Мы в Telegram
Добавить новость

160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com

Опубликовать свою новость бесплатно - сейчас

<
>

Նոր հայկական պատրանքներ եւ այլընտրանքներ

Ներկայացնում ենք ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հոդվածը:

Արմեն Գեւորգյան

Հայաստանն այսօր հզոր աշխարհաքաղաքական վայրիվերումներ է ապրում: Եվրասիական կամ եվրոպական հեռանկարի քննարկումը պատմականորեն վաղաժամ է, աշխարհաքաղաքական առումով ոչ համարժեք, իսկ ներքաղաքական առումով՝ վնասակար: Հայաստանի համար այս փուլում կարեւոր է պահպանել ռազմավարական կայունությունն ու հետեւողականությունը եւ խուսափել աշխարհաքաղաքական մեկուսացումից: Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ընտրությունը Հայաստանին ոչ թե աշխարհաքաղաքական շարժունակության լրացուցիչ հնարավորություն է ընձեռում, այլ սրում է հարաբերությունները պատմական դաշնակիցների հետ եւ նոր պայմաններ ստեղծում թյուրքական կոալիցիայի քմահաճույքները բավարարելու համար:

Ակնհայտ է, որ արտաքին հարաբերությունների այսպես կոչված դիվերսիֆիկացման, հարեւանների հետ խաղաղության եւ ինքնիշխանության ամրապնդման քաղաքականության ներքո ընթանում է Հայաստանը Ռուսաստանից «կտրելու» գործընթաց, որը չափազանց վտանգավոր է մեր պետականության համար: Այն հիմնված է այն թեզի վրա, որ ժամանակակից Հայաստանը պետք է ձերբազատվի իբր երեք պատրանքներից, որոնցով ապրել է անկախության բոլոր տարիներին. «Արցախը կարող է անկախ եւ ազատ լինել», «Աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիային պատասխանատվության կկանչի» եւ «Ռուսաստանը մեր հուսալի դաշնակիցն ու պաշտպանն է»:

Այս մոտեցման հեղինակները համարում են, որ հասարակությունը, որը կհաշտվի այդ «պատրանքները» կորցնելու հետ, պատրաստ կլինի ապրել նոր հայկական պետությունում, որը փաստացի հարմար է առաջին հերթին թյուրք հարեւաններին եւ աշխարհաքաղաքական նոր խնամակալներին: Այս կանխադրույթների փոխարեն, որոնք իրականում հիմնարար են մեր ազգային ինքնության եւ ամբողջականության համար, մեզ առաջարկում են իսկական պատրանքներ, օրինակ՝ «Արեւմուտքը մեզ կօգնի», «թյուրքերի համար հայկական հարց չկա», «առանց Ռուսաստանի ավելի լավ կլինի»:

Ռուսաստան
 
Հարավային Կովկասի բանալիները Ռուսաստանից խլելու եւ Թուրքիային հանձնելու մտադրությունը փաստացի անթաքույց է եւ տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի գործոնը, որպես հայերի պաշտպանի, աղավաղվել է: Կարեւոր եմ համարում նշել, որ ռազմավարական առումով ներկա գտնվել Հայաստանում օբյեկտիվորեն նշանակում է լինել նրա պաշտպանը: Հայաստանում չլինել՝ նշանակում է հեռանալ Հարավային Կովկասից: Այդ իսկ պատճառով կարեւոր է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.

1. Արդյո՞ք Ռուսաստանն ունի երկարաժամկետ հայկական ռազմավարություն եւ ինչպես է այն դրսեւորվում: Ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում իր ապագա քաղաքականությունը տարածաշրջանում:

2. Ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում անվտանգության նոր կառուցվածքը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հարավային թեւի գործունեության, տարածաշրջանում աճող թյուրքական գործոնի եւ Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների շուրջ աճող լարվածության համատեքստում:

3. Արդյո՞ք Ռուսաստանն իր համար փակել է հայկական Ղարաբաղի թեման:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է վերացնի ամորֆությունն ու բազում ներքին հակասությունները հետխորհրդային այնպիսի ձեւաչափերում, ինչպիսիք են ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը: Միեւնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ հայկական մոտեցումը՝ տնտեսապես ապրել Ռուսաստանի հաշվին, բայց անտեսել նրա ռազմավարական շահերը (մի կողմից՝ ԵԱՏՄ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ) ռուսական վերնախավի կողմից ընկալվում է որպես անոմալիա եւ երկար տեւել չի կարող:

Չենք կարող անտեսել նաեւ այն փաստը, որ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դառնում է ավելի ինքնաբավ եւ ինքնավստահ, տեղի է ունենում շուկաների եւ լոգիստիկ ուղիների վերակողմնորոշում, ինչպես նաեւ քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Արեւելք:

Միաժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանն իր 2,5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով հակադրվում է ավելի քան 50 տրիլիոն դոլարանոց տնտեսական հզորությանը: Ռուսական բանակը, չնայած առաջին փուլի բոլոր խնդիրներին ու դժվարություններին, այնուամենայնիվ, դարձավ բավականին մարտունակ եւ աշխարհում ամենահզորներից մեկը: Իսկ Սիրիայի փորձը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործոն դառնալ իր ազգային սահմաններից հեռու: Ուկրաինայում Ռուսաստանի առաջխաղացման հետ մեկտեղ նրա ցանկությունն ավելի ինտենսիվ կենտրոնանալու իր ավանդական ռազմավարական ներկայության այլ ուղղությունների վրա միայն կաճի:

Արեւմուտք

Հասկանալի է, որ Եվրոպան մարմնավորում է բարգավաճում, անվտանգություն եւ արդարություն, իսկ հայերի համար եվրոպական հեռանկարն առաջին հերթին առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն է: Բայց այսօր դա արդեն այնքան ակնհայտ չէ, որքան 20 տարի առաջ։ Ինչպես ցույց են տալիս վերջին սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այնպիսի ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքն ու կրոնը, արագորեն կորցնում են իրենց արդիականությունն ու նախկին նշանակությունը արեւմտյան աշխարհում, ինչը հակասական է դարձնում Եվրոպայում ժողովրդավարական ապրելակերպի ժամանակակից մոդելը:

Չնայած եվրոպական հեռանկարի կարեւորությանն ու գրավչությանը, մենք պետք է հասկանանք եւ գիտակցենք, որ այն մեր խնդիրների, հատկապես թյուրքական հարեւանների հետ նոր հարաբերություններ կառուցելու համադարման չէ, այլ միայն պետության որակը ներսից բարելավելու բացառիկ հնարավորություն: Բացի այդ, եվրոպական հեռանկարը գնալով ավելի անորոշ է դառնում, քանի որ ուկրաինական հակամարտությունը ավելի է բարդացնում այն հենց Եվրոպայի համար: ԵՄ-ի համար մանեւրելու եւ իր հստակ արժեքները, սկզբունքներն ու գործող մեխանիզմները պահպանելու տարածքը նեղանում է: Միաժամանակ մեծանում է Ռուսաստանի հետ անմիջական աշխարհաքաղաքական բախման հեռանկարը:

Սեփական ներքաղաքական օրակարգը սպասարկելու համար Արեւմուտքն այժմ հաջողություններ արձանագրելու կարիք ունի՝ վերջին տարիների բազմաթիվ ձախողումները հարթելու համար: Նման պոտենցիալ հաջողության որոշիչ տարր կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույտ ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը: Այս ամենը ոչ հրատապ կդարձնի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ռազմաքաղաքական բաղադրիչը հայության նոր եւ ապագա սերունդների համար: Բայց մենք չպետք է ընկնենք այս վտանգավոր ռազմավարական թակարդը՝ վաղանցիկ եվրոպական հեռանկարի եւ ավելի լավ կյանքի նոր խոստումների դիմաց:

Կա՞ երաշխիք, որ ԵՄ-ն միասնական կլինի Հայաստանի խնդիրների լուծման հարցում, երբ գա գործնական քայլերի ժամանակը: Ադրբեջանը մեթոդաբար իր գազային եւ նավթային ասեղին է սովորեցնում բազմաթիվ եվրոպական երկրներին՝ ստեղծելով գործընկեր-աջակիցների դաշինք, որի օգնությամբ կկարողանա արգելափակել ԵՄ-ում մեզ համար բոլոր կարեւոր որոշումները: Արդեն այսօր՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարների քննարկման փուլում, Թուրքիան եւ Ադրբեջանը բացահայտ ցույց են տալիս իրենց անհամաձայնությունն ու վրդովմունքը: Եվ սա դեռ սկիզբն է:

Արեւմուտքի ակտիվ մուտքը տարածաշրջան Հայաստանի միջոցով, Թուրքիայի հետաձգված եվրոպական հեռանկարները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում պատմականորեն հաստատված շահերը կարող են հանգեցնել հզոր հակահայկական կոալիցիայի ստեղծմանը, որը բաղկացած կլինի Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից եւ Ադրբեջանից, եւ դա կհանգեցնի Հայաստանի պոտենցիալ աշխարհաքաղաքական մեկուսացմանը: Արդյո՞ք մենք եւ մեր արեւմտյան գործընկերները պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը:

Լավ կլինի նաեւ մտածել, թե ինչպե՞ս կբարելավվի ԵՄ քաղաքացիների կյանքը նոր անդամներ ունենալուց հետո: Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ օգուտ ենք բերում Եվրամիությանը: Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԵՄ անդամակցությունը, որն այսօր չենք կարող ունենալ առանց ԵՄ-ի: Որքանո՞վ են հասկանալի եւ ընդունելի ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները տարածաշրջանում Թուրքիայի նոր գերիշխող դերի մասին:

