Էրդողանը ընդունել է պարտությունը Թուրքիայի տեղական ընտրություններում
«Արդյունքները կվերլուծվեն, մենք դա անելու ենք ինքնաքննադատորեն եւ օբյեկտիվորեն։ Ժողովուրդը մեզ փոխանցել է իր ուղերձը, իր կամքն ու նախազգուշացումները»,- Էրդողանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ճշգրիտ եւ օբյեկտիվորեն կվերլուծենք այն ուղերձները, որոնք ազգը փոխանցել է մեզ քվեատուփերի միջոցով։ Կրկին խոստանում ենք մեր ժողովրդին եւ ողջ Թուրքիային. մենք անխոնջ աշխատելու ենք բարելավելու մեր 85 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրի բարգավաճումը, խաղաղությունը, անվտանգությունը եւ հույսերը», - ասել է Էրդողանը:
Ըստ նախնական տվյալների՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն ընտրություններում ստացել է 37,3%, իսկ իշխող կուսակցությունը՝ 35,7%։
Ընդդիմությունը հաղթել է Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Իզմիրում, Ստամբուլում, Ադանայում։