Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Իմ տունն Արցախում». Որ թվերի մեջ չկորի մարդը

«Իմ տունն Արցախում». Որ թվերի մեջ չկորի մարդը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահներից մեկի պատերին Արցախն է՝ ապրող, երազող, պապական տան բակում ընտանեկան հավաքներով ու վերջին անգամ նույն տան դուռը փակող ու հեռացող։

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լրագրողներ Ալեքսանդրա Լիվերգանտի ու Յան Շենկմանի նախաձեռնությամբ փետրվարի 23-ին այստեղ բացվել է «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը։ Կազմակերպիչների խնդրանքով արցախցիները ցուցադրության համար փոխանցել են իրենց տների լուսանկարները, կիսվել հիշողություններով։

Լուսանկարների մեծ մասն անձնական արխիվներից է՝ հեռախոսով արված։ Կեսից ավելին տանտերերն արել են Արցախից բռնի տեղահանման ժամանակ՝ տանը հրաժեշտ տալու պահին։

Որ թվերի մեջ չկորի մարդը

«Այնտեղ դիմավորում էի լուսաբացը, հյուրեր ընդունում, կերակրում բակի կատուներին. հողամասում երեք բալենի ու նռան ծառ տնկեցի, ամռանն ու աշնանը բերքահավաք էի անում, պատրաստում կեռասի մուրաբա, կոմպոտներ»:

Հասմիկ Առուշանյան, Ստեփանակերտ

Ցուցադրության առաջին լուսանկարներից մեկում Հասմիկ Առուշանյանի տունն է, կից՝ նրա հիշողությունները։ Այս տանը կինն ապրել է ամենալուսավոր պահերը՝ թոռների ծնունդ, որդու հարսանիք։ Տան «հետ» անցել է նաեւ 44-օրյա պատերազմը, երբ 80 սմ հաստություն ունեցող ամուր պատերը պաշտպանել են ոչ միայն իր, այլեւ՝ հարեւանների ընտանիքները։ 2020թ.-ի նոյեմբերի 5-ին տան պատին դիպել է 120 մմ ականանետի երկու արկ, պայթել է տանիքը, երկրորդ ու երրորդ հարկերը՝ մասամբ փլվել։ Առաջին հարկում մարդիկ են եղել, բայց ոչ մեկ չի տուժել։ Ամիսներ անց նորոգել են տունն ու վերադարձել։

«Ցուցահանդեսի գերագույն նպատակն է, որ մեր հասարակությունը տեսնի ու եւս մեկ անգամ հասկանա՝ կատարվածը միայն մեծ թվերի մասին չէ, սա անհատի անձնական ողբերգություն է։ Մեծ թվերի մեջ, կարծես, մոռացվում է մարդը», - ասում է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Նա հիշում է՝ ինչպես Ալեքսանդրա Լիվերգանտն ու Յան Շենկմանը ցուցահանդեսի գաղափարով կիսվեցին իր հետ, իսկ հետո սկսվեց նյութերի հավաքագրման գործընթացը.

«Արցախցիները սոցցանցերով մեզ էին ուղարկում իրենց տների լուսանկարներն, իսկ Ալեքսանդրան եւ Յանն այցելում էին նրանց, զրուցում։ Ամբողջ գործընթացին մասնակցում էր թանգարան-ինստիտուտի անձնակազմն, ինչպես նաեւ՝ երիտասարդ կամավորներ, որոնց թվում նույնիսկ դպրոցականներ կային»։

Ցուցանմուշների թվում կա նաեւ Մարկ Գրիգորյանի լուսանկարը՝ արված 2020թ.-ին, պատերազմից երկու շաբաթ առաջ, Տող գյուղում.

