Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մայքլ Ռուբին

Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ USAID-ի կառավարիչ Սամանթա Փաուերը, որոնց միացան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեփ Բորելը, Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պետքարտուղարությունը նշել է, որ հանդիպման նպատակն էր «վերահաստատել աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ սոցիալ-տնտեսական կայունությանը»: Թուրքիան բուռն արձագանքեց՝ Վաշինգտոնի եւ Բրյուսելի դիվանագիտական քայլն անվանելով չեզոքության խախտում:

Ընդգծելով Ամերիկայի եւ Եվրոպայի հանձնառությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական կայունության նկատմամբ՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը խոստացան չորս տարվա ընթացքում 290 մլն դոլար հատկացնել:
Բայդենի վարչակազմը եւ եվրոպացի պաշտոնյաները ուզում են այդ գումարը համարել Հայաստանին իրենց նվիրվածության խորհրդանիշ, սակայն փաթեթն իրականում հակառակ ազդեցությունն ունի:

Հայաստանին տարեկան 72,5 մլն դոլար առաջարկելը անլուրջ է: Դա Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը տրամադրված գումարի մեկ երրորդն է՝ նույնիսկ եթե չհաշվեքն Եվրոպայի ներդրումը, եւ ընդամենը մի փոքր ավելին է, քան օգնությունը Մոլդովային՝ մոտավորապես նույն բնակչություն ունեցող նախկին խորհրդային պետությանը: Դեպի Արեւմուտք շրջադարձ կատարող Հայաստանին իրապես սատարելու փոխարեն Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին փոքրիկ ներարկում են անում՝ այն մեկնարկային գծին հասցնելու համար:

Արդեն շատ երկար ժամանակ Բլինքենը եւ Փաուերը ուզում են Հայաստանի նկատմամբ ցանկացած զիջում զուգակցել Ադրբեջանը խաղաղեցնելու հետ: Այդպես են անում նաեւ հիմա: Ճիշտ է, ԱՄՆ արտաքին օգնությունն Ադրբեջանին զիջում է Հայաստանին: Զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանում ածխաջրածիններից: Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն 2021 թվականից ի վեր ավելի քան 1,100 տոկոսով ավելացրել են արտաքին օգնությունն Ադրբեջանին: Նման գործողությունները հետեւանքներ են ունենում: Ադրբեջանը շարունակում է մեծ ծավալի առաջադեմ սպառազինություն ներկրել ինչպես Իսրայելից, այնպես էլ Պակիստանից:

Զենքի նման կուտակումը տեղի է ունենում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը արմատախիլ անելուց եւ արտաքսելուց  հետո, այլեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է հարձակվել Հայաստանի վրա եւ օկուպացնել հայկական հողերը: Անցյալ տարի Ներքին Խնձորեսկի մերձակայքում ադրբեջանա-հայաստանյան սահմանի տեղազննման ժամանակ կառուցվող Հայաստանի պահակակետը պարզ կառույց էր. երկհարկանի շենք, որտեղ բնակվելու եւ աշխատելու են Հայաստանի սահմանապահները: Մեկ կիլոմետր հեռու տեսանելի էր ադրբեջանական նոր դիրքը՝ ժամանակակից ռադարներով, ուղղաթիռների վայրէջքի տարածքով, լցակայանով, հրթիռային կայաններով եւ գնդացիրների բներով: Այլ կերպ ասած՝ Հայաստանը սահմանային կետ էր կառուցել, իսկ Ադրբեջանը՝ պատերազմը շարունակելու հենակետ:

ԱՄՆ-ի հայերը պետք է համեմատեն ամերիկա-եվրոպական առաջարկը խաղաղության այլ գործընթացներին տրամադրվող օգնության հետ։ Եգիպտոսը տարեկան ստանում է մոտ 1,3 մլրդ դոլար՝ ի լրումն Քեմփ Դեյվիդի համաձայնագրին: Դա նշանակում է տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն: Իսրայելը ստանում է է՛լ ավելի շատ:

Կա նաեւ Հյուսիսային Կորեան՝ աշխարհի ամենաբռնաճնշող երկիրը եւ ահաբեկչության հովանավոր հանդիսացող պետությունը: Երբ Փհենյանը ստորագրեց 1994-ի Շրջանակային համաձայնագիրը, Վաշինգտոնը նրան տրամադրեց ավելի քան 400 մլն դոլարի էներգետիկ աջակցություն՝ չնայած մշտական խաբեությանը:

Գովելի է հետամուտ լինել խաղաղությանը, բայց եթե դա հապճեպ է կատարվում, խաթարվում է անվտանգությունը եւ խրախուսվում է ագրեսիան: Բլինքենն ու Փաուերը իրենց օգնության փաթեթի համար ոչ թե գովասանք պետք է ակնկալեն, այլ պարսավանք, քանի որ նրանք ապացուցեցին, թե որքան անլուրջ են:

Կովկասում փոթորիկ է հասունանում: Հայաստանը առերեսվում է գոյութենական սպառնալիքին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի իրեդենտիստական, ցեղասպան գաղափարախոսության պատճառով,  եւ տնտեսական վտանգին՝ վերածնվող եւ վրիժառու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:

Հայաստանի ստացած 5,7 մլրդ դոլարի տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ռուսաստանն է ապահովում նաեւ Հայաստանի արտահանման շուկայի 40 տոկոսը եւ նրա էներգիայի հիմնական աղբյուրն է: Այլ կերպ ասած՝ Հայաստանին սպառնում է Բեռլինի ճգնաժամի մասշտաբի շրջափակում, իսկ Բլինքենն ու Փաուերը ցանկանում են Հայաստանին տրամադրել 2,5 տոկոսը այն բանի, ինչ երկիրը կարող է կորցնել: Սա նույն բանն է, ինչ Սուդանում սոված երեխային անանուխի կոնֆետ տալ ու պնդել, որ Միացյալ Նահանգները վճռականորեն պայքարում է սովի դեմ:

Երբ Ռուսաստանը դավաճանեց Լեռնային Ղարաբաղին եւ բացահայտորեն ջանաց բռնի միջամտել Հայաստանի քաղաքականությանը, հայերը պետք է արժանանային իրական ժողովրդավարության, անվտանգության եւ գործընկերության: Փաուերը իր կարիերան կառուցեց Եղեռնի մասին գրելով, իսկ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բլինքենն իր հերթին բարոյական իրավունք է զգում՝ իր խորթ հոր Հոլոքոստի փորձից ելնելով: Որքա՜ն ցավալի է, ուրեմն, որ նրանք կարծես չեն գիտակում, որ Հայոց ցեղասպանությունը մոռացված պատմական իրադարձություն չէ, այլ իրական վտանգ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It&rsquo;s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մայքլ Ռուբին

Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ USAID-ի կառավարիչ Սամանթա Փաուերը, որոնց միացան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեփ Բորելը, Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պետքարտուղարությունը նշել է, որ հանդիպման նպատակն էր &laquo;վերահաստատել աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ սոցիալ-տնտեսական կայունությանը&raquo;: Թուրքիան բուռն արձագանքեց՝ Վաշինգտոնի եւ Բրյուսելի դիվանագիտական քայլն անվանելով չեզոքության խախտում:

Ընդգծելով Ամերիկայի եւ Եվրոպայի հանձնառությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական կայունության նկատմամբ՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը խոստացան չորս տարվա ընթացքում 290 մլն դոլար հատկացնել:
Բայդենի վարչակազմը եւ եվրոպացի պաշտոնյաները ուզում են այդ գումարը համարել Հայաստանին իրենց նվիրվածության խորհրդանիշ, սակայն փաթեթն իրականում հակառակ ազդեցությունն ունի:

Հայաստանին տարեկան 72,5 մլն դոլար առաջարկելը անլուրջ է: Դա Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը տրամադրված գումարի մեկ երրորդն է՝ նույնիսկ եթե չհաշվեքն Եվրոպայի ներդրումը, եւ ընդամենը մի փոքր ավելին է, քան օգնությունը Մոլդովային՝ մոտավորապես նույն բնակչություն ունեցող նախկին խորհրդային պետությանը: Դեպի Արեւմուտք շրջադարձ կատարող Հայաստանին իրապես սատարելու փոխարեն Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին փոքրիկ ներարկում են անում՝ այն մեկնարկային գծին հասցնելու համար:

Արդեն շատ երկար ժամանակ Բլինքենը եւ Փաուերը ուզում են Հայաստանի նկատմամբ ցանկացած զիջում զուգակցել Ադրբեջանը խաղաղեցնելու հետ: Այդպես են անում նաեւ հիմա: Ճիշտ է, ԱՄՆ արտաքին օգնությունն Ադրբեջանին զիջում է Հայաստանին: Զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանում ածխաջրածիններից: Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ ՄԶԳ-ն 2021 թվականից ի վեր ավելի քան 1,100 տոկոսով ավելացրել են արտաքին օգնությունն Ադրբեջանին: Նման գործողությունները հետեւանքներ են ունենում: Ադրբեջանը շարունակում է մեծ ծավալի առաջադեմ սպառազինություն ներկրել ինչպես Իսրայելից, այնպես էլ Պակիստանից:

Զենքի նման կուտակումը տեղի է ունենում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը արմատախիլ անելուց եւ արտաքսելուց&nbsp; հետո, այլեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է հարձակվել Հայաստանի վրա եւ օկուպացնել հայկական հողերը: Անցյալ տարի Ներքին Խնձորեսկի մերձակայքում ադրբեջանա-հայաստանյան սահմանի տեղազննման ժամանակ կառուցվող Հայաստանի պահակակետը պարզ կառույց էր. երկհարկանի շենք, որտեղ բնակվելու եւ աշխատելու են Հայաստանի սահմանապահները: Մեկ կիլոմետր հեռու տեսանելի էր ադրբեջանական նոր դիրքը՝ ժամանակակից ռադարներով, ուղղաթիռների վայրէջքի տարածքով, լցակայանով, հրթիռային կայաններով եւ գնդացիրների բներով: Այլ կերպ ասած՝ Հայաստանը սահմանային կետ էր կառուցել, իսկ Ադրբեջանը՝ պատերազմը շարունակելու հենակետ:

ԱՄՆ-ի հայերը պետք է համեմատեն ամերիկա-եվրոպական առաջարկը խաղաղության այլ գործընթացներին տրամադրվող օգնության հետ։ Եգիպտոսը տարեկան ստանում է մոտ 1,3 մլրդ դոլար՝ ի լրումն Քեմփ Դեյվիդի համաձայնագրին: Դա նշանակում է տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն: Իսրայելը ստանում է է՛լ ավելի շատ:

Կա նաեւ Հյուսիսային Կորեան՝ աշխարհի ամենաբռնաճնշող երկիրը եւ ահաբեկչության հովանավոր հանդիսացող պետությունը: Երբ Փհենյանը ստորագրեց 1994-ի Շրջանակային համաձայնագիրը, Վաշինգտոնը նրան տրամադրեց ավելի քան 400 մլն դոլարի էներգետիկ աջակցություն՝ չնայած մշտական խաբեությանը:

Գովելի է հետամուտ լինել խաղաղությանը, բայց եթե դա հապճեպ է կատարվում, խաթարվում է անվտանգությունը եւ խրախուսվում է ագրեսիան: Բլինքենն ու Փաուերը իրենց օգնության փաթեթի համար ոչ թե գովասանք պետք է ակնկալեն, այլ պարսավանք, քանի որ նրանք ապացուցեցին, թե որքան անլուրջ են:

Կովկասում փոթորիկ է հասունանում: Հայաստանը առերեսվում է գոյութենական սպառնալիքին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի իրեդենտիստական, ցեղասպան գաղափարախոսության պատճառով,&nbsp; եւ տնտեսական վտանգին՝ վերածնվող եւ վրիժառու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:

Հայաստանի ստացած 5,7 մլրդ դոլարի տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ռուսաստանն է ապահովում նաեւ Հայաստանի արտահանման շուկայի 40 տոկոսը եւ նրա էներգիայի հիմնական աղբյուրն է: Այլ կերպ ասած՝ Հայաստանին սպառնում է Բեռլինի ճգնաժամի մասշտաբի շրջափակում, իսկ Բլինքենն ու Փաուերը ցանկանում են Հայաստանին տրամադրել 2,5 տոկոսը այն բանի, ինչ երկիրը կարող է կորցնել: Սա նույն բանն է, ինչ Սուդանում սոված երեխային անանուխի կոնֆետ տալ ու պնդել, որ Միացյալ Նահանգները վճռականորեն պայքարում է սովի դեմ:

Երբ Ռուսաստանը դավաճանեց Լեռնային Ղարաբաղին եւ բացահայտորեն ջանաց բռնի միջամտել Հայաստանի քաղաքականությանը, հայերը պետք է արժանանային իրական ժողովրդավարության, անվտանգության եւ գործընկերության: Փաուերը իր կարիերան կառուցեց Եղեռնի մասին գրելով, իսկ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բլինքենն իր հերթին բարոյական իրավունք է զգում՝ իր խորթ հոր Հոլոքոստի փորձից ելնելով: Որքա՜ն ցավալի է, ուրեմն, որ նրանք կարծես չեն գիտակում, որ Հայոց ցեղասպանությունը մոռացված պատմական իրադարձություն չէ, այլ իրական վտանգ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն &laquo;Գալուստ Կիւլպէնկեան&raquo; Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

МЧС: в Архангельске горит теплоход "М. В. Ломоносов", он находится на ремонте



Мода

"Глория Джинс" открывает первые магазины Ready! Steady! Go!






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Биржа грузоперевозок ATI.SU» запустила сервис «Выгодные направления»





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о господдержке многодетных семей


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Ждём расстрела или отравления Зеленского в ближайшее время – Макгрегор


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Bon Jovi

Гітарист Річі Самбора шкодує, що не пішов із Bon Jovi раніше



Москва

Армяне России поддерживают движение «Тавуш во имя Родины»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net