիրեց Հայաստան, նա էլ չմերժեց: Եվ, իհարկե, չեկավ:

***

Հանդիպումը ունեցավ ինքնատիպ շարունակություն՝ մեկ ամիս հետո Երևան եկավ Թուրքիայի ազգային հեռուստատեսության նկարահանող խումբը՝ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցի: Ես, իբրև հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ընդունեցի նրանց ու տարա հարցազրույցի համար նախատեսված Փափուկ դահլիճ: Նրանք շատ երկար տեղադրում էին իրենց տեսախցիկները, հարմարեցնում լույսը, ստուգում ձայնը, տեխնիկական հարցեր էին տալիս ինձ թարգմանչի օգնությամբ, բնականաբար, այդ ընթացքում խոսում էին իրար հետ թուրքերենով ու ամենահաճախ հնչող բառը «թոպրակն» էր, որ ես չէի հասկանում: Թվում էր՝ այդ «թոպրակը» հարցազրույցի մեխն է լինելու: Հարցազրույցը կայացավ, նկարահանեցինք նաև մենք՝ հնարավոր խեղաթյուրումները կանխելու նպատակով: Նրանց ճանապարհելուց հետո ես թարգմանչին հարցրի՝ ի՞նչ է նշանակում «թոպրակ»: «Հող» պատասխանեց նա: Թեպետ հարցազրույցի ժամանակ արդեն հասկացել էի, որ թուրք լրագրողներին ամենից շատ հետաքրքրում էր հենց հողի հարցը

***

Թուրքերի հետ իմ հաջորդ հանդիպումը 2014-ին էր: Հունիսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում Գլոբալացման ու տարածաշրջանային համագործության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի և ARI շարժման հետ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն և հայ-թուրքական հարաբերություննները» թեմայով քննարկում էր կազմակերպել: ARI շարժումը ներկայացնում էին թուրք 9 երիտասարդ գիտնականներ: Քննարկումից հետո ես հարցազրույց ունեցա նրանցից երկուսի հետ:

Ումիտ Քուրտը Turkish Reviw պարբերականի գրական խմբագիրն էր, ԱՄՆ-ի Քլարք համալսարանի դասախոս: Նրան հարցրի.

-Ձեր և Ձեր գործընկերոջ՝ Մերթ Խայհանի, խոսքի մեջ հստակ տարբերություն կար՝ նա ներկայացնում է անհատի տեսակետը, Դուք՝ պետության: Երկուսդ էլ հարցնում եք՝ ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը, իսկ ո՞րը պետք է լինի ձեր հաջորդ քայլը՝ Թուրքիայում տեսակետները ընդհանուր հայտարարի բերելուց հետո միայն չպե՞տք է մեր տեսակետը պարզեք:

-Իմ կարծիքով՝ Թուրքիայի հաջորդ քայլը պետք է լինի հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիան պետք է վերականգնի իր պատմությունը և ընդունի այն ամենը, ինչ կատարել է հայերի նկատմամբ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար չի կարելի ասել, թե ցեղասպանության հարցը թողնում ենք մի կողմ, բարելավում ենք հարաբերությունները, հետո ենք անդրադառնում այդ հարցին: Դա անընդունելի է և էթիկական առումով, և իրավական: Թուրքիան պետք է Հայաստանի ուսերից վերցնի այդ ծանր բեռը՝ ցեղասպանությունը ճանաչելու միջոցով:

-2015-ին՝ ցեղասպանությունից 100 տարի հետո, դա հավանակա՞ն է:

-Ես կարծում եմ՝ ոչ: Թուրքիայի ներկա կառավարությունը կշարունակի մերժել ցեղասպանության ճանաչման խնդիրը և փնտրել միջոցներ՝ ազդելու եվրոպական հանրության վրա, ստեղծելու բացասման մթնոլորտ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Եթե Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը, հայերը շարունակելու են իրենց զոհ զգալ, իսկ դա երկուսիս էլ խանգարելու է:

-Չճանաչման պատճառ համարում եք հետևանքնե՞րը՝ հողային պահանջ, փոխհատուցումներ, թե՞ այլ հարցեր կան:

-Տարածքային խնդիրը մեծ հարց է: Հայերի լքած տարածքների ու ունեցվածքի հաշվին շատերն են Թուրքիայում հարստացել և հասարակությունում շատերն են այդ պատճառով մերժում ցեղասպանության ճանաչումը: Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբեր կհանգեցնի տարածքների խնդրին, ինչը նորմալ է, քանի որ մարդիկ փախել էին այդ տարածքից, իսկ ուրիշները հարստացան նրանց հաշվին: Ունեցվածքի ու տարածքի խնդիրն է խոչընդոտում ճանաչմանը:

-Հայաստանի ու հայերի հետ շփումներից ի՞նչ տպավորություն ունեք, հայերը պատրա՞ստ են թուրքերի հետ հարաբերվելու՝ Ձեր կարծիքով:

-Հայերը պատրաստ են թուրքերի հետ բանակցել և շփումներ ունենալ: Ես արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ եկել եմ 5 տարի առաջ և հիմա էլ նույն դրական զգացումներն ունեմ, ինձ այստեղ ոչ ոք թշնամի չի համարում: Ես կարծում եմ, որ շեշտը պետք է դնել ընդհանուր հատկանիշների վրա, որ մենք ունենք: Ես չեմ խոսում ցավի մասին: Հայերն ու թուրքերն ունեն ընդհանուր ցավ, բայց այդ ցավը տարբեր է: Երբ հայերն ու թուրքերը շփվում են անձնական հարթության մեջ, շատ թուրքեր ընդունում են, թե ինչ դաժանություններ են կատարվել ժամանակին, իսկ մեր կառավարությունները պատրաստ չեն այդ մասին խոսել:

-Կարծում եք՝ հասարակությունները պատրա՞ստ են:

-Հասարակությունները կարող են խոսել անձնական մակարդակներում, բայց հանրային մակարդակում՝ դեռ ոչ: Թուրքերի ու հայերի միջև պատ կա, աչգելք, բայց այդ պատը չեն ստեղծել թուրքերը կամ հայերը, ստեղծել են քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները և հատկապես թուրք կառավարությունը: Ես գտնում եմ, որ հայերը պետք է այցելեն Թուրքիա, մասնավորապես իրենց տարածքները՝ Անատոլիա, ուր իրենց տներն են եղել և այդ ճանապարհով գուցե հայկական սփյուռքն էլ փոխի իր վերաբերմունքը: Թուրքիան ավանդաբար հայկական սփյուռքը համարում է խանգարող գործոն, իսկ այցելությունները կփոխեն նրանց վերաբերմունքը:

-Շատ կասկածում եմ, որ այցելությունները վերաբերմունք փոխեն, գուցե հակառակը լինի: Իսկ Դուք հայերեն գիտե՞ք:

-Հայերեն հասկանում եմ, բայց քիչ եմ խոսում (մեր խոսակցությունը շարունակվեց հայերեն):

-Որտե՞ղ եք սովորել:

-Բոստոնում, նաև հայկական եկեղեցում:

-Ձեր ականջին հայերենը թշնամու՞ լեզու է:

-Ոչ, հայերենը իմ մայրենի լեզվի նման է հնչում, իմ ընկերներն ասում են, որ ես հայկական հնչերանգով եմ թուրքերեն խոսում:

-Ձեր նախնիների մեջ հայ եղե՞լ է:

-Իմ պապը եղել է Հալեպից: Վստահ չեմ, գուցե իմ ցեղում հայեր եղել են:

 ***

Լոնդոնի Ռոյալ Հալլոուեյ համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի տնօրեն Մերթ Խայհանին հարցրի.

-Քննարկմանը Ձեր ելույթում հիշատակեցիք Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» պատմվածքը և փայլուն համեմատություն արեցիք, չե՞ք կարծում, որ ծովը փոխվել է:

-Մեր ձեռքին է ծովը փոխելը: Քանի դեռ մարդիկ շարունակում են պատմել ծերունու պատմությունը, ծովը նույնն է: Միայն կետի տեսակետից խոսող մարդիկ կարող են փոխել ծովը:

-Այդ պատմության մեջ ինձ միշտ էլ գրավել է կետը:

-Այդ դեպքում Դուք մեկն եք այն մարդկանցից, որ նպաստել են ծովի փոփոխությանը:

-Դուք շփվում եք հայերի հետ, հանդիպումներ եք ունենում, քննարկում եք ցավոտ հարցեր, ի՞նչ է մնում Ձեր մեջ:

-Հիմնականում ոչինչ չի փոխվել, ես հայերի նկատմամբ կանխատրամադրվածություն չեմ ունեցել, որ փոփոխություն լինի: Ոչ որևէ ազգի, ոչ որևէ անհատի նկատմամբ ես նման տրամադրվածություն չեմ ունեցել և չունեմ: Ես հարաբերականության տեսակետից եմ մտածում աշխարհի մասին, թույլ չեմ տալիս, որ դոգմաները ինձ շրջապատեն կամ իշխեն: Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է իրավունք ու հնարավորություն ունենան հավատալ այն ամենին, ինչ ցանկանում են, նրանք կարող են ունենալ ցանկացած ցեղային, կրոնական պատկանելություն, ապրելակերպ: Ժողովրդավարական մտածողությունը դա է պահանջում: Այլապես դա դառնում է ուժերի խաղ և հիերարխիկ ինչ-որ կառույց:

-Ձեզ չի՞ մտահոգում, որ դեմոկրատ Սոկրատեսին իր ցեղակիցները ցիկուտա տվեցին:

-Հենց Սոկրատեսին թույն տալու փաստը թույլ է տալիս, որ այսօր ազատ մտածենք: Ի՞նչ արժեք կունենար կյանքը, եթե մենք չձգտեինք ազատ ապրել:

Համենայն դեպս՝ հիշեցնեմ, որ իմ զրուցակից թուրքերը Թուրքիայում չէին ապրում:

***

Դե իսկ ամենադառը հանդիպումը, որ հեռակա էր՝ նա բեմում, ես՝ դահլիճում, Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ էր, 2014-ին՝ իր հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսի առիթով Երևանում: Ամենահիշվող միտքը՝ «Հայերը 100 տարի ապացուցում են, որ սպանվել են, քրդերը, որ ապրում են այդ տարածքներում»

***

2013-ի ապրիլին ուխտավորների խմբով գնացել էի Երուսաղեմ, ուղիղ չվերթ չկար՝ թե մեկնումը, թե վերադարձը մի քանի չվերթներով էր՝ Երևանից Թբիլիսի՝ ավտոբուսով, հետո Թբիլիսի-Ստամբուլ-Թել Ավիվ՝ ինքնաթիռով: Վերադարձին Ստամբուլի օդանավակայանում էինք երկու ժամից ավելի: Քաղաք դուրս գալ չէինք կարող: Ես պտտվում էի օդանավակայանում ու ինքս ինձ հարցնում՝ դու Թուրքիայում ես ու ի՞նչ ես զգում: Մեկը ներսումս ճչում էր՝ ոչ, դու Կոստանդնուպոլսում ես
   
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Իմ լրագրողական ու աշխատանքային կյանքում բազում հանդիպումեր են եղել այլազգիների հետ: Եվ հարցազրույցներ եմ վարել, և ԱԺ-ում աշխատելու տարիներին ԱԺ նախագահների գլխավորած պատվիրակությունների կազմում մեկնել եմ տարբեր երկրներ, Երևանում էլ լուսաբանել եմ նրանց հանդիպումերը Աժ նախագահների հետ:

Հիշողությանս մեջ խրվել է 2004-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանպատրաստից հանդիպումը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Բյուլենտ Առինչի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ի հյուրն էր և նրա այցը զուգադիպել էր նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահի այցին:

Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ նստաշրջանում, եղան հանդիպումներ ԵԽԽՎ նախագահի, մի քանի հանձնաժողովների նախագահների հետ ու նրան առաջարկվեց հանդիպել նաև Բյուլենտ Առինչի հետ: ՀՀ ԱԳՆ-ն չառարկեց հանդիպմանը, որ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանից հետո երկրորդ հանդիպումն էր լինելու Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ: Լարումը մեծ էր, թեև արտաքուստ որևէ կողմ այդ լարումը չէր մատնում: Հանդիպումը սկսվել էր, փոխադարձ ողջույններն ու հանդիպման կարևորությունն արձանագրվել էր, Արթուր Բաղդասարյանը, բնականաբար, անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման անհրաժեշտությանը, ընդհանրապես 21-րդ դարում նոնսենս են փակ սահմանները, նշեց, որ ՀՀ-ն կողմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը ու վաղուց ժամանակն է երկու հարևանների փոխհարաբերությունների ճշտման, այդ փոխհարաբերությունները երրորդ երկրի հետ հարաբերություններով չպայմանավորելու&hellip; Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահն էլ կարևորեց հարևանների փոխհարաբերությունների կանոնակարգումը՝ 21-րդ դարի ոգով, բայց կան խնդիրներ, որոնց լուծումից է կախված այդ հարաբերությունների կանոնակարգման արագությունը&hellip; Ես չեմ ուզում վերապատմել ամբողջ հանդիպումը: Ամենասկզբից զգացվում էր, որ թուրքերը սպասում են: Հանդիպումը Թուրքիայի Հանրապետության &laquo;տարածքում էր&raquo;՝ Թուրքիայի պատվիրակության սենյակում: Թեպետ գրում էի բոլոր ելույթները՝ առանց դադարի, զգում էի, որ բոլորը նայում են իրար ու&hellip; սպասում են: Սեղանին սուրճ էր, միրգ, քաղցրավենիք, ոչ ոք ձեռք չէր տալիս, անգամ թուրքերն իրենց գավաթներին, հանդիպման կեսից հասկացա, որ նրանք սպասում են՝ հայերը Թուրքիայի &laquo;տարածքում&raquo; մրգին, քաղցրավենիքին կամ սուրճին ձեռք կտա՞ն, դա նրանց համար գերկարևոր նշանակություն էր ստացել՝ վստահու՞մ են հայերն իրենց, թե՞ ոչ, սա էր խնդիրը: Իրականում գուցե անհեթեթ էր՝ մենք Ֆրանսիայում էինք, աշխատանքային հանդիպում էր, որ, մեծ հաշվով, ոչինչ չէր վճռում ու նման հարցի վրա կենտրոնանալը անլուրջ էր: Բայց չգիտես ինչու՝ թուրքերը շատ ուշադիր նայում էին մեզ բոլորիս, հետո հայացքները ուղղում սառած սուրճի բաժակներին: Դա հոգեբանական ջրբաժան էր, ու ես մի ձեռքով շարունակելով գրել, մյուս ձեռքով վերցրի սուրճի գավաթն ու մի մեծ կում արեցի&hellip; Որ ես ճիշտ էի, ապացուցեցին Թուրքիայի պատվիրակության բոլոր անդամները՝ նրանք, չգիտես ինչու, սկսեցին ժպտալ ինձ ու միաժամանակ ձեռքներն առան իրենց սուրճի գավաթները՝ կարծես հրամանով: Դա, մեղմ ասած, ծիծաղելի էր, բայց ես ծիծաղելու իրավունք չունեի՝ արարողակարգն արգելում էր&hellip; Եվ սուրճի մի կումից հետո հանդիպումը շարունակվեց շատ ավելի հանգիստ՝ լարումը, կարծես, անհետացավ&hellip; Հավարտ հանդիպման Արթուր Բաղդասարյանը Բյուլենտ Առինչին հրավիրեց Հայաստան, նա էլ չմերժեց: Եվ, իհարկե, չեկավ:

***

Հանդիպումը ունեցավ ինքնատիպ շարունակություն՝ մեկ ամիս հետո Երևան եկավ Թուրքիայի ազգային հեռուստատեսության նկարահանող խումբը՝ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցի: Ես, իբրև հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ընդունեցի նրանց ու տարա հարցազրույցի համար նախատեսված Փափուկ դահլիճ: Նրանք շատ երկար տեղադրում էին իրենց տեսախցիկները, հարմարեցնում լույսը, ստուգում ձայնը, տեխնիկական հարցեր էին տալիս ինձ թարգմանչի օգնությամբ, բնականաբար, այդ ընթացքում խոսում էին իրար հետ թուրքերենով ու ամենահաճախ հնչող բառը &laquo;թոպրակն&raquo; էր, որ ես չէի հասկանում: Թվում էր՝ այդ &laquo;թոպրակը&raquo; հարցազրույցի մեխն է լինելու: Հարցազրույցը կայացավ, նկարահանեցինք նաև մենք՝ հնարավոր խեղաթյուրումները կանխելու նպատակով: Նրանց ճանապարհելուց հետո ես թարգմանչին հարցրի՝ ի՞նչ է նշանակում &laquo;թոպրակ&raquo;: &laquo;Հող&raquo; պատասխանեց նա: Թեպետ հարցազրույցի ժամանակ արդեն հասկացել էի, որ թուրք լրագրողներին ամենից շատ հետաքրքրում էր հենց հողի հարցը&hellip;