«Շատ բարի երեկո էր։ «Կատարո» գինու գործարանում էինք իմ լավ ընկեր ու գործարանի հիմնադիր Գրիգորի Ավետիսյանի հետ: Դուրս գալուց հետո գնացինք դիմացի տուն, սուրճ էինք խմում, իսկ դրսում գեղեցիկ մայրամուտ էր՝ սարյանական գույներով։ Պատուհանից նկարեցի տեսարանը»։

Գերակա զգացումը. ցավը

«Բացի լուսանկարներից ու պատահական իրերի տարօրինակ տեսականիից, նրանք (տատիկն ու պապիկը) իրենց հետ բերել էին տանձ, խաղող ու կառալյոկ, որ հավաքել էին մեկնելուց առաջ: Տանձ կտրեցի ու հասկացա՝ վերջին անգամն է, որ մեր այգուց միրգ եմ ուտում:

Դիանա Առուշանյան, Ստեփանակերտ (Հայկավան)

«2023թ. հոկտեմբերի վերջին հանդիպեցի իմ գործընկեր Յան Շենկմանի հետ: Զրուցում էինք Արցախում կատարվածի, տեղահանման մասին։ Քննարկում էինք՝ ինչպես են տարբեր մարդիկ փորձում օգնել արցախցիներին. հավաքել հագուստ, սնունդ, դեղորայք։ Այս ամենն, իհարկե, անչափ կարեւոր էր, բայց նաեւ կարեւոր էր պահպանել հիշողությունները տեղի մասին, ուր անցել է մարդու ողջ կյանքը», - պատմում է Ալեքսանդրա Լիվերգանտը։

Քննարկումների արդյունքում գալիս են եզրակացության՝ կորստի ցավը կենտրոնացած է այն տանը, որում մարդիկ ապրել են սերնդեսերունդ, երջանիկ են եղել, սիրել, պայքարել, ծառեր տնկել ու ստիպված են եղել թողնել մի քանի օրում։

«Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակեցինք էլեկտրոնային փոստի հասցե՝ խնդրելով, որ մարդիկ ուղարկեն իրենց տան լուսանկարները։ Սկզբում ոչ մի նամակ չէինք ստանում, մարդիկ լուռ էին։ Շատերն էին մեզ ասում, որ դեռ նման նախագծի ժամանակը չէ, թեման շատ ցավոտ է։ Բայց ինչ-որ պահից սկսեցինք լուսանկարներ ստանալ, այցելել, զրուցել ընտանիքների հետ։

Մարդկանց ներսում էմոցիաների փոթորիկ էր։ Որոշները լացում էին, մյուսները՝ լուսավորվում տան մասին պատմելիս։ Կային մարդիկ, որոնք զրուցում էին ինձ հետ, բայց հասկանում էի՝ այստեղ չեն, մտքով քայլում են իրենց տան ամեն անկյունով, նայում հարազատ պատկերներին։ Ես ուղղակի բարձրախոս դարձա նրանց պատմությունների համար։ Դրանք շատ տարբեր էին, շատ տարբեր էր նաեւ մարդկանց այսօրվա կյանքը, բայց կար մեկ ընդհանուր, միավորող ու գերակա զգացում՝ ցավը»։

Ալեքսանդրա Լիվերգանտն ասում է՝ ցանկանում են, որ նախագիծը շարունակական լինի.

«Դեռ չենք հստակեցրել՝ ինչպես, բայց ուզում ենք, որ այս ամենը պահպանվի ու հավաքագրվի մեկ տեղում»:

«Պլանավորում էինք մեր երրորդ երեխային ունենալ վերջապես մեր բնակարանում: Արդյունքում՝ բլոկադայի ընթացքում միջանցքի նորոգումը պետք եղավ ռմբակոծությունների ժամանակ. այնտեղ հարմար էր թաքնվել ամբողջ ընտանիքով»:

Աննա Սարգսյան, Ստեփանակերտ

«Չեմ հիշում մի հավաքույթ, որ այս բակում սեղան չգցեինք»

«Շատ տներ ենք ունեցել, բայց երբ ասում են տուն, չգիտեմ ինչի, միտքս Գիշիի այս տունն է գալիս», - ասում է արցախցի լրագրող, լուսանկարիչ Քնար Բաբայանը.