Ի դեպ, աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոնների միջեւ այսպես կոչված նոր ընտրության համատեքստում Ռուսաստանի հետ ամեն ինչ պարզ է. նա չի թաքցնում իր աշխարհաքաղաքական նպատակներն ու նկրտումները: Ռուսաստանին, մեծ հաշվով, չի հետաքրքրում Հայաստանի ներքին կյանքը: Քիչ է ժողովրդավարությունը, թե շատ՝ նրա համար նշանակություն չունի: Արեւմուտքի դեպքում խնդիրն ավելի բարդ է: Վերջին տարիները ցույց տվեցին, որ Արեւմուտքի համար ընդունելի է ոչ ժողովրդավարական մեթոդներով իբր զարգացնել ժողովրդավարությունը եւ ապահովել օրենքի գերակայությունը, քանի դեռ այն հանգեցնում է իշխանությունների հակառուսական աշխարհաքաղաքական վեկտորի ուժեղացմանը:

Ո՞րն է այլընտրանքը

Այլընտրանք պետք է դառնա Հայաստանի քաղաքականությունը, որը, հիմնվելով իրատեսության, պրագմատիզմի եւ ռացիոնալիզմի սկզբունքների վրա, կապահովի աշխարհաքաղաքական կայունություն եւ թույլ կտա.

- նախ՝ խուսափել Ռուսաստանը աշխարհաքաղաքական հզոր հակառակորդի վերածելուց, նրա հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վատթարացումից, հայկական սփյուռքում մեծ պառակտումից, որպեսզի Հայաստանը վերջնականապես չդառնա միայն այնտեղ ապրող հայերի հայրենիք:

- երկրորդը՝ գտնել նոր եւ ավելի ողջամիտ լուծումներ երկրի զարգացման եւ տարածաշրջանում հարեւանների հետ նոր հարաբերություններ կառուցելու եւ հակահայկական լայն տարածաշրջանային կոալիցիայի ձեւավորումը կանխելու համար:

Աշխարհաքաղաքական կայունության համար անհրաժեշտ է կարեւոր ռեսուրս՝ վստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ իր հիմնական դաշնակիցների եւ գործընկերների կողմից: Մշտական սիրախաղի եւ ազդեցության մի կենտրոնից մյուսը խուսանավելու քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանում վստահության մակարդակը բացարձակ իրավիճակային է եւ ոչ մի կերպ չի նպաստում ռազմավարական կարեւոր հայանպաստ լուծումներ գտնելուն:

Աշխարհում տեղի ունեցող զարգացումները ապացուցում են, որ զսպման եւ խաղաղություն պարտադրելու ոչ մի ունիվերսալ միջազգային մեխանիզմներ չեն գործում, եւ այս իրավիճակն այլեւս չի փոխվի: Օպտիմալ լուծումները նեղ տարածաշրջանային եւ միջպետական ձեւաչափերի մակարդակում են: Տարածաշրջանի երկարաժամկետ կայունության եւ անվտանգության համար պետք է ստեղծել զսպումների եւ հակակշիռների նոր համակարգ, ընդ որում՝ առաջին հերթին ազգային պաշտպանունակության հարցերի առումով: Այս հարցում մենք չպետք է բարդույթներ ունենանք. օրինակ՝ շարունակել ինտենսիվ երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ, համարձակ հեռանկարներ կառուցել Իրանի հետ, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում եւ Ասիայում: Նման քաղաքականության տրամաբանությունը նրանում է, որ չկորցնենք ներկայիս տնտեսական բարեկեցության բոլոր աղբյուրները, որոնց միջոցով անհրաժեշտ կլինի կառուցել ազգային անվտանգության արդյունավետ համակարգ հենց այսօր, այլ ոչ վաղը (ներառյալ անհրաժեշտ զենք ձեռք բերելը):

Ռազմավարական կայունությամբ մենք կարող ենք եւ պետք է հետաքրքիր լինենք BRICS+ դաշինքի համար, որը կարող է հստակ ուրվագծել իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ եւ ինչ-որ չափով չեզոքացնել թյուրքական էքսպանսիայի ծրագրերը տարածաշրջանում: Պետք չէ մոռանալ նոր աշխարհակարգում այս կազմակերպության աճող դերի մասին, եւ որ դրա առանցքային անդամները Ռուսաստանի հետ միասին Չինաստանն ու Հնդկաստանն են:

Հայաստանի համար բացվում են Իրանի շուկա մուտք գործելու իրական հեռանկարներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչպես նաեւ նոր ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի հնարավորություն, որոնք կհանգեցնեն Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային լոգիստիկ միջանցքի ձեւավորմանը: Նման ուղիղ միջանցքը կնվազեցնի Իրանի եւ արաբական երկրների կախվածությունը տարածաշրջանի թյուրքական երկրներից դեպի սեւծովյան նավահանգիստներ, կխթանի Վրաստանից Ռուսաստան երկաթուղու վերագործարկումը (հոսքն այլեւս չի լինի միայն հայկական), ինչպես նաեւ համաշխարհային մասշտաբով չեզոքացնել Թուրքիայի տնտեսական եւ քաղաքական գործոնը տարածաշրջանում: Հաշվի առնելով արեւմտյան երկրների ցանկությունը՝ մեղմացնել Իրանի հետ երկխոսության երանգը՝ Իրանի էներգառեսուրսներին, հատկապես՝ գազին մուտք ունենալու համար, ինչպես նաեւ Եվրոպային Իրանի տարածքով թուրքմենական գազը հասանելի դարձնելու համար մենք պետք է լրջորեն մտածենք իրանական եւ թուրքմենական գազի տարանցիկ երկիր դառնալու եւ պայմանական Մեղրիի գազային տարանցման հանգույցի մասին:

Հայաստանի համար համագործակցության լուրջ ոլորտ կարող են դառնալ արաբական երկրները: ԱՄԷ-ի եւ Կատարի հետ հարաբերությունների արդեն իսկ հաստատված դրական դինամիկան զուտ առեւտրից կարող է վերածվել լայնածավալ նորարարական համագործակցության ծրագրի՝ հաշվի առնելով այս երկրներում ֆինանսական ռեսուրսների, նորագույն տեխնոլոգիաների եւ կառավարման լավագույն ռեսուրսների առկայությունը:

Արեւմտյան գործընկերների հետ կարելի է ակտիվ աշխատել Հարավային Կովկասում համագործակցության արդիական միավորող ոլորտները բացահայտելու համար. ընդհանուր տարածաշրջանային բնապահպանական օրակարգ, միջսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, ընդհանուր տարածաշրջանային զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծում, ինչպես նաեւ համատարածաշրջանային երկխոսության եւ համագործակցության նոր մեխանիզմների որոնում եւ ներդրում (խորհրդարանական հարթություն, քաղաքացիական հասարակություն, երիտասարդություն), միջմշակութային երկխոսության ընդլայնում եւ այլն:

Հաշվի առնելով Ռուսաստանի հետ Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների տրամաբանությունը, ինչպես նաեւ Հայաստանի աշխարհաքաղաքական որոշակիությունը, որպես երկարաժամկետ հեռանկար կարելի է առաջ մղել Հարավային Կովկասի՝ որպես պատերազմի ռիսկերից զերծ տարածքի գաղափարը, որտեղ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերով պաշտպանում են հիմնական տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցություններն ու ենթակառուցվածքները:

Մենք պետք է շարունակենք երկխոսությունը եւ հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. սա անխուսափելի իրողություն է եւ անհրաժեշտություն: Բայց դրանք զարգացնելու համար պետք է նոր ձեւաչափեր կառուցել: Հայաստանի միայնակ, անմիջական երկխոսությունը երկու թյուրքական պետությունների հետ, Արեւմուտքի կողմից թուրքական տարածաշրջանային հավակնությունների թաքնված աջակցությամբ, հանգեցնում է միայն նոր զիջումների եւ կորուստների: Այն պետք է ուղեկցվի Իրանի ու Ռուսաստանի հետ բազմակողմ երկխոսության ուժեղացմամբ, ինչպես նաեւ պայմաններ ստեղծելով, որպեսզի նրանք ռազմավարապես շահագրգռված լինեն ուժեղ եւ անկախ Հայաստանով: Իսկ վերջին ԵՄ-ԱՄՆ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեց, թե որքան անմիջականորեն է ԵՄ-ն կախված Ադրբեջանի եւ Թուրքիայի գաղափարներից, եւ եւս մեկ անգամ հաստատեց, որ «Արեւմուտքը մեզ կօգնի» պնդումը պատրանք է:

Ներկայացնում ենք ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հոդվածը:

Արմեն Գեւորգյան

Հայաստանն այսօր հզոր աշխարհաքաղաքական վայրիվերումներ է ապրում: Եվրասիական կամ եվրոպական հեռանկարի քննարկումը պատմականորեն վաղաժամ է, աշխարհաքաղաքական առումով ոչ համարժեք, իսկ ներքաղաքական առումով՝ վնասակար: Հայաստանի համար այս փուլում կարեւոր է պահպանել ռազմավարական կայունությունն ու հետեւողականությունը եւ խուսափել աշխարհաքաղաքական մեկուսացումից: Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ընտրությունը Հայաստանին ոչ թե աշխարհաքաղաքական շարժունակության լրացուցիչ հնարավորություն է ընձեռում, այլ սրում է հարաբերությունները պատմական դաշնակիցների հետ եւ նոր պայմաններ ստեղծում թյուրքական կոալիցիայի քմահաճույքները բավարարելու համար:

Ակնհայտ է, որ արտաքին հարաբերությունների այսպես կոչված դիվերսիֆիկացման, հարեւանների հետ խաղաղության եւ ինքնիշխանության ամրապնդման քաղաքականության ներքո ընթանում է Հայաստանը Ռուսաստանից &laquo;կտրելու&raquo; գործընթաց, որը չափազանց վտանգավոր է մեր պետականության համար: Այն հիմնված է այն թեզի վրա, որ ժամանակակից Հայաստանը պետք է ձերբազատվի իբր երեք պատրանքներից, որոնցով ապրել է անկախության բոլոր տարիներին. &laquo;Արցախը կարող է անկախ եւ ազատ լինել&raquo;, &laquo;Աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիային պատասխանատվության կկանչի&raquo; եւ &laquo;Ռուսաստանը մեր հուսալի դաշնակիցն ու պաշտպանն է&raquo;:

Այս մոտեցման հեղինակները համարում են, որ հասարակությունը, որը կհաշտվի այդ &laquo;պատրանքները&raquo; կորցնելու հետ, պատրաստ կլինի ապրել նոր հայկական պետությունում, որը փաստացի հարմար է առաջին հերթին թյուրք հարեւաններին եւ աշխարհաքաղաքական նոր խնամակալներին: Այս կանխադրույթների փոխարեն, որոնք իրականում հիմնարար են մեր ազգային ինքնության եւ ամբողջականության համար, մեզ առաջարկում են իսկական պատրանքներ, օրինակ՝ &laquo;Արեւմուտքը մեզ կօգնի&raquo;, &laquo;թյուրքերի համար հայկական հարց չկա&raquo;, &laquo;առանց Ռուսաստանի ավելի լավ կլինի&raquo;:

Ռուսաստան
&nbsp;
Հարավային Կովկասի բանալիները Ռուսաստանից խլելու եւ Թուրքիային հանձնելու մտադրությունը փաստացի անթաքույց է եւ տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի գործոնը, որպես հայերի պաշտպանի, աղավաղվել է: Կարեւոր եմ համարում նշել, որ ռազմավարական առումով ներկա գտնվել Հայաստանում օբյեկտիվորեն նշանակում է լինել նրա պաշտպանը: Հայաստանում չլինել՝ նշանակում է հեռանալ Հարավային Կովկասից: Այդ իսկ պատճառով կարեւոր է ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները.

1. Արդյո՞ք Ռուսաստանն ունի երկարաժամկետ հայկական ռազմավարություն եւ ինչպես է այն դրսեւորվում: Ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում իր ապագա քաղաքականությունը տարածաշրջանում:

2. Ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում անվտանգության նոր կառուցվածքը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հարավային թեւի գործունեության, տարածաշրջանում աճող թյուրքական գործոնի եւ Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների շուրջ աճող լարվածության համատեքստում:

3. Արդյո՞ք Ռուսաստանն իր համար փակել է հայկական Ղարաբաղի թեման:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է վերացնի ամորֆությունն ու բազում ներքին հակասությունները հետխորհրդային այնպիսի ձեւաչափերում, ինչպիսիք են ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը: Միեւնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ հայկական մոտեցումը՝ տնտեսապես ապրել Ռուսաստանի հաշվին, բայց անտեսել նրա ռազմավարական շահերը (մի կողմից՝ ԵԱՏՄ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ) ռուսական վերնախավի կողմից ընկալվում է որպես անոմալիա եւ երկար տեւել չի կարող:

Չենք կարող անտեսել նաեւ այն փաստը, որ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դառնում է ավելի ինքնաբավ եւ ինքնավստահ, տեղի է ունենում շուկաների եւ լոգիստիկ ուղիների վերակողմնորոշում, ինչպես նաեւ քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Արեւելք:

Միաժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանն իր 2,5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով հակադրվում է ավելի քան 50 տրիլիոն դոլարանոց տնտեսական հզորությանը: Ռուսական բանակը, չնայած առաջին փուլի բոլոր խնդիրներին ու դժվարություններին, այնուամենայնիվ, դարձավ բավականին մարտունակ եւ աշխարհում ամենահզորներից մեկը: Իսկ Սիրիայի փորձը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործոն դառնալ իր ազգային սահմաններից հեռու: Ուկրաինայում Ռուսաստանի առաջխաղացման հետ մեկտեղ նրա ցանկությունն ավելի ինտենսիվ կենտրոնանալու իր ավանդական ռազմավարական ներկայության այլ ուղղությունների վրա միայն կաճի:

Արեւմուտք

Հասկանալի է, որ Եվրոպան մարմնավորում է բարգավաճում, անվտանգություն եւ արդարություն, իսկ հայերի համար եվրոպական հեռանկարն առաջին հերթին առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն է: Բայց այսօր դա արդեն այնքան ակնհայտ չէ, որքան 20 տարի առաջ։ Ինչպես ցույց են տալիս վերջին սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այնպիսի ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքն ու կրոնը, արագորեն կորցնում են իրենց արդիականությունն ու նախկին նշանակությունը արեւմտյան աշխարհում, ինչը հակասական է դարձնում Եվրոպայում ժողովրդավարական ապրելակերպի ժամանակակից մոդելը:

Չնայած եվրոպական հեռանկարի կարեւորությանն ու գրավչությանը, մենք պետք է հասկանանք եւ գիտակցենք, որ այն մեր խնդիրների, հատկապես թյուրքական հարեւանների հետ նոր հարաբերություններ կառուցելու համադարման չէ, այլ միայն պետության որակը ներսից բարելավելու բացառիկ հնարավորություն: Բացի այդ, եվրոպական հեռանկարը գնալով ավելի անորոշ է դառնում, քանի որ ուկրաինական հակամարտությունը ավելի է բարդացնում այն հենց Եվրոպայի համար: ԵՄ-ի համար մանեւրելու եւ իր հստակ արժեքները, սկզբունքներն ու գործող մեխանիզմները պահպանելու տարածքը նեղանում է: Միաժամանակ մեծանում է Ռուսաստանի հետ անմիջական աշխարհաքաղաքական բախման հեռանկարը:

Սեփական ներքաղաքական օրակարգը սպասարկելու համար Արեւմուտքն այժմ հաջողություններ արձանագրելու կարիք ունի՝ վերջին տարիների բազմաթիվ ձախողումները հարթելու համար: Նման պոտենցիալ հաջողության որոշիչ տարր կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույտ ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը: Այս ամենը ոչ հրատապ կդարձնի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ռազմաքաղաքական բաղադրիչը հայության նոր եւ ապագա սերունդների համար: Բայց մենք չպետք է ընկնենք այս վտանգավոր ռազմավարական թակարդը՝ վաղանցիկ եվրոպական հեռանկարի եւ ավելի լավ կյանքի նոր խոստումների դիմաց:

Կա՞ երաշխիք, որ ԵՄ-ն միասնական կլինի Հայաստանի խնդիրների լուծման հարցում, երբ գա գործնական քայլերի ժամանակը: Ադրբեջանը մեթոդաբար իր գազային եւ նավթային ասեղին է սովորեցնում բազմաթիվ եվրոպական երկրներին՝ ստեղծելով գործընկեր-աջակիցների դաշինք, որի օգնությամբ կկարողանա արգելափակել ԵՄ-ում մեզ համար բոլոր կարեւոր որոշումները: Արդեն այսօր՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարների քննարկման փուլում, Թուրքիան եւ Ադրբեջանը բացահայտ ցույց են տալիս իրենց անհամաձայնությունն ու վրդովմունքը: Եվ սա դեռ սկիզբն է:

Արեւմուտքի ակտիվ մուտքը տարածաշրջան Հայաստանի միջոցով, Թուրքիայի հետաձգված եվրոպական հեռանկարները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում պատմականորեն հաստատված շահերը կարող են հանգեցնել հզոր հակահայկական կոալիցիայի ստեղծմանը, որը բաղկացած կլինի Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից եւ Ադրբեջանից, եւ դա կհանգեցնի Հայաստանի պոտենցիալ աշխարհաքաղաքական մեկուսացմանը: Արդյո՞ք մենք եւ մեր արեւմտյան գործընկերները պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը:

Լավ կլինի նաեւ մտածել, թե ինչպե՞ս կբարելավվի ԵՄ քաղաքացիների կյանքը նոր անդամներ ունենալուց հետո: Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ օգուտ ենք բերում Եվրամիությանը: Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԵՄ անդամակցությունը, որն այսօր չենք կարող ունենալ առանց ԵՄ-ի: Որքանո՞վ են հասկանալի եւ ընդունելի ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները տարածաշրջանում Թուրքիայի նոր գերիշխող դերի մասին:

Ի դեպ, աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոնների միջեւ այսպես կոչված նոր ընտրության համատեքստում Ռուսաստանի հետ ամեն ինչ պարզ է. նա չի թաքցնում իր աշխարհաքաղաքական նպատակներն ու նկրտումները: Ռուսաստանին, մեծ հաշվով, չի հետաքրքրում Հայաստանի ներքին կյանքը: Քիչ է ժողովրդավարությունը, թե շատ՝ նրա համար նշանակություն չունի: Արեւմուտքի դեպքում խնդիրն ավելի բարդ է: Վերջին տարիները ցույց տվեցին, որ Արեւմուտքի համար ընդունելի է ոչ ժողովրդավարական մեթոդներով իբր զարգացնել ժողովրդավարությունը եւ ապահովել օրենքի գերակայությունը, քանի դեռ այն հանգեցնում է իշխանությունների հակառուսական աշխարհաքաղաքական վեկտորի ուժեղացմանը:

Ո՞րն է այլընտրանքը

Այլընտրանք պետք է դառնա Հայաստանի քաղաքականությունը, որը, հիմնվելով իրատեսության, պրագմատիզմի եւ ռացիոնալիզմի սկզբունքների վրա, կապահովի աշխարհաքաղաքական կայունություն եւ թույլ կտա.

