Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Փոխված Կովկասը, ռուս խաղաղապահների հեռացումը եւ «հնարավորի արվեստը»

Փոխված Կովկասը, ռուս խաղաղապահների հեռացումը եւ «հնարավորի արվեստը»

Ներկայացնում ենք ռուս քաղաքագետ О чем говорит уход российских миротворцев из Карабаха հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սերգեյ Մարկեդոնով

Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից: Այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ստատուս քվոն արմատապես փոխվեց, ռուսական զորախմբի հեռանալը կանխատեսելի էր։ Ընդամենը մեկուկես օր տեւած հայ-ադրբեջանական պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը անցավ Բաքվի վերահսկողության տակ, եւ այնտեղ բնակվող հայերը լքեցին տարածաշրջանը։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ենթակառուցվածքն ամբողջությամբ ապամոնտաժվեց։ Եվ արդեն 2024 թվականի հունվարին, հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունները տեղի ունեցան միջազգային հանրության կողմից դե յուրե ճանաչված երկրի ողջ տարածքում։

Սակայն, չնայած այս բոլոր իրադարձություններին, խաղաղապահ զորախումբը շարունակում էր մնալ Ղարաբաղում։ 2023 թվականի նոյեմբերին Կրեմլն ասել էր, որ դրա ճակատագիրը քննարկման առարկա է լինելու Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, սակայն երկխոսություն էր ակնկալվում նաեւ Երեւանի հետ։ Պաշտոնապես, Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համատեղ հայտարարություններից հետո ռուս խաղաղապահները կարող էին Լեռնային Ղարաբաղում մնալ մինչեւ 2025 թվականը։ Սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները եւ իրական ռազմաքաղաքական դինամիկան միշտ չէ, որ ամեն ինչում համընկնում են։ Արդեն 2022 թվականի վերջին, երբ Ադրբեջանի իշխանությունները փակեցին Ստեփանակերտը Երեւանին կապող Լաչինի միջանցքը, պարզ դարձավ՝ Բաքուն արագացնելու է տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը։

Խաղաղապահներ որոնելիս

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ավարտը, անկասկած, կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների շուրջ քննարկումների կարեւոր կետ կդառնա։ Վերջին տարիներին ռուսական ԶԼՄ-ներում, տեղին եւ անտեղին մեջբերվում են նշանավոր ճանապարհորդ Գենադի Նեւելսկու հուշերում արձանագրված կայսր Նիկոլայ I-ի խոսքերը. «Որտեղ բարձրացվում է Ռուսաստանի դրոշը, այն այլեւս չպետք է իջեցվի»։ Բայց արդյո՞ք Ղարաբաղի լեռներում Ռուսաստանի դրոշի իջեցումը Մոսկվայի համար իսկապես նահանջ է նշանակում։ Թե՞ խոսքը ուժերի վերախմբավորման եւ նոր ստատուս քվոյի ձեւավորման մասին է, որը, ինչպես ցանկացած նախորդը, որոշակի դրական եւ բացասական կողմերի, մարտահրավերների եւ հնարավորությունների ամբողջություն է ներկայացնում:

Ղարաբաղում Ռուսաստանի առաքելության մասին քննարկումներին հատուկ սրություն են հաղորդում մի քանի գործոններ։ Նախ, 1994-ին «սառեցված» այս թեժ կետը եզակի վայր էր նախկին ԽՍՀՄ-ում՝ առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Տաջիկստանի, այնտեղ խաղաղապահ առաքելություններ չէին տեղակայվել։ Ստատուս քվոն, որն ընդհանուր առմամբ ձեռնտու էր Երեւանին եւ բացարձակ ընդունելի չէր Բաքվի համար, 26 տարի պահպանվում էր հակամարտող կողմերի ուժերի բալանսի միջոցով։ Մոսկվան հակամարտությունների կարգավորման հարցում հիմնական մոդերատորի դեր էր խաղում, եւ դրա հետ համաձայն էին Հայաստանը, Ադրբեջանը, արեւմտյան երկրները, Թուրքիան եւ Իրանը։ Թեեւ, իհարկե, այս խաղացողներից յուրաքանչյուրն ուներ իր շահերն ու ձգտումները, որոնք ամբողջովին նույնական չէին ռուսական մոտեցումներին։