«Այս տանն ապրել եմ Արցախյան առաջին պատերազմի տարիներին: Այստեղ էին անցնում մեր ամառային արձակուրդներն, իսկ տան բակում՝ բոլոր ընտանեկան միջոցառումները: Չեմ հիշում մի հավաքույթ, որ այս բակում սեղան չգցեինք: Անհավատալի է, բայց առաջին ու վերջին անգամ տունը նկարել եմ 2023թ.-ին՝ բլոկադայի ընթացքում։ Չգիտեմ՝ ինչ զգացի կամ ինչը դրդեց։ Ուղղակի հանեցի, նկարեցի՝ առանց երկար-բարակ մտածելու»։

Գիշիի տան լուսանկարների կողքին ձեռքով արված մանկական նկար է։

«Սա նկարել եմ հինգ տարեկանում՝ 1992-93թ.-ին։ Նկարում իմ պատկերացմամբ Գիշիի մեր տունն է։ Այդ ընթացքում մի քանի ամիս Երեւանում էինք ապրում։ Մաման իմ խնդրանքով գրել էր նկարի վրա ու այն ուղարկել էինք պապայիս՝ Ղարաբաղ: Նա դիրքերում էր: Չի երեւում, բայց նկարի հետեւի կողմում նկարել ենք ձեռքիս ուրվագիծը։ Այն տատիկիս համար էր, որ տեսնի՝ ինչքան եմ մեծացել», - պատմում է Քնար Բաբայանը։  

«Մալիբուն» ու տունը, որ «ամեն ինչին դիմացավ»

Պատմություններից մեկը լուսանկարիչ Արեգ Բալայանի ընտանեկան կամ «Վալեռի ու Մանուշի» տան՝ «Մալիբուի» մասին է։

«Մեր տունն ու հողամասը կատակով անվանում եմ «Մալիբու», քանի որ նախկին Մալիբեյլու բնակավայրի տարածքում է, որը դարձել էր Ստեփանակերտի արվարձաններից մեկը՝ Աջափնյակը:

Էս տունը տարբեր սերունդների ու նաեւ ազգերի խաչմերուկ էր: Այն կառուցում էինք 12-13 տարի՝ ամբողջ մեծ ընտանիքով: Դրա ընթացքում հավաքույթներն ու մերձմանղալյան զրույցներն անպակաս էին: Էս «խաչմերուկում» շատ ջահելներ սիրահարվեցին, ամուսնացան, ընկերացան, գործընկերացան, ոմանք էլ հասցրեցին «կշտանալ» իրարից: Ու ամենակարեւորը՝ սիրեցին Ղարաբաղը, տեսան Ղարաբաղը: Էս տունը Վալեռի ու Մանուշի տունն ա, որտեղ ցանկացած մարդ կարող էր իրեն ջերմության մեջ զգալ», - լուսանկարին կից գրել է Արեգը:

Մեկ այլ նկարում երեխան ու շունը նայում են տան պատուհանից։

«Հայրիկս գնեց այս տունը Սումգայիթից փախչելուց հետո: Արմատներով արցախցի է՝ Մարտունու շրջանից: Տեղի ունեցած սարսափից հետո ասաց՝ «հայրենիք ենք գնալու»:
Փոքր, մեկհարկանի առանձնատուն է Ստեփանակերտի հենց կենտրոնում՝ Հակոբյան փողոցում: Կառուցվել է 1940-50-ական թվականներին, բայց շատ պինդ է: Հայրիկս ասում էր՝ «ամեն ինչին կդիմանա»: Այդպես էլ եղավ», - իր տան պատմությունով կիսվել է Լարիսա Սարգսյանը։

Կարինա Պետրոսովան սեփական ձեռքերով նորոգել էր տունը 2020թ. պատերազմից հետո.

