Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Վանաձորում ռուսների հիմնած «Շունն ու կատուն» օգնում է կենդանիներին

Վանաձորում ռուսների հիմնած «Շունն ու կատուն» օգնում է կենդանիներին

Դժվար է գտնել հայի, առավել եւս՝ լոռեցու, որը չի լսել Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության մասին: 2024թ.-ի սկզբին, սակայն, Թումանյանի «Շունն ու կատուն» արտահայտությունը եւս մեկ իմաստ է ստացել: Վանաձոր քաղաքում, երջանիկ պատահականությամբ հենց Թումանյան փողոցում, բացվել է մարզի առաջին անասնաբուժական կլինիկան՝ «Շունն ու կատուն»:

Նախագիծն իրականացրել է «Պերսպեկտիվա» հիմնադրամը, որն աջակցում է մարզում սոցիալական ու ձեռնարկատիրական գաղափարների զարգացմանը:

Մեդիամաքսի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Յուլիա Կլինովայան եւ անասնաբուժական կլինիկայի համահիմնադիր Դինարա Շիֆուլինան պատմել են նախագծի մասին, կիսվել կենդանիների պատմություններով, որոնց արդեն հասցրել են օգնել կլինիկայում:

Անասնաբուժական կլինիկա բացելու միտքը

Յուլիա Կլինովայա, «Պերսպեկտիվա» հիմնադրամի տնօրեն, կլինիկայի համահիմնադիր

Վանաձոր ենք տեղափոխվել 2022թ. մարտին: Քաղաքի ընտրությունը պատահական չէր, քանի որ դեռ Մոսկվայից ակտիվ աշխատում էինք այստեղի գործընկերների հետ, իսկ 2021թ.-ից նախատեսում էինք Վանաձորում հիմնադրամի գրասենյակ բացել:

2022թ. փետրվարի 23-ին գրասենյակը բացվեց, իսկ փետրվարի 24-ին տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, որոնք ստիպեցին վերանայել առաջնահերթությունները: Հենց այսպես եկանք ու մնացինք Վանաձորում:

«Պերսպեկտիվա» հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալական եւ ձեռնարկատիրական նախագծերի զարգացմանը: Մարզում առաջին եւ միակ անասնաբուժական կլինիկայի բացումը հենց այսպիսի նախագիծ է: Այո, գուցե, այն չի փոխում աշխարհը, բայց միանշանակ հեշտացնում է մարդկանց առօրյա կյանքը:  

2022թ.-ից Վանաձոր ու հարակից բնակավայրեր էին տեղափոխվում բազմաթիվ ռելոկանտներ ու հայրենադարձներ, որոնք իրենց հետ բերում էին նաեւ ընտանի կենդանիներին: Հիանալի է, որ մարդիկ տարբերակ էին գտնում ու գալիս էին չորքոտանի ընկերների հետ, քանի որ շատ էին նաեւ պատմությունները, երբ տերերը լքում էին կենդանիներին:

Այս իրադարձությունների արդյունքում Վանաձորում սկսեց աճել ընտանի կենդանիների թիվը: Իհարկե, անհնար էր չնկատել նաեւ թափառող կենդանիներին, որոնք ապրում էին քաղաքի փողոցներում, առանց տերերի ու խնամքի:

Մեծագույն խնդիր էր հրատապ հարցերի լուծումը: Կենդանին կարող էր անսպասելի հիվանդանալ կամ թափառող շունն ընկնել մեքենայի տակ ու նրան պետք էր շատ արագ հասցնել Երեւան (հեռավորությունը Վանաձորից մոտ 120կմ – հեղ.): Եթե դեպքը տեղի էր ունենում գիշերը, ուրեմն Երեւանում էլ միայն մեկ կլինիկա էր աշխատում: Բացի այդ, պետք էր գտնել տրանսպորտ, իսկ եթե կենդանուն նշանակում էին բուժման կուրս, նրա տերը պետք է Երեւանում մի քանի օր մնալու որեւէ տարբերակ գտներ: Այս ամենը ծախսատար էր ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլեւ՝ ժամանակի եւ ռեսուրսների:

Եվ, իհարկե, մեծագույն խնդիրն էր հասցնել օգնել հիվանդ կենդանուն:  

Ինչ վերաբերում է թափառող կենդանիներին, շատ ցավոտ էր նայել՝ ինչպես են այդ «փռչոտիկները» քաղցած մրսում փողոցներում ու մահանում սարսափելի իրավիճակներում, այդ թվում՝ վիրուսներից, որոնցից ժամանակին չեն պատվաստվում: Դժվար էր տեսնել՝ ինչպես են տարին երեք անգամ ծնվում ձագեր ու մահանում փողոցներում, քանի որ ժամանակին մայր շունը չի ստերջացվել:  

Այո՛, քաղաքային իշխանությունները փորձում են լուծել խնդիրը, բայց բյուջեի միջոցներից բացի, քաղաքին պետք են կադրային եւ տեխնոլոգիական լուծումներ:

Այս պատճառները հաշվի առնելով՝ Վանաձորում անասնաբուժական կլինիկա բացելու միտքն օրակարգում էր:

Հայաստանը հնարավորությունների երկիր է

Յուլիա Կլինովայա

Նախագծի իրականացման համար կազմեցինք բիզնես պլան, հաշվարկեցինք ֆինանսական հարցերն, ու գաղափարի շուրջ շատ արագ համախմբվեցին ինչպես ռելոկանտներն ու հայրենադարձները, այնպես էլ՝ տեղացիները: Արդյունքում հավաքվեց 16 համահիմնադիր, ինչը քիչ հանդիպող երեւույթ է փոքր բիզնեսների դեպքում: Ինքս չեմ հանդիպել հաջողված նախագիծ, որը չորսից ավելի համահիմնադիր ունի: Բայց Հայաստանը հնարավորությունների երկիր է, չեմ կարող չնշել սա (ժպտում է – հեղ.): Համահիմնադիրներից ոմանց համար որոշիչ գործոն էր կենդանասեր լինելը, մյուսների համար էլ կարեւոր էր քաղաքի զարգացումը, քանի որ անասնաբուժական կլինիկան սոցիալական նախագիծ է:

«Փառք Աստծո, որ դուք կաք»

Յուլիա Կլինովայա

Իհարկե, գիտեինք հայ գրող Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության մասին ու լավ նշան ենք համարում այն, որ երկար փնտրտուքներից հետո կլինիկայի համար տարածք գտանք հենց Թումանյան փողոցում:

«Շունն ու կատուն» անվանումն առաջարկել է մեր համահիմնադիրներից մեկը: Հետագայում այս տարբերակն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով՝ ձայների մեծամասնությամբ: Ուզում եմ նշել, որ մեր համահիմնադիրները շատ տարբեր ոլորտներից են՝ ուսուցիչներ, բժիշկներ, գրաֆիկ դիզայներներ, իրավաբաններ, ֆինանսների ու հաշվապահության մասնագետներ, ՏՏ համայնքի ներկայացուցիչներ, կառավարիչներ ու այլ բիզնեսների սեփականատերեր:

Սկիզբը հեշտ չէր: Դժվարություններ էին լինում ինչպես կլինիկայի գրանցման փուլում, այնպես էլ՝ սարքավորումների տեղափոխման, տարածք գտնելու հարցերում: Բայց արդյունքում մեր բախտը բերեց թե՛ վարձատուների, թե՛ հարեւանների, թե՛ կլինիկայի ու դրա փողոցի անվան հարցում (ժպտում է – հեղ.): Ամենակարեւորն այցելուների արձագանքներն են, որոնք կարելի է միավորել մեկ նախադասության մեջ՝ «փառք Աստծո, որ դուք կաք»:

Հաճելիորեն զարմացրեց Վանաձորում ընտանի կենդանիների թիվը

Դինարա Շիֆուլինա, «Շունն ու կատուն» կլինիկայի համահիմնադիր, նախագծերի ղեկավար

Այսօր կլինիկայի այցելուների թիվը շատ մեծ է, քանի որ այն միակն է ոչ միայն Վանաձորում, այլեւ՝ Լոռու մարզում: Մոտակա անասնաբուժական կլինիկան Դիլիջան քաղաքում է (Վանաձորից մոտ 40 կմ – հեղ.), բայց այն միայն մեկ սենյակ ունի, ինչը շատ քիչ է:

Մեզ մոտ գալիս են Դիլիջանից, Իջեւանից ու հարակից մյուս բնակավայրերից: Այցելուների թվում ինչպես ռելոկանտներն են իրենց կենդանիների հետ, այնպես էլ՝ բազմաթիվ տեղացիներ: Առհասարակ, մեզ հաճելիորեն զարմացրել է Վանաձորում ու մարզային այլ բնակավայրերում ընտանի կենդանիների թիվը:

Մինչեւ մեր կլինիկան, քաղաքում կային անասնաբույժներ, բայց նրանք հիմնականում աշխատում էին գյուղատնտեսական նշանակություն ունեցող կենդանիների հետ: Կարծում եմ՝ մեզ մոտ շատ են գալիս նաեւ այն պատճառով, որ հատուկ նախագծի համար Ռուսաստանից Վանաձոր է տեղափոխվել բարձր որակավորում ունեցող անասնաբույժ:

«Զարգացման լուրջ ծրագրեր ունենք»

Դինարա Շիֆուլինա

Քանի որ պետք է կարողանանք օգնել մեծ թվով կենդանիների, զարգացման լուրջ ծրագրեր ունենք: Մասնագետների պատրաստման հարցում նախատեսում ենք համագործակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ: Հետագայում երիտասարդ մասնագետները կկարողանան գալ եւ պրակտիկա անցնել մեր կլինիկայում: Ցանկանում ենք նաեւ պայմաններ ստեղծել կենդանիների ստացիոնար բուժման համար:  

Ինչ վերաբերում է սարքավորումներին, հիմա կլինիկայում կան ուլտրաձայնային հետազոտության եւ վիրաբուժական սարքավորումներ: Ցավոք, դեռ չունենք ռենտգենի հնարավորություն, սակայն տարբերակներ ենք փնտրում այս հարցը լուծելու համար: Բացի այդ, պաշտոնապես համագործակցում ենք Երեւանի Vetexpert կլինիկայի հետ, որը մեզ օգնում է լաբորատոր հետազոտությունների եւ դիագնոստիկայի հարցում: Կարող ենք բոլոր անհրաժեշտ նմուշներն ուղարկել Երեւան եւ նույն օրը ստանալ հետազոտությունների պատասխանները:

Օգնություն թափառող կենդանիներին

Դինարա Շիֆուլինա

Կլինիկայի համահիմնադիրներն ի սկզբանե որոշել էին, որ թափառող կենդանիների դեպքում որոշ միջամտություններ կկատարվեն անվճար: Ինչ վերաբերում է գումարի մնացած մասին, այն վճարում է կամ կենդանուն կլինիկա բերած խնամակալը, կամ հայտարարվում է դրամահավաք: Բացի այդ, դեռ կլինիկայի բացումից առաջ, Յուլիայի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր սրճարաններում եւ դեղատներում տեղադրվել են անտուն կենդանիներին օգնելու տուփեր, որոնց մեջ բոլոր ցանկացողները կարող են գումար թողնել:

Մենք փորձում էինք օգնել թափառող կենդանիներին դեռ մինչեւ կլինիկան: Կատարում էինք վիրահատություններ, ստերջացումներ, գտնում էինք ժամանակավոր խնամակալներ ու մշտական տերեր:

Սա շատ ցավոտ հարց է ու հույս ունենք, որ կկարողանանք դրա վրա հրավիրել մարդկանց ուշադրությունը: Գուցե, կդիմենք որոշ դրամաշնորհների, որպեսզի կարողանանք զանգվածային ստերջացում ու պատվաստումներ իրականացնել: Յուլիա Կլինովայան քաղաքապետարանի աշխատանքային խմբի անդամ է եւ մասնակցում է այս հարցի քննարկմանը:

Բացի այդ, քանի որ ես ՏՏ ոլորտի մասնագետ եմ, նախատեսում եմ մշակել նաեւ թվային լուծումներ: Օրինակ՝ ցանկանում եմ ստեղծել անտուն կենդանիների հաշվառման բազա, որը արհեստական բանականության ու մեքենայական տեսողության օգնությամբ կկարողանա իդենտիֆիկացնել կենդանուն՝ նրա վրա չիպի կամ որեւէ այլ նշումի առկայությունից անկախ: Սա թույլ կտա հասկանալ՝ երբ եւ ինչ պատվաստումներ է ստացել տվյալ շունը:  

Պեչենկան մեկնում է ԱՄՆ, իսկ Չեպուխան արդեն տուն ունի

Դինարա Շիֆուլինա

Իհարկե, թե՛ կլինիկայի բացման, թե՛ բուն աշխատանքի ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, բայց հաճելի ու ջերմ պահերը միեւնույն է ավելի շատ են: Դրանցից մեկը տեղի է ունեցել վերջերս:

Մեկ ամիս առաջ կլինիկա բերեցին շան ձագուկի, որը մինչեւ ոսկոր վնասել էր թաթերը: Մեր բժշկուհին վիրահատություն կատարեց, ժամանակի ընթացքում ձագուկին անվանեցինք Պեչենկա, իսկ Վանաձորի կենդանասերներից մեկը՝ Արմինեն, նրա համար ընտանիք ու տուն գտավ Միացյալ Նահանգներում: Հիմա նախապատրաստվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու շուտով մեր Պեչենկան կմեկնի ԱՄՆ (ժպտում է – հեղ.):

Մի դեպք էլ կար, երբ ռելոկանտ երիտասարդները կատվի ձագի էին գտել, ավելի ճիշտ՝ բառացիորեն փախցրել էին թափառող շների բերանից: Բժշկական օգնությունից հետո սկսեցինք փիսիկի համար տեր փնտրել, իսկ մինչ այդ խնդրեցինք մեր ընկերներից մեկին ժամանակավոր պահել նրան:

Մի քանի օր անց տեր գտանք, սակայն մեր ընկերն այնքան էր սիրել Չեպուխային, այսպես էր նա անվանել ձագուկին, որ հրաժարվեց բաժանվել նրանից:

Պոտենցիալ տիրուհուն չնեղացնելու համար շտապ մեկ այլ կատու գտանք եւ արդյունքում երկու «պոչիկներն» էլ հոգատար, բարի մարդկանց մոտ հայտնվեցին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դմիտրի Կոխանովիչ

Դժվար է գտնել հայի, առավել եւս՝ լոռեցու, որը չի լսել Հովհաննես Թումանյանի &laquo;Շունն ու կատուն&raquo; ստեղծագործության մասին: 2024թ.-ի սկզբին, սակայն, Թումանյանի &laquo;Շունն ու կատուն&raquo; արտահայտությունը եւս մեկ իմաստ է ստացել: Վանաձոր քաղաքում, երջանիկ պատահականությամբ հենց Թումանյան փողոցում, բացվել է մարզի առաջին անասնաբուժական կլինիկան՝ &laquo;Շունն ու կատուն&raquo;:

Նախագիծն իրականացրել է &laquo;Պերսպեկտիվա&raquo; հիմնադրամը, որն աջակցում է մարզում սոցիալական ու ձեռնարկատիրական գաղափարների զարգացմանը:

Մեդիամաքսի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Յուլիա Կլինովայան եւ անասնաբուժական կլինիկայի համահիմնադիր Դինարա Շիֆուլինան պատմել են նախագծի մասին, կիսվել կենդանիների պատմություններով, որոնց արդեն հասցրել են օգնել կլինիկայում:

Անասնաբուժական կլինիկա բացելու միտքը

Յուլիա Կլինովայա, &laquo;Պերսպեկտիվա&raquo; հիմնադրամի տնօրեն, կլինիկայի համահիմնադիր

Վանաձոր ենք տեղափոխվել 2022թ. մարտին: Քաղաքի ընտրությունը պատահական չէր, քանի որ դեռ Մոսկվայից ակտիվ աշխատում էինք այստեղի գործընկերների հետ, իսկ 2021թ.-ից նախատեսում էինք Վանաձորում հիմնադրամի գրասենյակ բացել:

2022թ. փետրվարի 23-ին գրասենյակը բացվեց, իսկ փետրվարի 24-ին տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, որոնք ստիպեցին վերանայել առաջնահերթությունները: Հենց այսպես եկանք ու մնացինք Վանաձորում:

&laquo;Պերսպեկտիվա&raquo; հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալական եւ ձեռնարկատիրական նախագծերի զարգացմանը: Մարզում առաջին եւ միակ անասնաբուժական կլինիկայի բացումը հենց այսպիսի նախագիծ է: Այո, գուցե, այն չի փոխում աշխարհը, բայց միանշանակ հեշտացնում է մարդկանց առօրյա կյանքը: &nbsp;

2022թ.-ից Վանաձոր ու հարակից բնակավայրեր էին տեղափոխվում բազմաթիվ ռելոկանտներ ու հայրենադարձներ, որոնք իրենց հետ բերում էին նաեւ ընտանի կենդանիներին: Հիանալի է, որ մարդիկ տարբերակ էին գտնում ու գալիս էին չորքոտանի ընկերների հետ, քանի որ շատ էին նաեւ պատմությունները, երբ տերերը լքում էին կենդանիներին:

Այս իրադարձությունների արդյունքում Վանաձորում սկսեց աճել ընտանի կենդանիների թիվը: Իհարկե, անհնար էր չնկատել նաեւ թափառող կենդանիներին, որոնք ապրում էին քաղաքի փողոցներում, առանց տերերի ու խնամքի:

Մեծագույն խնդիր էր հրատապ հարցերի լուծումը: Կենդանին կարող էր անսպասելի հիվանդանալ կամ թափառող շունն ընկնել մեքենայի տակ ու նրան պետք էր շատ արագ հասցնել Երեւան (հեռավորությունը Վանաձորից մոտ 120կմ &ndash; հեղ.): Եթե դեպքը տեղի էր ունենում գիշերը, ուրեմն Երեւանում էլ միայն մեկ կլինիկա էր աշխատում: Բացի այդ, պետք էր գտնել տրանսպորտ, իսկ եթե կենդանուն նշանակում էին բուժման կուրս, նրա տերը պետք է Երեւանում մի քանի օր մնալու որեւէ տարբերակ գտներ: Այս ամենը ծախսատար էր ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլեւ՝ ժամանակի եւ ռեսուրսների:

Եվ, իհարկե, մեծագույն խնդիրն էր հասցնել օգնել հիվանդ կենդանուն: &nbsp;

Ինչ վերաբերում է թափառող կենդանիներին, շատ ցավոտ էր նայել՝ ինչպես են այդ &laquo;փռչոտիկները&raquo; քաղցած մրսում փողոցներում ու մահանում սարսափելի իրավիճակներում, այդ թվում՝ վիրուսներից, որոնցից ժամանակին չեն պատվաստվում: Դժվար էր տեսնել՝ ինչպես են տարին երեք անգամ ծնվում ձագեր ու մահանում փողոցներում, քանի որ ժամանակին մայր շունը չի ստերջացվել: &nbsp;

Այո՛, քաղաքային իշխանությունները փորձում են լուծել խնդիրը, բայց բյուջեի միջոցներից բացի, քաղաքին պետք են կադրային եւ տեխնոլոգիական լուծումներ:

Այս պատճառները հաշվի առնելով՝ Վանաձորում անասնաբուժական կլինիկա բացելու միտքն օրակարգում էր:

Հայաստանը հնարավորությունների երկիր է

Յուլիա Կլինովայա

Նախագծի իրականացման համար կազմեցինք բիզնես պլան, հաշվարկեցինք ֆինանսական հարցերն, ու գաղափարի շուրջ շատ արագ համախմբվեցին ինչպես ռելոկանտներն ու հայրենադարձները, այնպես էլ՝ տեղացիները: Արդյունքում հավաքվեց 16 համահիմնադիր, ինչը քիչ հանդիպող երեւույթ է փոքր բիզնեսների դեպքում: Ինքս չեմ հանդիպել հաջողված նախագիծ, որը չորսից ավելի համահիմնադիր ունի: Բայց Հայաստանը հնարավորությունների երկիր է, չեմ կարող չնշել սա (ժպտում է &ndash; հեղ.): Համահիմնադիրներից ոմանց համար որոշիչ գործոն էր կենդանասեր լինելը, մյուսների համար էլ կարեւոր էր քաղաքի զարգացումը, քանի որ անասնաբուժական կլինիկան սոցիալական նախագիծ է:

&laquo;Փառք Աստծո, որ դուք կաք&raquo;

Յուլիա Կլինովայա

Իհարկե, գիտեինք հայ գրող Հովհաննես Թումանյանի &laquo;Շունն ու կատուն&raquo; ստեղծագործության մասին ու լավ նշան ենք համարում այն, որ երկար փնտրտուքներից հետո կլինիկայի համար տարածք գտանք հենց Թումանյան փողոցում:

&laquo;Շունն ու կատուն&raquo; անվանումն առաջարկել է մեր համահիմնադիրներից մեկը: Հետագայում այս տարբերակն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով՝ ձայների մեծամասնությամբ: Ուզում եմ նշել, որ մեր համահիմնադիրները շատ տարբեր ոլորտներից են՝ ուսուցիչներ, բժիշկներ, գրաֆիկ դիզայներներ, իրավաբաններ, ֆինանսների ու հաշվապահության մասնագետներ, ՏՏ համայնքի ներկայացուցիչներ, կառավարիչներ ու այլ բիզնեսների սեփականատերեր:

Սկիզբը հեշտ չէր: Դժվարություններ էին լինում ինչպես կլինիկայի գրանցման փուլում, այնպես էլ՝ սարքավորումների տեղափոխման, տարածք գտնելու հարցերում: Բայց արդյունքում մեր բախտը բերեց թե՛ վարձատուների, թե՛ հարեւանների, թե՛ կլինիկայի ու դրա փողոցի անվան հարցում (ժպտում է &ndash; հեղ.): Ամենակարեւորն այցելուների արձագանքներն են, որոնք կարելի է միավորել մեկ նախադասության մեջ՝ &laquo;փառք Աստծո, որ դուք կաք&raquo;:

Հաճելիորեն զարմացրեց Վանաձորում ընտանի կենդանիների թիվը

Դինարա Շիֆուլինա, &laquo;Շունն ու կատուն&raquo; կլինիկայի համահիմնադիր, նախագծերի ղեկավար

Այսօր կլինիկայի այցելուների թիվը շատ մեծ է, քանի որ այն միակն է ոչ միայն Վանաձորում, այլեւ՝ Լոռու մարզում: Մոտակա անասնաբուժական կլինիկան Դիլիջան քաղաքում է (Վանաձորից մոտ 40 կմ &ndash; հեղ.), բայց այն միայն մեկ սենյակ ունի, ինչը շատ քիչ է:

Մեզ մոտ գալիս են Դիլիջանից, Իջեւանից ու հարակից մյուս բնակավայրերից: Այցելուների թվում ինչպես ռելոկանտներն են իրենց կենդանիների հետ, այնպես էլ՝ բազմաթիվ տեղացիներ: Առհասարակ, մեզ հաճելիորեն զարմացրել է Վանաձորում ու մարզային այլ բնակավայրերում ընտանի կենդանիների թիվը:

Մինչեւ մեր կլինիկան, քաղաքում կային անասնաբույժներ, բայց նրանք հիմնականում աշխատում էին գյուղատնտեսական նշանակություն ունեցող կենդանիների հետ: Կարծում եմ՝ մեզ մոտ շատ են գալիս նաեւ այն պատճառով, որ հատուկ նախագծի համար Ռուսաստանից Վանաձոր է տեղափոխվել բարձր որակավորում ունեցող անասնաբույժ:

&laquo;Զարգացման լուրջ ծրագրեր ունենք&raquo;

Դինարա Շիֆուլինա

Քանի որ պետք է կարողանանք օգնել մեծ թվով կենդանիների, զարգացման լուրջ ծրագրեր ունենք: Մասնագետների պատրաստման հարցում նախատեսում ենք համագործակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ: Հետագայում երիտասարդ մասնագետները կկարողանան գալ եւ պրակտիկա անցնել մեր կլինիկայում: Ցանկանում ենք նաեւ պայմաններ ստեղծել կենդանիների ստացիոնար բուժման համար: &nbsp;

Ինչ վերաբերում է սարքավորումներին, հիմա կլինիկայում կան ուլտրաձայնային հետազոտության եւ վիրաբուժական սարքավորումներ: Ցավոք, դեռ չունենք ռենտգենի հնարավորություն, սակայն տարբերակներ ենք փնտրում այս հարցը լուծելու համար: Բացի այդ, պաշտոնապես համագործակցում ենք Երեւանի Vetexpert կլինիկայի հետ, որը մեզ օգնում է լաբորատոր հետազոտությունների եւ դիագնոստիկայի հարցում: Կարող ենք բոլոր անհրաժեշտ նմուշներն ուղարկել Երեւան եւ նույն օրը ստանալ հետազոտությունների պատասխանները:

Օգնություն թափառող կենդանիներին

Դինարա Շիֆուլինա

Կլինիկայի համահիմնադիրներն ի սկզբանե որոշել էին, որ թափառող կենդանիների դեպքում որոշ միջամտություններ կկատարվեն անվճար: Ինչ վերաբերում է գումարի մնացած մասին, այն վճարում է կամ կենդանուն կլինիկա բերած խնամակալը, կամ հայտարարվում է դրամահավաք: Բացի այդ, դեռ կլինիկայի բացումից առաջ, Յուլիայի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր սրճարաններում եւ դեղատներում տեղադրվել են անտուն կենդանիներին օգնելու տուփեր, որոնց մեջ բոլոր ցանկացողները կարող են գումար թողնել:

Մենք փորձում էինք օգնել թափառող կենդանիներին դեռ մինչեւ կլինիկան: Կատարում էինք վիրահատություններ, ստերջացումներ, գտնում էինք ժամանակավոր խնամակալներ ու մշտական տերեր:

Սա շատ ցավոտ հարց է ու հույս ունենք, որ կկարողանանք դրա վրա հրավիրել մարդկանց ուշադրությունը: Գուցե, կդիմենք որոշ դրամաշնորհների, որպեսզի կարողանանք զանգվածային ստերջացում ու պատվաստումներ իրականացնել: Յուլիա Կլինովայան քաղաքապետարանի աշխատանքային խմբի անդամ է եւ մասնակցում է այս հարցի քննարկմանը:

Բացի այդ, քանի որ ես ՏՏ ոլորտի մասնագետ եմ, նախատեսում եմ մշակել նաեւ թվային լուծումներ: Օրինակ՝ ցանկանում եմ ստեղծել անտուն կենդանիների հաշվառման բազա, որը արհեստական բանականության ու մեքենայական տեսողության օգնությամբ կկարողանա իդենտիֆիկացնել կենդանուն՝ նրա վրա չիպի կամ որեւէ այլ նշումի առկայությունից անկախ: Սա թույլ կտա հասկանալ՝ երբ եւ ինչ պատվաստումներ է ստացել տվյալ շունը: &nbsp;