Բայց կյանքը տեղում չէր դոփում։ Ռազմաքաղաքական բալանսը աստիճանաբար փոխվում էր հօգուտ Բաքվի, շփման գծում միջադեպերը ավելանում էին, ինչը «քառօրյա պատերազմի» հանգեցրեց 2016 թվականի ապրիլին։ Խաղաղապահների թեման դարձել էր քննարկվող խաղաղության ծրագրերի գրեթե բոլոր տարբերակների առարկան։ Սակայն գործնականում այն իրականացվեց միայն 2020 թվականի նոյեմբերին։ Ճիշտ է, այս անգամ Կովկասում ստատուս քվոյի փոփոխությունը տեղի էր ունեցել ոչ թե Ռուսաստանի բացառիկ մասնակցությամբ, այլ թուրքական ակտիվ միջամտությամբ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ հետխորհրդային չհանդիսացող երկիրը դարձավ Եվրասիայի առանցքային շրջաններից մեկի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ճարտարապետը։

Նոր իրողություններում հետաքրքիր պարադոքս է առաջացել։ Եթե Ռուսաստանում ակտիվ բանավեճ էր գնում 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հաղթելու կամ պարտվելու մասին, ապա ամերիկյան փորձագիտական մեկնաբանությունը հիմնականում կենտրոնանում էր երկու հիմնական փաստի վրա՝ հրադադարի հասնելու եւ բանակցային գործընթացի վերականգնման հարցերում Ռուսաստանի դիվանագիտական առաջնորդության եւ Ռուսաստանից խաղաղապահների տեղակայման վրա: Հատկապես ընդգծվում էր, որ նախկինում Ղարաբաղում ռուս զինվորականներ չեն եղել, իսկ հիմա նրանք այնտեղ հայտնվեցին։

Մի շտապեք դատավճիռներ կայացնել

Եվ այստեղ չափազանց կարեւոր է ընդգծել, որ ռուս խաղաղապահների գնահատականը չի կարելի բերել մեկ հայտարարի։ Նրանց առաքելության երկու փուլ պետք է առանձնացնել՝ 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մարտ եւ 2022 թվականի մարտից մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր։ 2020 թվականին ռուս խաղաղապահներին հաջողվել էր կասեցնել ռազմական առճակատումը եւ հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին փոխզիջումային խաղաղ լուծման հնարավորություն տալ։ Այո, ամեն ինչ չէ, որ ստացվեց, եւ շատ բաներ 2023-2024 թվականներին չէր իրականացվել այնպես, ինչպես երեւում էր երեք տարի առաջ։



Եթե առաջին փուլին բնորոշ էր իր բացառիկ դերը պահպանելու Մոսկվայի ցանկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային խնդիրների լուծումը հետաձգելով ավելի լավ օրերի համար, ապա երկրորդի համար, եթե ոչ վճռորոշ, ապա շատ կարեւոր ֆոնային գործոնը Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» սկիզբն էր։ Արեւմուտքի հետ առճակատումը տարածվեց նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, արգելափակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը։ Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից զգալիորեն աճեց, եւ Հայաստանի ղեկավարությունը, զգալով որոշակի փոփոխություններ, արեց երկու, մեղմ ասած, ոչ միանշանակ եզրակացություն։ Առաջինը՝ Ռուսաստանից հեռանալու անհրաժեշտության մասին, իսկ երկրորդը` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ, ընդհանուր առմամբ, ԵՄ-ի երաշխիքների ներքո ղարաբաղյան «բեռից» արագացված կերպով ազատվելու մասին։ Եվ այս ամենը Անկարայի եւ Բաքվի միջեւ գնալով ավելի սերտ փոխգործակցության ֆոնին: Այս ներուժների կուտակային արդյունքը տեսանք 2023 թվականի սեպտեմբերին։ Արդյունքում Կովկասն արմատապես փոխվեց, եւ ռուս խաղաղապահների՝ ղարաբաղյան հողում մնալու անհրաժեշտությունը հարցականի տակ դրվեց։



Փորձելով վերջակետ դնել այս պատմությունում, պետք չէ շտապել վերջնական եզրակացություններ անել եւ դատավճիռներ կայացնել։ Այո, շատերի համար ռուսների հեռանալը կընկալվի որպես պարտություն։ Մենք ապրում ենք պատկերացումների աշխարհում, որոնք շատերի կողմից ընկալվում են որպես իրականություն: Այս հոսքը կասեցնել հնարավոր չէ՝ անհրաժեշտ է ճանաչել այն եւ փորձել նման նարատիվին հակադրել որակական, այլ ոչ թե պարզեցված, բացատրական մոդելը։ Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված ողջ պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Դժվար է վերահսկողության տակ պահել բոլոր «դաշտերը», երբ պահանջվում է առաջնահերթությունների հստակ սահմանում։