***

Թուրքերի հետ իմ հաջորդ հանդիպումը 2014-ին էր: Հունիսի 28-ին &laquo;Կոնգրես&raquo; հյուրանոցում Գլոբալացման ու տարածաշրջանային համագործության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի և ARI շարժման հետ &laquo;Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն և հայ-թուրքական հարաբերություննները&raquo; թեմայով քննարկում էր կազմակերպել: ARI շարժումը ներկայացնում էին թուրք 9 երիտասարդ գիտնականներ: Քննարկումից հետո ես հարցազրույց ունեցա նրանցից երկուսի հետ:

Ումիտ Քուրտը Turkish Reviw պարբերականի գրական խմբագիրն էր, ԱՄՆ-ի Քլարք համալսարանի դասախոս: Նրան հարցրի.

-Ձեր և Ձեր գործընկերոջ՝ Մերթ Խայհանի, խոսքի մեջ հստակ տարբերություն կար՝ նա ներկայացնում է անհատի տեսակետը, Դուք՝ պետության: Երկուսդ էլ հարցնում եք՝ ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը, իսկ ո՞րը պետք է լինի ձեր հաջորդ քայլը՝ Թուրքիայում տեսակետները ընդհանուր հայտարարի բերելուց հետո միայն չպե՞տք է մեր տեսակետը պարզեք:

-Իմ կարծիքով՝ Թուրքիայի հաջորդ քայլը պետք է լինի հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիան պետք է վերականգնի իր պատմությունը և ընդունի այն ամենը, ինչ կատարել է հայերի նկատմամբ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար չի կարելի ասել, թե ցեղասպանության հարցը թողնում ենք մի կողմ, բարելավում ենք հարաբերությունները, հետո ենք անդրադառնում այդ հարցին: Դա անընդունելի է և էթիկական առումով, և իրավական: Թուրքիան պետք է Հայաստանի ուսերից վերցնի այդ ծանր բեռը՝ ցեղասպանությունը ճանաչելու միջոցով:

-2015-ին՝ ցեղասպանությունից 100 տարի հետո, դա հավանակա՞ն է:

-Ես կարծում եմ՝ ոչ: Թուրքիայի ներկա կառավարությունը կշարունակի մերժել ցեղասպանության ճանաչման խնդիրը և փնտրել միջոցներ՝ ազդելու եվրոպական հանրության վրա, ստեղծելու բացասման մթնոլորտ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Եթե Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը, հայերը շարունակելու են իրենց զոհ զգալ, իսկ դա երկուսիս էլ խանգարելու է:

-Չճանաչման պատճառ համարում եք հետևանքնե՞րը՝ հողային պահանջ, փոխհատուցումներ, թե՞ այլ հարցեր կան:

-Տարածքային խնդիրը մեծ հարց է: Հայերի լքած տարածքների ու ունեցվածքի հաշվին շատերն են Թուրքիայում հարստացել և հասարակությունում շատերն են այդ պատճառով մերժում ցեղասպանության ճանաչումը: Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբեր կհանգեցնի տարածքների խնդրին, ինչը նորմալ է, քանի որ մարդիկ փախել էին այդ տարածքից, իսկ ուրիշները հարստացան նրանց հաշվին: Ունեցվածքի ու տարածքի խնդիրն է խոչընդոտում ճանաչմանը:

-Հայաստանի ու հայերի հետ շփումներից ի՞նչ տպավորություն ունեք, հայերը պատրա՞ստ են թուրքերի հետ հարաբերվելու՝ Ձեր կարծիքով:

-Հայերը պատրաստ են թուրքերի հետ բանակցել և շփումներ ունենալ: Ես արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ եկել եմ 5 տարի առաջ և հիմա էլ նույն դրական զգացումներն ունեմ, ինձ այստեղ ոչ ոք թշնամի չի համարում: Ես կարծում եմ, որ շեշտը պետք է դնել ընդհանուր հատկանիշների վրա, որ մենք ունենք: Ես չեմ խոսում ցավի մասին: Հայերն ու թուրքերն ունեն ընդհանուր ցավ, բայց այդ ցավը տարբեր է: Երբ հայերն ու թուրքերը շփվում են անձնական հարթության մեջ, շատ թուրքեր ընդունում են, թե ինչ դաժանություններ են կատարվել ժամանակին, իսկ մեր կառավարությունները պատրաստ չեն այդ մասին խոսել:

-Կարծում եք՝ հասարակությունները պատրա՞ստ են:

-Հասարակությունները կարող են խոսել անձնական մակարդակներում, բայց հանրային մակարդակում՝ դեռ ոչ: Թուրքերի ու հայերի միջև պատ կա, աչգելք, բայց այդ պատը չեն ստեղծել թուրքերը կամ հայերը, ստեղծել են քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները և հատկապես թուրք կառավարությունը: Ես գտնում եմ, որ հայերը պետք է այցելեն Թուրքիա, մասնավորապես իրենց տարածքները՝ Անատոլիա, ուր իրենց տներն են եղել և այդ ճանապարհով գուցե հայկական սփյուռքն էլ փոխի իր վերաբերմունքը: Թուրքիան ավանդաբար հայկական սփյուռքը համարում է խանգարող գործոն, իսկ այցելությունները կփոխեն նրանց վերաբերմունքը:

-Շատ կասկածում եմ, որ այցելությունները վերաբերմունք փոխեն, գուցե հակառակը լինի: Իսկ Դուք հայերեն գիտե՞ք:

-Հայերեն հասկանում եմ, բայց քիչ եմ խոսում (մեր խոսակցությունը շարունակվեց հայերեն):

-Որտե՞ղ եք սովորել:

-Բոստոնում, նաև հայկական եկեղեցում:

-Ձեր ականջին հայերենը թշնամու՞ լեզու է:

-Ոչ, հայերենը իմ մայրենի լեզվի նման է հնչում, իմ ընկերներն ասում են, որ ես հայկական հնչերանգով եմ թուրքերեն խոսում:

-Ձեր նախնիների մեջ հայ եղե՞լ է:

-Իմ պապը եղել է Հալեպից: Վստահ չեմ, գուցե իմ ցեղում հայեր եղել են:

&nbsp;***

Լոնդոնի Ռոյալ Հալլոուեյ համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի տնօրեն Մերթ Խայհանին հարցրի.

-Քննարկմանը Ձեր ելույթում հիշատակեցիք Հեմինգուեյի &laquo;Ծերունին ու ծովը&raquo; պատմվածքը և փայլուն համեմատություն արեցիք, չե՞ք կարծում, որ ծովը փոխվել է:

-Մեր ձեռքին է ծովը փոխելը: Քանի դեռ մարդիկ շարունակում են պատմել ծերունու պատմությունը, ծովը նույնն է: Միայն կետի տեսակետից խոսող մարդիկ կարող են փոխել ծովը:

-Այդ պատմության մեջ ինձ միշտ էլ գրավել է կետը:

-Այդ դեպքում Դուք մեկն եք այն մարդկանցից, որ նպաստել են ծովի փոփոխությանը:

-Դուք շփվում եք հայերի հետ, հանդիպումներ եք ունենում, քննարկում եք ցավոտ հարցեր, ի՞նչ է մնում Ձեր մեջ:

-Հիմնականում ոչինչ չի փոխվել, ես հայերի նկատմամբ կանխատրամադրվածություն չեմ ունեցել, որ փոփոխություն լինի: Ոչ որևէ ազգի, ոչ որևէ անհատի նկատմամբ ես նման տրամադրվածություն չեմ ունեցել և չունեմ: Ես հարաբերականության տեսակետից եմ մտածում աշխարհի մասին, թույլ չեմ տալիս, որ դոգմաները ինձ շրջապատեն կամ իշխեն: Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է իրավունք ու հնարավորություն ունենան հավատալ այն ամենին, ինչ ցանկանում են, նրանք կարող են ունենալ ցանկացած ցեղային, կրոնական պատկանելություն, ապրելակերպ: Ժողովրդավարական մտածողությունը դա է պահանջում: Այլապես դա դառնում է ուժերի խաղ և հիերարխիկ ինչ-որ կառույց:

-Ձեզ չի՞ մտահոգում, որ դեմոկրատ Սոկրատեսին իր ցեղակիցները ցիկուտա տվեցին:

-Հենց Սոկրատեսին թույն տալու փաստը թույլ է տալիս, որ այսօր ազատ մտածենք: Ի՞նչ արժեք կունենար կյանքը, եթե մենք չձգտեինք ազատ ապրել:

&hellip;Համենայն դեպս՝ հիշեցնեմ, որ իմ զրուցակից թուրքերը Թուրքիայում չէին ապրում:

***

Դե իսկ ամենադառը հանդիպումը, որ հեռակա էր՝ նա բեմում, ես՝ դահլիճում, Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ էր, 2014-ին՝ իր հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսի առիթով Երևանում: Ամենահիշվող միտքը՝ &laquo;Հայերը 100 տարի ապացուցում են, որ սպանվել են, քրդերը, որ ապրում են այդ տարածքներում&raquo;&hellip;

***

2013-ի ապրիլին ուխտավորների խմբով գնացել էի Երուսաղեմ, ուղիղ չվերթ չկար՝ թե մեկնումը, թե վերադարձը մի քանի չվերթներով էր՝ Երևանից Թբիլիսի՝ ավտոբուսով, հետո Թբիլիսի-Ստամբուլ-Թել Ավիվ՝ ինքնաթիռով: Վերադարձին Ստամբուլի օդանավակայանում էինք երկու ժամից ավելի: Քաղաք դուրս գալ չէինք կարող: Ես պտտվում էի օդանավակայանում ու ինքս ինձ հարցնում՝ դու Թուրքիայում ես ու ի՞նչ ես զգում: Մեկը ներսումս ճչում էր՝ ոչ, դու Կոստանդնուպոլսում ես&hellip;
&nbsp; &nbsp;
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Следственный комитет предупреждает: не оставляйте детей без присмотра в комнате с открытым окном



Здоровье

Как характер влияет на болезни




Українські новини

Депутат Миколаївської облради Кормишкін вперше опублікував своє весільне фото



Новости 24 часа

Героическое участие армян в СВО. Часть третья



Game News

Star Wars: Hunters выпустят по всему миру в начале июня



Москва

В Истре планируют провести восстановительные работы от площади Революции



News Every Day

Tyson Fury vs Oleksandr Usyk undercard: Who is fighting on huge Saudi bill?



Происшествия

Сегодня свой 70-летний юбилей отмечает Заслуженный спасатель Российской Федерации Пётр Алексеевич Спичев



Москва

На подмосковных КПО «Нева» и «Восток» определили лидеров выборки вторсырья за неделю



Анастасия Волочкова

Волочкова о видео с Джигурдой: "Я не то, что в ту дверь вошла, — я у себя дома"



Москва

Инвестор вложит 300 млн рублей в реконструкцию базы «Металлоторг» в Подмосковье



WTA

Свентек стала первой полуфиналисткой турнира WTA-1000 в Мадриде



Москва

В дивизии имени Ф.Э. Дзержинского Росгвардии стартовал турнир по боксу «Кубок Победы»



ЦБ

ЦБ выпустил монету с томским памятником в рамках серии "Города трудовой доблести"



Симферополь

Бурятия, Россия, Дети, Концерт: Театр кукол Ульгэр в Улан-Удэ представит "Вальс Победы" к празднику



Москва

XXIII Московский Пасхальный фестиваль проходит при поддержке Relax FM



Москва

Собянин: На Пасху городской транспорт будет работать дольше



Москва

Магнитная буря 2 мая может спровоцировать северное сияние в Москве



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Как выбрать идеальный район для семейной жизни в Москве





Путин в России и мире
Москва

«Коноплянка» гнездится в России // Московский «Кристалл» начнет выпуск белорусской водки


Лукашенко в Беларуси и мире
Минск

В Минске одобрен проект соглашения о системе таможенного транзита ЕАЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Тимати показал повзрослевшего сына от модели Анастасии Решетовой



Москва

Тренер Газзаев: ЦСКА вполне по силам обыграть "Зенит" в Санкт-Петербурге

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net