Պեչենկան մեկնում է ԱՄՆ, իսկ Չեպուխան արդեն տուն ունի

Դինարա Շիֆուլինա

Իհարկե, թե՛ կլինիկայի բացման, թե՛ բուն աշխատանքի ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, բայց հաճելի ու ջերմ պահերը միեւնույն է ավելի շատ են: Դրանցից մեկը տեղի է ունեցել վերջերս:

Մեկ ամիս առաջ կլինիկա բերեցին շան ձագուկի, որը մինչեւ ոսկոր վնասել էր թաթերը: Մեր բժշկուհին վիրահատություն կատարեց, ժամանակի ընթացքում ձագուկին անվանեցինք Պեչենկա, իսկ Վանաձորի կենդանասերներից մեկը՝ Արմինեն, նրա համար ընտանիք ու տուն գտավ Միացյալ Նահանգներում: Հիմա նախապատրաստվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու շուտով մեր Պեչենկան կմեկնի ԱՄՆ (ժպտում է &ndash; հեղ.):

Մի դեպք էլ կար, երբ ռելոկանտ երիտասարդները կատվի ձագի էին գտել, ավելի ճիշտ՝ բառացիորեն փախցրել էին թափառող շների բերանից: Բժշկական օգնությունից հետո սկսեցինք փիսիկի համար տեր փնտրել, իսկ մինչ այդ խնդրեցինք մեր ընկերներից մեկին ժամանակավոր պահել նրան:

Մի քանի օր անց տեր գտանք, սակայն մեր ընկերն այնքան էր սիրել Չեպուխային, այսպես էր նա անվանել ձագուկին, որ հրաժարվեց բաժանվել նրանից:

Պոտենցիալ տիրուհուն չնեղացնելու համար շտապ մեկ այլ կատու գտանք եւ արդյունքում երկու &laquo;պոչիկներն&raquo; էլ հոգատար, բարի մարդկանց մոտ հայտնվեցին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Դմիտրի Կոխանովիչ

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

На «Белый июнь» в Архангельск приедет звезда сериалов «Вампиры средней полосы» и «Контейнер»



Здоровье

Скидки на звуковые щетки и зубную пасту для детей от компании "Ревилайн" до 6 июня 2024 года






Новости 24 часа

Дивный новый мир цифровизации: в Москве пройдет Форум «Время цифры»



Game News

"Расхитительница гробниц: Легенда о Ларе Крофт" получила дату выхода и тизер



Москва

Чем Якутия и АЛРОСА могут помочь африканским странам



News Every Day

England vs Bosnia & Herzegovina: Three Lions face Dzeko and Co in Euro 2024 warm-up match – stream FREE, TV, team news



Блоги

Студенты Академии Игоря Крутого раскрыли свои таланты



Москва

Два дня, наполненных театром, музыкой, книгами и наукой, — в Парке Горького во 2-й раз прошел Московский детский фестиваль искусств «НЕБО»



Валерий Гергиев

Гергиев с артистами Мариинского и Большого театров продолжат фестиваль «Гений места»



Москва

Туристический маршрут по Балашихе презентовали на конференции в Белоруссии



Даниил Медведев

После поражения де Минору россиянин Медведев завершает выступление в престижном теннисном турнире



Москва

Два дня, наполненных театром, музыкой, книгами и наукой, — в Парке Горького во 2-й раз прошел Московский детский фестиваль искусств «НЕБО»



Станислав Черчесов

«Вклад Черчесова в наш успех — очень большой»



Симферополь

ВТБ начал выдавать ипотеку на жилье в Крыму



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде



Москва

Собянин объявил об окончании строительства городского вокзала «Кутузовская»



Москва

Студенты Академии Игоря Крутого раскрыли свои таланты



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Международный форум «Экология» соберет в Москве около 1,2 тыс. участников





Путин в России и мире
Москва

LIVE: Путин проводит встречу с постоянными членами Совбеза России


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Композитор

Композитор Гладков предложил создать Театр юного зрителя в Чите



Москва

Евгений Герасимов и Лариса Лужина готовят проект фестиваля патриотического кино

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net