Պետք է հասկանալ նաեւ, որ Կովկասում ռուսական ներկայության պատմությունը չի ավարտվում, նույնիսկ եթե խաղաղապահներից հետո որոշ այլ ստորաբաժանումներ դուրս բերվեն։ Պատմությունը ե՛ւ 1918-1921 թվականներին, ե՛ւ 1990-ականների սկզբին տեսել է թե ռուսական ազդեցության անկումը, թե դրա վերադարձը: Առաջին հերթին, որովհետեւ առանց ռուսական ներկայության մյուս տարբերակներն էլ ավելի անարդյունավետ էին, ինչպես դա եղավ տարածաշրջանը Ռուսական կայսրության փլուզումից հետո Թուրքիայի, Գերմանիայի կամ Անտանտի երկրների կողմից խաղաղեցնելու, կամ ամեն ինչ ինքնուրույն լուծելու նոր անկախ հետխորհրդային պետությունների փորձերի դեպքում։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Ներկայացնում ենք ռուս քաղաքագետ О чем говорит уход российских миротворцев из Карабаха հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սերգեյ Մարկեդոնով

Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից: Այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ստատուս քվոն արմատապես փոխվեց, ռուսական զորախմբի հեռանալը կանխատեսելի էր։ Ընդամենը մեկուկես օր տեւած հայ-ադրբեջանական պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը անցավ Բաքվի վերահսկողության տակ, եւ այնտեղ բնակվող հայերը լքեցին տարածաշրջանը։ Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ենթակառուցվածքն ամբողջությամբ ապամոնտաժվեց։ Եվ արդեն 2024 թվականի հունվարին, հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունները տեղի ունեցան միջազգային հանրության կողմից դե յուրե ճանաչված երկրի ողջ տարածքում։

Սակայն, չնայած այս բոլոր իրադարձություններին, խաղաղապահ զորախումբը շարունակում էր մնալ Ղարաբաղում։ 2023 թվականի նոյեմբերին Կրեմլն ասել էր, որ դրա ճակատագիրը քննարկման առարկա է լինելու Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, սակայն երկխոսություն էր ակնկալվում նաեւ Երեւանի հետ։ Պաշտոնապես, Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համատեղ հայտարարություններից հետո ռուս խաղաղապահները կարող էին Լեռնային Ղարաբաղում մնալ մինչեւ 2025 թվականը։ Սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները եւ իրական ռազմաքաղաքական դինամիկան միշտ չէ, որ ամեն ինչում համընկնում են։ Արդեն 2022 թվականի վերջին, երբ Ադրբեջանի իշխանությունները փակեցին Ստեփանակերտը Երեւանին կապող Լաչինի միջանցքը, պարզ դարձավ՝ Բաքուն արագացնելու է տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը։

Խաղաղապահներ որոնելիս

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ավարտը, անկասկած, կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների շուրջ քննարկումների կարեւոր կետ կդառնա։ Վերջին տարիներին ռուսական ԶԼՄ-ներում, տեղին եւ անտեղին մեջբերվում են նշանավոր ճանապարհորդ Գենադի Նեւելսկու հուշերում արձանագրված կայսր Նիկոլայ I-ի խոսքերը. &laquo;Որտեղ բարձրացվում է Ռուսաստանի դրոշը, այն այլեւս չպետք է իջեցվի&raquo;։ Բայց արդյո՞ք Ղարաբաղի լեռներում Ռուսաստանի դրոշի իջեցումը Մոսկվայի համար իսկապես նահանջ է նշանակում։ Թե՞ խոսքը ուժերի վերախմբավորման եւ նոր ստատուս քվոյի ձեւավորման մասին է, որը, ինչպես ցանկացած նախորդը, որոշակի դրական եւ բացասական կողմերի, մարտահրավերների եւ հնարավորությունների ամբողջություն է ներկայացնում:

Ղարաբաղում Ռուսաստանի առաքելության մասին քննարկումներին հատուկ սրություն են հաղորդում մի քանի գործոններ։ Նախ, 1994-ին &laquo;սառեցված&raquo; այս թեժ կետը եզակի վայր էր նախկին ԽՍՀՄ-ում՝ առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Տաջիկստանի, այնտեղ խաղաղապահ առաքելություններ չէին տեղակայվել։ Ստատուս քվոն, որն ընդհանուր առմամբ ձեռնտու էր Երեւանին եւ բացարձակ ընդունելի չէր Բաքվի համար, 26 տարի պահպանվում էր հակամարտող կողմերի ուժերի բալանսի միջոցով։ Մոսկվան հակամարտությունների կարգավորման հարցում հիմնական մոդերատորի դեր էր խաղում, եւ դրա հետ համաձայն էին Հայաստանը, Ադրբեջանը, արեւմտյան երկրները, Թուրքիան եւ Իրանը։ Թեեւ, իհարկե, այս խաղացողներից յուրաքանչյուրն ուներ իր շահերն ու ձգտումները, որոնք ամբողջովին նույնական չէին ռուսական մոտեցումներին։



Բայց կյանքը տեղում չէր դոփում։ Ռազմաքաղաքական բալանսը աստիճանաբար փոխվում էր հօգուտ Բաքվի, շփման գծում միջադեպերը ավելանում էին, ինչը &laquo;քառօրյա պատերազմի&raquo; հանգեցրեց 2016 թվականի ապրիլին։ Խաղաղապահների թեման դարձել էր քննարկվող խաղաղության ծրագրերի գրեթե բոլոր տարբերակների առարկան։ Սակայն գործնականում այն իրականացվեց միայն 2020 թվականի նոյեմբերին։ Ճիշտ է, այս անգամ Կովկասում ստատուս քվոյի փոփոխությունը տեղի էր ունեցել ոչ թե Ռուսաստանի բացառիկ մասնակցությամբ, այլ թուրքական ակտիվ միջամտությամբ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ հետխորհրդային չհանդիսացող երկիրը դարձավ Եվրասիայի առանցքային շրջաններից մեկի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ճարտարապետը։

Նոր իրողություններում հետաքրքիր պարադոքս է առաջացել։ Եթե Ռուսաստանում ակտիվ բանավեճ էր գնում 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հաղթելու կամ պարտվելու մասին, ապա ամերիկյան փորձագիտական մեկնաբանությունը հիմնականում կենտրոնանում էր երկու հիմնական փաստի վրա՝ հրադադարի հասնելու եւ բանակցային գործընթացի վերականգնման հարցերում Ռուսաստանի դիվանագիտական առաջնորդության եւ Ռուսաստանից խաղաղապահների տեղակայման վրա: Հատկապես ընդգծվում էր, որ նախկինում Ղարաբաղում ռուս զինվորականներ չեն եղել, իսկ հիմա նրանք այնտեղ հայտնվեցին։

Մի շտապեք դատավճիռներ կայացնել

Եվ այստեղ չափազանց կարեւոր է ընդգծել, որ ռուս խաղաղապահների գնահատականը չի կարելի բերել մեկ հայտարարի։ Նրանց առաքելության երկու փուլ պետք է առանձնացնել՝ 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մարտ եւ 2022 թվականի մարտից մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր։ 2020 թվականին ռուս խաղաղապահներին հաջողվել էր կասեցնել ռազմական առճակատումը եւ հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին փոխզիջումային խաղաղ լուծման հնարավորություն տալ։ Այո, ամեն ինչ չէ, որ ստացվեց, եւ շատ բաներ 2023-2024 թվականներին չէր իրականացվել այնպես, ինչպես երեւում էր երեք տարի առաջ։



Եթե առաջին փուլին բնորոշ էր իր բացառիկ դերը պահպանելու Մոսկվայի ցանկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային խնդիրների լուծումը հետաձգելով ավելի լավ օրերի համար, ապա երկրորդի համար, եթե ոչ վճռորոշ, ապա շատ կարեւոր ֆոնային գործոնը Ուկրաինայում ռուսական &laquo;հատուկ գործողության&raquo; սկիզբն էր։ Արեւմուտքի հետ առճակատումը տարածվեց նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, արգելափակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը։ Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից զգալիորեն աճեց, եւ Հայաստանի ղեկավարությունը, զգալով որոշակի փոփոխություններ, արեց երկու, մեղմ ասած, ոչ միանշանակ եզրակացություն։ Առաջինը՝ Ռուսաստանից հեռանալու անհրաժեշտության մասին, իսկ երկրորդը` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ, ընդհանուր առմամբ, ԵՄ-ի երաշխիքների ներքո ղարաբաղյան &laquo;բեռից&raquo; արագացված կերպով ազատվելու մասին։ Եվ այս ամենը Անկարայի եւ Բաքվի միջեւ գնալով ավելի սերտ փոխգործակցության ֆոնին: Այս ներուժների կուտակային արդյունքը տեսանք 2023 թվականի սեպտեմբերին։ Արդյունքում Կովկասն արմատապես փոխվեց, եւ ռուս խաղաղապահների՝ ղարաբաղյան հողում մնալու անհրաժեշտությունը հարցականի տակ դրվեց։