- նախ՝ խուսափել Ռուսաստանը աշխարհաքաղաքական հզոր հակառակորդի վերածելուց, նրա հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վատթարացումից, հայկական սփյուռքում մեծ պառակտումից, որպեսզի Հայաստանը վերջնականապես չդառնա միայն այնտեղ ապրող հայերի հայրենիք:

- երկրորդը՝ գտնել նոր եւ ավելի ողջամիտ լուծումներ երկրի զարգացման եւ տարածաշրջանում հարեւանների հետ նոր հարաբերություններ կառուցելու եւ հակահայկական լայն տարածաշրջանային կոալիցիայի ձեւավորումը կանխելու համար:

Աշխարհաքաղաքական կայունության համար անհրաժեշտ է կարեւոր ռեսուրս՝ վստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ իր հիմնական դաշնակիցների եւ գործընկերների կողմից: Մշտական սիրախաղի եւ ազդեցության մի կենտրոնից մյուսը խուսանավելու քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանում վստահության մակարդակը բացարձակ իրավիճակային է եւ ոչ մի կերպ չի նպաստում ռազմավարական կարեւոր հայանպաստ լուծումներ գտնելուն:

Աշխարհում տեղի ունեցող զարգացումները ապացուցում են, որ զսպման եւ խաղաղություն պարտադրելու ոչ մի ունիվերսալ միջազգային մեխանիզմներ չեն գործում, եւ այս իրավիճակն այլեւս չի փոխվի: Օպտիմալ լուծումները նեղ տարածաշրջանային եւ միջպետական ձեւաչափերի մակարդակում են: Տարածաշրջանի երկարաժամկետ կայունության եւ անվտանգության համար պետք է ստեղծել զսպումների եւ հակակշիռների նոր համակարգ, ընդ որում՝ առաջին հերթին ազգային պաշտպանունակության հարցերի առումով: Այս հարցում մենք չպետք է բարդույթներ ունենանք. օրինակ՝ շարունակել ինտենսիվ երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ, համարձակ հեռանկարներ կառուցել Իրանի հետ, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում եւ Ասիայում: Նման քաղաքականության տրամաբանությունը նրանում է, որ չկորցնենք ներկայիս տնտեսական բարեկեցության բոլոր աղբյուրները, որոնց միջոցով անհրաժեշտ կլինի կառուցել ազգային անվտանգության արդյունավետ համակարգ հենց այսօր, այլ ոչ վաղը (ներառյալ անհրաժեշտ զենք ձեռք բերելը):

Ռազմավարական կայունությամբ մենք կարող ենք եւ պետք է հետաքրքիր լինենք BRICS+ դաշինքի համար, որը կարող է հստակ ուրվագծել իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ եւ ինչ-որ չափով չեզոքացնել թյուրքական էքսպանսիայի ծրագրերը տարածաշրջանում: Պետք չէ մոռանալ նոր աշխարհակարգում այս կազմակերպության աճող դերի մասին, եւ որ դրա առանցքային անդամները Ռուսաստանի հետ միասին Չինաստանն ու Հնդկաստանն են:

Հայաստանի համար բացվում են Իրանի շուկա մուտք գործելու իրական հեռանկարներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչպես նաեւ նոր ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի հնարավորություն, որոնք կհանգեցնեն Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային լոգիստիկ միջանցքի ձեւավորմանը: Նման ուղիղ միջանցքը կնվազեցնի Իրանի եւ արաբական երկրների կախվածությունը տարածաշրջանի թյուրքական երկրներից դեպի սեւծովյան նավահանգիստներ, կխթանի Վրաստանից Ռուսաստան երկաթուղու վերագործարկումը (հոսքն այլեւս չի լինի միայն հայկական), ինչպես նաեւ համաշխարհային մասշտաբով չեզոքացնել Թուրքիայի տնտեսական եւ քաղաքական գործոնը տարածաշրջանում: Հաշվի առնելով արեւմտյան երկրների ցանկությունը՝ մեղմացնել Իրանի հետ երկխոսության երանգը՝ Իրանի էներգառեսուրսներին, հատկապես՝ գազին մուտք ունենալու համար, ինչպես նաեւ Եվրոպային Իրանի տարածքով թուրքմենական գազը հասանելի դարձնելու համար մենք պետք է լրջորեն մտածենք իրանական եւ թուրքմենական գազի տարանցիկ երկիր դառնալու եւ պայմանական Մեղրիի գազային տարանցման հանգույցի մասին:

Հայաստանի համար համագործակցության լուրջ ոլորտ կարող են դառնալ արաբական երկրները: ԱՄԷ-ի եւ Կատարի հետ հարաբերությունների արդեն իսկ հաստատված դրական դինամիկան զուտ առեւտրից կարող է վերածվել լայնածավալ նորարարական համագործակցության ծրագրի՝ հաշվի առնելով այս երկրներում ֆինանսական ռեսուրսների, նորագույն տեխնոլոգիաների եւ կառավարման լավագույն ռեսուրսների առկայությունը:

Արեւմտյան գործընկերների հետ կարելի է ակտիվ աշխատել Հարավային Կովկասում համագործակցության արդիական միավորող ոլորտները բացահայտելու համար. ընդհանուր տարածաշրջանային բնապահպանական օրակարգ, միջսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, ընդհանուր տարածաշրջանային զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծում, ինչպես նաեւ համատարածաշրջանային երկխոսության եւ համագործակցության նոր մեխանիզմների որոնում եւ ներդրում (խորհրդարանական հարթություն, քաղաքացիական հասարակություն, երիտասարդություն), միջմշակութային երկխոսության ընդլայնում եւ այլն:

Հաշվի առնելով Ռուսաստանի հետ Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների տրամաբանությունը, ինչպես նաեւ Հայաստանի աշխարհաքաղաքական որոշակիությունը, որպես երկարաժամկետ հեռանկար կարելի է առաջ մղել Հարավային Կովկասի՝ որպես պատերազմի ռիսկերից զերծ տարածքի գաղափարը, որտեղ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերով պաշտպանում են հիմնական տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցություններն ու ենթակառուցվածքները:

Մենք պետք է շարունակենք երկխոսությունը եւ հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. սա անխուսափելի իրողություն է եւ անհրաժեշտություն: Բայց դրանք զարգացնելու համար պետք է նոր ձեւաչափեր կառուցել: Հայաստանի միայնակ, անմիջական երկխոսությունը երկու թյուրքական պետությունների հետ, Արեւմուտքի կողմից թուրքական տարածաշրջանային հավակնությունների թաքնված աջակցությամբ, հանգեցնում է միայն նոր զիջումների եւ կորուստների: Այն պետք է ուղեկցվի Իրանի ու Ռուսաստանի հետ բազմակողմ երկխոսության ուժեղացմամբ, ինչպես նաեւ պայմաններ ստեղծելով, որպեսզի նրանք ռազմավարապես շահագրգռված լինեն ուժեղ եւ անկախ Հայաստանով: Իսկ վերջին ԵՄ-ԱՄՆ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեց, թե որքան անմիջականորեն է ԵՄ-ն կախված Ադրբեջանի եւ Թուրքիայի գաղափարներից, եւ եւս մեկ անգամ հաստատեց, որ &laquo;Արեւմուտքը մեզ կօգնի&raquo; պնդումը պատրանք է:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net

Архангельск

В Архангельской области пытаются эвакуировать собак из затопленного приюта

Мир

Туроператор Пегас сделал важное заявление по летним турам

Українські новини

Охорона і Безпека це ОіБ: замовляй охорону в Києві та Харькові

Новости 24 часа

Врач Тяжельников рассказал, какое мясо лучше всего подходит для шашлыка

Game News

You may be kicking yourself for deleting Destiny guns that are all of a sudden viable again, but one of the game's biggest YouTubers has been Marie Kondo-ing his friends' arsenals on camera for years

Москва

Трек «Москва историческая» пройдет в пространстве столицы на выставке «Россия»

News Every Day

Tyson Fury vs Oleksandr Usyk undercard: Who is fighting on huge Saudi bill?

Происшествия

В Балакове "десятка" сбила двух женщин и девушку

Москва

Отпуск на колесах. Автотуризм в России: лучшие маршруты и места для отдыха

Александр Пушной

Кировчанин обыграл телеведущего Александра Пушного и получил деньги

Москва

Житель столицы ранил бывшую жену ножом в ТЦ на Святоозерской улице

Андрей Рублёв

Рублёв победил Давидович-Фокину в 3-м круге «Мастерса» в Мадриде, отыгравшись с 0:5 на тай-брейке

Москва

Прокуратура: в Москве раскрыли убийство девушки в Измайловском парке в 2012 году

Валерий Гаркалин

Вечная любовь Валерия Гаркалина

Симферополь

Крымские проекты победили в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023

Москва

Врач Тяжельников рассказал, какое мясо лучше всего подходит для шашлыка

Москва

Собянин рассказал о строительстве электродепо «Южное» для Замоскворецкой линии

Москва

Героическое участие армян в СВО. Часть третья

Другие популярные новости дня сегодня

123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Новости 24/7 Все города России

Загрузка...

Топ 10 новостей последнего часа

Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Вокруг парка на электромобиле: что будет доступно напрокат в Москве

Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о единых принципах привлечения инвесторов

Лукашенко в Беларуси и мире

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Мэр Киева Кличко рассказал о попытках встретиться с Зеленским лично

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

МакSим

МакSим о выступлении Трусовой под песню «Отпускаю»: «Как же мне приятно! Какой номер! Какой характер у этой девочки!»

Москва

Mash: Hofmannita бросила телефон в лицо поклоннице на концерте в Москве

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net