Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Nation-Builders. Ոչ միայն դպրոցում, այլեւ համայնքում կյանք փոխող ծրագիր

Nation-Builders. Ոչ միայն դպրոցում, այլեւ համայնքում կյանք փոխող ծրագիր

Ավելի քանի մեկ տարի Տավուշի մարզի Չինարի գյուղի 76 աշակերտ ունեցող դպրոցում կրթական պրոցեսը նոր մոտեցումներով եւ նախաձեռնություններով է ընթանում: «Իզմիրլյան հիմնադրամը»`որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Nation-Builders ծրագրի մասնակից, նպաստել է, որ սահմանամերձ գյուղի դպրոցն ունենա ոչ միայն տարրական դասարանի ուսուցիչ-առաջնորդ, այլեւ դպրոցական սարքավորումների լրակազմ եւ դրամաշնորհ՝ աշակերտների նորարարական ծրագրի իրականացման համար:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման գծով պատասխանատու Վիկտորյա Աղաբեկյանն ասում է, որ «Իզմիրլյանի հիմնադրամ»-ի հետ իրենց համագործակցությունը երկար պատմություն ունի, իսկ արդեն 2022 թվականից այն ավելի է ամրապնդվել՝ հիմնադրամը դարձել է «Nation-Builders» ծրագրի հովանավոր:

Nation-Builders-ը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ դպրոցների հովանավորության ծրագիրն է, որի միջոցով աշխարհի ցանկացած կետից ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնած անձինք կարող են իրենց ներդրումն ունենալ կրթության միջոցով Հայաստանի զարգացման գործում: Nation-Builders-ի մասնակիցները հովանավորում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի դպրոցական համայնքը եւ դրա դիմաց ստանում ներգրավվածության յուրահատուկ փորձ:

«Հայաստանում կրթական ոլորտում եւ, մասնավորապես, հանրակրթության մեջ մենք գործ ունենք ահագնացող ճգնաժամի հետ, քանի որ անկում են ապրում ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլեւ տարեցտարի էլ ավելի է մեծանում ուսուցիչների թափուր հաստիքների թիվը: ՀՀ ԿԳՄՍՆ տրամադրած տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ունենում ենք 600-700 թափուր հաստիք: Ուսուցիչների թափուր հաստիքները հատկապես մեծ են գյուղական համայնքներում: Այս բոլոր խնդիրների համատեքստում էլ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը 2013 թվականից ի վեր սկսել է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով ստեղծել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից կամ աշխարհագրական դիրքից:

Մեր հիմնականը ուսուցիչների առաջնորդության ծրագիրն էր, որի հիման վրա էլ 2021 թվականին առաջացավ Nation- Builders ծրագրի գաղափարը: Այն դպրոցների հովանավորության 2-ամյա ծրագիր է, որի միջոցով հնարավորություն ենք տալիս աշխարհի տարբեր վայրերում գործող կազմակերպություններին եւ/կամ անհատներին ներդրում կատարել Հայաստանի կրթության ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի զարգացմանն ու առաջխաղացմանը»,- մանրամասնում է Վիկտորյա Աղաբեկյանը:

Nation-Builders ծրագրի շահառուներ են Հայաստանի տասը մարզերի այն բոլոր դպրոցները, որոնք գործընկեր են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին:

«Ծրագրի միջոցով հնարավորություն ենք տալիս անհատի կամ կազմակերպության, որը ցանկանում է ներդրում կատարել կրթության ոլորտում, ֆինանսավորել մեկ դպրոց: Հովանավորը 2-ամյա ծրագրի համար նվիրաբերում է 10 հազար դոլարին համարժեք դրամ է, ինչը նախատեսված է հավաքագրելու, գտնելու ուսուցիչ-առաջնորդների, վերապատրաստելու եւ ուղարկելու համայնքներ՝ ապրելու եւ աշխատելու»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի զարգացման գծով պատասխանատուն:

Նրա խոսքով՝ ծրագրի դոնորները, հովանավորները շատ ամուր կապեր են ստեղծում համայնքների հետ, քանի որ համագործակցության 2 տարվա ընթացքում համայնքային այցեր են կազմակերպվում նրանց համար, հնարավորություն տալիս հովանավորներին, հատկապես սփյուռքից, որոնք այդքան էլ լավ չեն ճանաչում Հայաստանի համայնքները, բացահայտելու այստեղի ներուժը յուրովի:

Ինչ վերաբերում է Nation-Builders-ի անուղղակի ազդեցությանը՝ Վիկտորյա Աղաբեկյանն ասում է, որ այն ոչ միայն բարեփոխում է տվյալ դասարանը եւ դպրոցը, այլեւ ողջ համայնքը. «Մեզ համար կարեւորը միայն ուսուցչի թափուր հաստիքը լրացնելը եւ որակյալ կրթություն ապահովելը չէ, այլեւ՝ ուսումնառության մեթոդի շնորհիվ համայնքի կյանքում փոփոխություններ բերելը: Մեր ուսուցիչներն աշխատում են աշակերտների հետ, որոնք ուսումնասիրում են իրենց համայնքը, համայնքի ուժեղ եւ թույլ կողմերը, առաջ են քաշում որեւէ խնդիր եւ փորձում են ծրագրային նախագծեր գրել եւ դրանք ներկայացնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին՝ ֆինանսավորելու եւ կյանքի կոչելու համար: Յուրաքանչյուր տարի այդ ծրագրերից ընտրվում են 30 ուժեղագույնը, որոնք էլ իրականացվում են համայնքներում»:

«Այս ծրագրով դպրոցների աջակցության լավագույն օրինակներից է «Իզմիրլյան հիմնադրամ»-ի հովանավորությունը Չինարիի միջնակարգ դպրոցին: Հիմնադրամը մեր հավատարիմ գործընկերներից է, որի ֆինանսավորմամբ կարողացանք մեր ուսուցիչ-առաջնորդի ֆինանսավորել, վերապատրաստել եւ գործուղել դասավանդելու տարրական դպրոցի աշակերտներին»,- ասում է Վիկտորիան:

Չինարիի դպրոցն այս ծրագրով արդեն երրորդ ուսուցիչ-առաջնորդին է ընդունել: Դպրոցի տնօրեն Էլիզա Բիլյանն ասում է. «Մեզ համար մեծ օգնություն է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագիրը, որով ոչ միայն դասվար չունենալու հարցն է լուծվել, այլ աշակերտների, դպրոցի ու համայնքի կյանքում նոր գույներ ու տրամադրություն է մտել: Երեխաների շփվելը, հաղորդակցվելն է փոխվել, ավելի անկաշկանդ են դարձել»:

Տնօրենը պատմում է, որ ծրագրով դպրոց գործուղված առաջին դասվարն այնքան է սիրվել եւ ինքն էլ համայնքն այնքան է սիրել, որ չի լքել գյուղը, ամուսնացել է եւ դարձել գյուղի բնակիչ:

«Նրան փոխարինող մեր երկրորդ ուսուցիչ-առաջնորդ Էլիզա Ամիրխանյանը դասվար լինելուց բացի՝ դպրոցում «Մենթալ թվաբանություն» եւ «Տիկնիկային թատրոն» խմբակներ է բացել: Երկու խմբակն էլ աշակերտները շատ են սիրել: Առաջինի շրջանակում երեխաները մրցույթի են մասնակցել եւ առաջին տեղեր գրավել, իսկ «Տիկնիկային թատրոն»-ի շնորհիվ ոչ միայն դպրոցի բեմի համար անհրաժեշտ դեկորացիաներ են ստեղծել, այլեւ իրենց ծրագրով շրջել մոտակա համայնքների դպրոցներում»:

Արդեն վեց ամիս Չինարիի դպրոց գործուղված մյուս ուսուցիչ-առաջնորդը Նելլի Հովհաննիսյանն է: Նելլին Գյումրիից է, մինչեւ դպրոց գործուղվելը երբեք Չինարիում չի եղել, ասում է՝ հեռուստացույցով էր միայն տեսել գյուղը:

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին իմացել եմ դեռ ուսանողական տարիներին՝ 2019-20 թվականներին, բայց մինչ այդ էլ արդեն որոշում ունեի, որ համալսարանն ավարտելուց հետո պետք է անպայման գյուղական համայնքի որեւէ դպրոցում աշխատեի: Մինչեւ համալսարան ընդունվելը կամավորական տարբեր աշխատանքներ էի անում: Մի անգամ Շիրակի սահմանամերձ գյուղերից մեկի դպրոցում տիկնիկային ներկայացում ունեինք, այդ ժամանակ իմացա ոչ միայն դպրոցում ուսուցիչների պակասի խնդրի մասին, այլ որ երեխաներն առաջին անգամ են տեսնում տիկնիկային ներկայացում: Հենց սա էլ հետք թողեց ինձ վրա, որ ընտրեմ ուսուցչի մասնագիտությունն ու որեւէ համայնքում դասավանդեմ: Երեւի, քաղաքացիական պատասխանատվության զգացում էր»,- պատմում է Նելլին:

Համալսարանն ավարտելուց հետո Նելլին պիտի որոշեր՝ կամ շարունակել սովորել մագիստրատուրայում, կամ դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին, եւ... արդեն Չինարում է. «Մինչեւ համայնք գործուղվելը օնլայն դասընթացների եւ վերապատրաստման մի քանի փուլ ենք անցել, նոր միայն վերջում իմացել, թե ով որ համայնք է գնալու: Երբ իմացա, զանգեցի մորս, ասացի՝ Տավուշի մարզ, գյուղ Չինարի: Նրա արձագանքը երբեք չեմ մոռանա՝ «Նելլի, դու էլ ուրիշ խաղ գիտեիր մեր գլխին խաղալու, դու գոնե գիտե՞ս այդ գյուղը որտեղ է»: Իրականում ոչ միայն ինքդ պետք է պատրաստ լինես այս որոշմանը, այլեւ ընտանիքդ, որ երկու տարով գնում ես բոլորովին այլ միջավայրում ապրելու եւ աշխատելու»:

Ուսուցչուհին պատմում է, որ համայնքի կյանքին եւ կենցաղային խնդիրներին հեշտ է հարմարվել:

«Սա իմ որոշումն է: Այս ծրագիրը որքան դպրոցի, աշակերտների ու համայնքի կյանքում է փոփոխություն բերում, նույնքան էլ՝ մեր: Աճում ենք թե՛ որպես անձ, թե՛ որպես մասնագետ: «Դասավանդի՛ր»-ը շատ լավ տերմին ունի՝ ուսուցիչ-առաջնորդ, այսինքն՝ որքանով երեխաների մոտ զարգացնում ենք ակադեմիական գիտելիքներ, այնքանով էլ՝ առաջնորդական կարողություններ, օգնում ենք նրանց ճանաչել իրենց հույզերը, ապրումները, բացահայտել իրենց եւ իրենց ներուժը, բարձրացնել համայնքային խնդիրները: Չորրորդ դասարանի աշակերտների հետ «Ես եւ շրջակա» միջավայրը առարկայի շրջանակում առողջության թեման ուսումնասիրելիս եկանք վերհանեցինք այն խնդիրը, որ համայնքում շատ է ծխախոտի, էներգետիկ ըմպելիքների եւ ալկոհոլի սպառումը, ինչը վնասում է մարդկանց առողջությունը: Հիմա աշակերտների հետ համայնքային ծրագիր ենք նախաձեռնել, փոքրիկ ֆիլմ ենք նկարել, բյուջե կազմել եւ ուղարկել ֆինանսավորման»,- պատմում է ուսուցչուհին եւ նշում, որ նման ծրագրերը մեծ հնարավորություն են համայնքներում ապրող երեխաների համար:

«Իզմիրլյան հիմնադրամ»-ի աջակցությամբ ուսուցիչ-առաջնորդներ են գործուղել նաեւ Արմավիրի Վանանդ, Լոռու Լորուտ, Արցախի Առաջաձոր, Տավուշի Նորաշեն եւ Չորաթան համայնքների դպրոցներ:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Ավելի քանի մեկ տարի Տավուշի մարզի Չինարի գյուղի 76 աշակերտ ունեցող դպրոցում կրթական պրոցեսը նոր մոտեցումներով եւ նախաձեռնություններով է ընթանում: &laquo;Իզմիրլյան հիմնադրամը&raquo;`որպես &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ի Nation-Builders ծրագրի մասնակից, նպաստել է, որ սահմանամերձ գյուղի դպրոցն ունենա ոչ միայն տարրական դասարանի ուսուցիչ-առաջնորդ, այլեւ դպրոցական սարքավորումների լրակազմ եւ դրամաշնորհ՝ աշակերտների նորարարական ծրագրի իրականացման համար:

&laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ի զարգացման գծով պատասխանատու Վիկտորյա Աղաբեկյանն ասում է, որ &laquo;Իզմիրլյանի հիմնադրամ&raquo;-ի հետ իրենց համագործակցությունը երկար պատմություն ունի, իսկ արդեն 2022 թվականից այն ավելի է ամրապնդվել՝ հիմնադրամը դարձել է &laquo;Nation-Builders&raquo; ծրագրի հովանավոր:

Nation-Builders-ը &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ի՝ դպրոցների հովանավորության ծրագիրն է, որի միջոցով աշխարհի ցանկացած կետից ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնած անձինք կարող են իրենց ներդրումն ունենալ կրթության միջոցով Հայաստանի զարգացման գործում: Nation-Builders-ի մասնակիցները հովանավորում են &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ի դպրոցական համայնքը եւ դրա դիմաց ստանում ներգրավվածության յուրահատուկ փորձ:

&laquo;Հայաստանում կրթական ոլորտում եւ, մասնավորապես, հանրակրթության մեջ մենք գործ ունենք ահագնացող ճգնաժամի հետ, քանի որ անկում են ապրում ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլեւ տարեցտարի էլ ավելի է մեծանում ուսուցիչների թափուր հաստիքների թիվը: ՀՀ ԿԳՄՍՆ տրամադրած տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ունենում ենք 600-700 թափուր հաստիք: Ուսուցիչների թափուր հաստիքները հատկապես մեծ են գյուղական համայնքներում: Այս բոլոր խնդիրների համատեքստում էլ &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ը 2013 թվականից ի վեր սկսել է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով ստեղծել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակից կամ աշխարհագրական դիրքից:

Մեր հիմնականը ուսուցիչների առաջնորդության ծրագիրն էր, որի հիման վրա էլ 2021 թվականին առաջացավ Nation- Builders ծրագրի գաղափարը: Այն դպրոցների հովանավորության 2-ամյա ծրագիր է, որի միջոցով հնարավորություն ենք տալիս աշխարհի տարբեր վայրերում գործող կազմակերպություններին եւ/կամ անհատներին ներդրում կատարել Հայաստանի կրթության ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի զարգացմանն ու առաջխաղացմանը&raquo;,- մանրամասնում է Վիկտորյա Աղաբեկյանը:

Nation-Builders ծրագրի շահառուներ են Հայաստանի տասը մարզերի այն բոլոր դպրոցները, որոնք գործընկեր են &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ին:

&laquo;Ծրագրի միջոցով հնարավորություն ենք տալիս անհատի կամ կազմակերպության, որը ցանկանում է ներդրում կատարել կրթության ոլորտում, ֆինանսավորել մեկ դպրոց: Հովանավորը 2-ամյա ծրագրի համար նվիրաբերում է 10 հազար դոլարին համարժեք դրամ է, ինչը նախատեսված է հավաքագրելու, գտնելու ուսուցիչ-առաջնորդների, վերապատրաստելու եւ ուղարկելու համայնքներ՝ ապրելու եւ աշխատելու&raquo;,- ասում է &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ի զարգացման գծով պատասխանատուն:

Նրա խոսքով՝ ծրագրի դոնորները, հովանավորները շատ ամուր կապեր են ստեղծում համայնքների հետ, քանի որ համագործակցության 2 տարվա ընթացքում համայնքային այցեր են կազմակերպվում նրանց համար, հնարավորություն տալիս հովանավորներին, հատկապես սփյուռքից, որոնք այդքան էլ լավ չեն ճանաչում Հայաստանի համայնքները, բացահայտելու այստեղի ներուժը յուրովի:

Ինչ վերաբերում է Nation-Builders-ի անուղղակի ազդեցությանը՝ Վիկտորյա Աղաբեկյանն ասում է, որ այն ոչ միայն բարեփոխում է տվյալ դասարանը եւ դպրոցը, այլեւ ողջ համայնքը. &laquo;Մեզ համար կարեւորը միայն ուսուցչի թափուր հաստիքը լրացնելը եւ որակյալ կրթություն ապահովելը չէ, այլեւ՝ ուսումնառության մեթոդի շնորհիվ համայնքի կյանքում փոփոխություններ բերելը: Մեր ուսուցիչներն աշխատում են աշակերտների հետ, որոնք ուսումնասիրում են իրենց համայնքը, համայնքի ուժեղ եւ թույլ կողմերը, առաջ են քաշում որեւէ խնդիր եւ փորձում են ծրագրային նախագծեր գրել եւ դրանք ներկայացնել &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ին՝ ֆինանսավորելու եւ կյանքի կոչելու համար: Յուրաքանչյուր տարի այդ ծրագրերից ընտրվում են 30 ուժեղագույնը, որոնք էլ իրականացվում են համայնքներում&raquo;:

&laquo;Այս ծրագրով դպրոցների աջակցության լավագույն օրինակներից է &laquo;Իզմիրլյան հիմնադրամ&raquo;-ի հովանավորությունը Չինարիի միջնակարգ դպրոցին: Հիմնադրամը մեր հավատարիմ գործընկերներից է, որի ֆինանսավորմամբ կարողացանք մեր ուսուցիչ-առաջնորդի ֆինանսավորել, վերապատրաստել եւ գործուղել դասավանդելու տարրական դպրոցի աշակերտներին&raquo;,- ասում է Վիկտորիան:

Չինարիի դպրոցն այս ծրագրով արդեն երրորդ ուսուցիչ-առաջնորդին է ընդունել: Դպրոցի տնօրեն Էլիզա Բիլյանն ասում է. &laquo;Մեզ համար մեծ օգնություն է &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ի ծրագիրը, որով ոչ միայն դասվար չունենալու հարցն է լուծվել, այլ աշակերտների, դպրոցի ու համայնքի կյանքում նոր գույներ ու տրամադրություն է մտել: Երեխաների շփվելը, հաղորդակցվելն է փոխվել, ավելի անկաշկանդ են դարձել&raquo;:

Տնօրենը պատմում է, որ ծրագրով դպրոց գործուղված առաջին դասվարն այնքան է սիրվել եւ ինքն էլ համայնքն այնքան է սիրել, որ չի լքել գյուղը, ամուսնացել է եւ դարձել գյուղի բնակիչ:

&laquo;Նրան փոխարինող մեր երկրորդ ուսուցիչ-առաջնորդ Էլիզա Ամիրխանյանը դասվար լինելուց բացի՝ դպրոցում &laquo;Մենթալ թվաբանություն&raquo; եւ &laquo;Տիկնիկային թատրոն&raquo; խմբակներ է բացել: Երկու խմբակն էլ աշակերտները շատ են սիրել: Առաջինի շրջանակում երեխաները մրցույթի են մասնակցել եւ առաջին տեղեր գրավել, իսկ &laquo;Տիկնիկային թատրոն&raquo;-ի շնորհիվ ոչ միայն դպրոցի բեմի համար անհրաժեշտ դեկորացիաներ են ստեղծել, այլեւ իրենց ծրագրով շրջել մոտակա համայնքների դպրոցներում&raquo;:

Արդեն վեց ամիս Չինարիի դպրոց գործուղված մյուս ուսուցիչ-առաջնորդը Նելլի Հովհաննիսյանն է: Նելլին Գյումրիից է, մինչեւ դպրոց գործուղվելը երբեք Չինարիում չի եղել, ասում է՝ հեռուստացույցով էր միայն տեսել գյուղը:

&laquo;&laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ի մասին իմացել եմ դեռ ուսանողական տարիներին՝ 2019-20 թվականներին, բայց մինչ այդ էլ արդեն որոշում ունեի, որ համալսարանն ավարտելուց հետո պետք է անպայման գյուղական համայնքի որեւէ դպրոցում աշխատեի: Մինչեւ համալսարան ընդունվելը կամավորական տարբեր աշխատանքներ էի անում: Մի անգամ Շիրակի սահմանամերձ գյուղերից մեկի դպրոցում տիկնիկային ներկայացում ունեինք, այդ ժամանակ իմացա ոչ միայն դպրոցում ուսուցիչների պակասի խնդրի մասին, այլ որ երեխաներն առաջին անգամ են տեսնում տիկնիկային ներկայացում: Հենց սա էլ հետք թողեց ինձ վրա, որ ընտրեմ ուսուցչի մասնագիտությունն ու որեւէ համայնքում դասավանդեմ: Երեւի, քաղաքացիական պատասխանատվության զգացում էր&raquo;,- պատմում է Նելլին:

Համալսարանն ավարտելուց հետո Նելլին պիտի որոշեր՝ կամ շարունակել սովորել մագիստրատուրայում, կամ դիմել &laquo;Դասավանդի՛ր, Հայաստան&raquo;-ին, եւ... արդեն Չինարում է. &laquo;Մինչեւ համայնք գործուղվելը օնլայն դասընթացների եւ վերապատրաստման մի քանի փուլ ենք անցել, նոր միայն վերջում իմացել, թե ով որ համայնք է գնալու: Երբ իմացա, զանգեցի մորս, ասացի՝ Տավուշի մարզ, գյուղ Չինարի: Նրա արձագանքը երբեք չեմ մոռանա՝ &laquo;Նելլի, դու էլ ուրիշ խաղ գիտեիր մեր գլխին խաղալու, դու գոնե գիտե՞ս այդ գյուղը որտեղ է&raquo;: Իրականում ոչ միայն ինքդ պետք է պատրաստ լինես այս որոշմանը, այլեւ ընտանիքդ, որ երկու տարով գնում ես բոլորովին այլ միջավայրում ապրելու եւ աշխատելու&raquo;:

Ուսուցչուհին պատմում է, որ համայնքի կյանքին եւ կենցաղային խնդիրներին հեշտ է հարմարվել:

&laquo;Սա իմ որոշումն է: Այս ծրագիրը որքան դպրոցի, աշակերտների ու համայնքի կյանքում է փոփոխություն բերում, նույնքան էլ՝ մեր: Աճում ենք թե՛ որպես անձ, թե՛ որպես մասնագետ: &laquo;Դասավանդի՛ր&raquo;-ը շատ լավ տերմին ունի՝ ուսուցիչ-առաջնորդ, այսինքն՝ որքանով երեխաների մոտ զարգացնում ենք ակադեմիական գիտելիքներ, այնքանով էլ՝ առաջնորդական կարողություններ, օգնում ենք նրանց ճանաչել իրենց հույզերը, ապրումները, բացահայտել իրենց եւ իրենց ներուժը, բարձրացնել համայնքային խնդիրները: Չորրորդ դասարանի աշակերտների հետ &laquo;Ես եւ շրջակա&raquo; միջավայրը առարկայի շրջանակում առողջության թեման ուսումնասիրելիս եկանք վերհանեցինք այն խնդիրը, որ համայնքում շատ է ծխախոտի, էներգետիկ ըմպելիքների եւ ալկոհոլի սպառումը, ինչը վնասում է մարդկանց առողջությունը: Հիմա աշակերտների հետ համայնքային ծրագիր ենք նախաձեռնել, փոքրիկ ֆիլմ ենք նկարել, բյուջե կազմել եւ ուղարկել ֆինանսավորման&raquo;,- պատմում է ուսուցչուհին եւ նշում, որ նման ծրագրերը մեծ հնարավորություն են համայնքներում ապրող երեխաների համար:

&laquo;Իզմիրլյան հիմնադրամ&raquo;-ի աջակցությամբ ուսուցիչ-առաջնորդներ են գործուղել նաեւ Արմավիրի Վանանդ, Լոռու Լորուտ, Արցախի Առաջաձոր, Տավուշի Նորաշեն եւ Չորաթան համայնքների դպրոցներ:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024



Жизнь

В РУМЦ МГППУ действует правовой просветительский лекторий для студентов с инвалидностью и сотрудников вузов-партнеров




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Game News

Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.



Москва

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!



News Every Day

When Narine asked Gambhir 'can I bring my girlfriend to IPL?'



Авто

Лучший HR-бренд – «Грузовичкоф»



Москва

Афиша Tverlife: как провести выходные в Твери с 31 мая по по 2 июня



Баста

В Ростове из-за двух концертов Басты перекроют улицу Левобережную



Москва

Как Россия установила мир в Европе



Ролан Гаррос

Парижские сюжеты: Медведев играл в кошки-мышки, Котов творил историю, Калинская заставляла нервничать Синнера



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Владимир Путин

Путин запретил списывать пенсии детей-инвалидов при взыскании долгов



Симферополь

Литературно-музыкальный вечер «Песня как признание в любви»



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 5 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Москва

Собянин: Число пользователей портала «Малый бизнес Москвы» превысило 200 тысяч



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности





Путин в России и мире
Москва

Многодетная мать из Тверской области поблагодарила Путина поддержку семей


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Трансляции концертов оркестра Бутмана в Китае посмотрели более 50 млн человек



Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net