Փորձելով վերջակետ դնել այս պատմությունում, պետք չէ շտապել վերջնական եզրակացություններ անել եւ դատավճիռներ կայացնել։ Այո, շատերի համար ռուսների հեռանալը կընկալվի որպես պարտություն։ Մենք ապրում ենք պատկերացումների աշխարհում, որոնք շատերի կողմից ընկալվում են որպես իրականություն: Այս հոսքը կասեցնել հնարավոր չէ՝ անհրաժեշտ է ճանաչել այն եւ փորձել նման նարատիվին հակադրել որակական, այլ ոչ թե պարզեցված, բացատրական մոդելը։ Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված ողջ պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Դժվար է վերահսկողության տակ պահել բոլոր &laquo;դաշտերը&raquo;, երբ պահանջվում է առաջնահերթությունների հստակ սահմանում։

Պետք է հասկանալ նաեւ, որ Կովկասում ռուսական ներկայության պատմությունը չի ավարտվում, նույնիսկ եթե խաղաղապահներից հետո որոշ այլ ստորաբաժանումներ դուրս բերվեն։ Պատմությունը ե՛ւ 1918-1921 թվականներին, ե՛ւ 1990-ականների սկզբին տեսել է թե ռուսական ազդեցության անկումը, թե դրա վերադարձը: Առաջին հերթին, որովհետեւ առանց ռուսական ներկայության մյուս տարբերակներն էլ ավելի անարդյունավետ էին, ինչպես դա եղավ տարածաշրջանը Ռուսական կայսրության փլուզումից հետո Թուրքիայի, Գերմանիայի կամ Անտանտի երկրների կողմից խաղաղեցնելու, կամ ամեն ինչ ինքնուրույն լուծելու նոր անկախ հետխորհրդային պետությունների փորձերի դեպքում։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Хвост ледохода в Усть-Пинеге: что происходит на реках Поморья 29 апреля



Здоровье

Как характер влияет на болезни




Українські новини

Депутат Миколаївської облради Кормишкін вперше опублікував своє весільне фото



Новости 24 часа

Героическое участие армян в СВО. Часть третья



Game News

You may be kicking yourself for deleting Destiny guns that are all of a sudden viable again, but one of the game's biggest YouTubers has been Marie Kondo-ing his friends' arsenals on camera for years



Москва

В России впервые прошли соревнования по VR-боксу



News Every Day

Tom Aspinall says UFC 304 start time is ‘awful’ and should be changed as Brit provides update on next opponent



Интернет

Ученые обнаружили ранний признак рассеянного склероза



Москва

Овчинский: Роботы помогают развитию промышленности в Москве



Николай Басков

«Гостевой брак»: Басков раскрыл странные подробности личной жизни



Москва

«Вот это я понимаю ремонт» — С мужем купили старую квартиру у бабушки и сделали шикарный ремонт



WTA

Соболенко вышла в ⅛ финала турнира WTA в Мадриде



Москва

Первый в России электромобиль Tesla Cybertruck заметили на Москве



Арцах

Азербайджанский олигарх Год Нисанов – владелец рынков «Садовод» и «Фудсити» стремительно теряет поддержку элиты после теракта в «Крокусе»



Симферополь

В Симферополе проведен рейд по бывшим мигрантам



Москва

Консультации. Составление Договоров. Присутствие Продюсера при заключении договоров и переговорах. Лекции. Переговоры. Встречи и Обсуждения.



Москва

Собянин: Уникальная спецтехника помогает бесперебойной работе метро Москвы



Москва

6 городов России, где можно увидеть белые ночи кроме Санкт-Петербурга



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве заметили первый в России электромобиль Tesla Cybertruck





Путин в России и мире
Москва

Дугин в интервью Такеру Карлсону: "Путин — это традиционный лидер"


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко заявил о желании построить в Белоруссии вторую АЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Цинизм зашкалил: Елена Зеленская повеселилась в Киеве с герцогиней Эдинбургской


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Волочкова о видео с Джигурдой: "Я не то, что в ту дверь вошла, — я у себя дома"



Москва

"Не стоять на месте": Участники шествия "Май! Труд крут!" поделились эмоциями от парада

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net