«2020թ. պատերազմից հետո, երբ պապիկն ու տատիկը ողջ չէին, իմ ձեռքերով վերանորոգեցի տունը: Մենք այնտեղ հավաքվում էինք ընկերներով, շփվում, ֆիլմեր դիտում: Տանը միշտ շատ հյուրեր կային: Երբեք չէինք փակում տան դուռն ու դարպասը: Բանալին միշտ կախված էր մուտքի մոտ: Հեռանալուց էլ այն թողեցի նույն տեղում»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահներից մեկի պատերին Արցախն է՝ ապրող, երազող, պապական տան բակում ընտանեկան հավաքներով ու վերջին անգամ նույն տան դուռը փակող ու հեռացող։

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լրագրողներ Ալեքսանդրա Լիվերգանտի ու Յան Շենկմանի նախաձեռնությամբ փետրվարի 23-ին այստեղ բացվել է &laquo;Իմ տունն Արցախում&raquo; ցուցահանդեսը։ Կազմակերպիչների խնդրանքով արցախցիները ցուցադրության համար փոխանցել են իրենց տների լուսանկարները, կիսվել հիշողություններով։

Լուսանկարների մեծ մասն անձնական արխիվներից է՝ հեռախոսով արված։ Կեսից ավելին տանտերերն արել են Արցախից բռնի տեղահանման ժամանակ՝ տանը հրաժեշտ տալու պահին։

Որ թվերի մեջ չկորի մարդը

&laquo;Այնտեղ դիմավորում էի լուսաբացը, հյուրեր ընդունում, կերակրում բակի կատուներին. հողամասում երեք բալենի ու նռան ծառ տնկեցի, ամռանն ու աշնանը բերքահավաք էի անում, պատրաստում կեռասի մուրաբա, կոմպոտներ&raquo;:

Հասմիկ Առուշանյան, Ստեփանակերտ

Ցուցադրության առաջին լուսանկարներից մեկում Հասմիկ Առուշանյանի տունն է, կից՝ նրա հիշողությունները։ Այս տանը կինն ապրել է ամենալուսավոր պահերը՝ թոռների ծնունդ, որդու հարսանիք։ Տան &laquo;հետ&raquo; անցել է նաեւ 44-օրյա պատերազմը, երբ 80 սմ հաստություն ունեցող ամուր պատերը պաշտպանել են ոչ միայն իր, այլեւ՝ հարեւանների ընտանիքները։ 2020թ.-ի նոյեմբերի 5-ին տան պատին դիպել է 120 մմ ականանետի երկու արկ, պայթել է տանիքը, երկրորդ ու երրորդ հարկերը՝ մասամբ փլվել։ Առաջին հարկում մարդիկ են եղել, բայց ոչ մեկ չի տուժել։ Ամիսներ անց նորոգել են տունն ու վերադարձել։

&laquo;Ցուցահանդեսի գերագույն նպատակն է, որ մեր հասարակությունը տեսնի ու եւս մեկ անգամ հասկանա՝ կատարվածը միայն մեծ թվերի մասին չէ, սա անհատի անձնական ողբերգություն է։ Մեծ թվերի մեջ, կարծես, մոռացվում է մարդը&raquo;, - ասում է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Նա հիշում է՝ ինչպես Ալեքսանդրա Լիվերգանտն ու Յան Շենկմանը ցուցահանդեսի գաղափարով կիսվեցին իր հետ, իսկ հետո սկսվեց նյութերի հավաքագրման գործընթացը.

&laquo;Արցախցիները սոցցանցերով մեզ էին ուղարկում իրենց տների լուսանկարներն, իսկ Ալեքսանդրան եւ Յանն այցելում էին նրանց, զրուցում։ Ամբողջ գործընթացին մասնակցում էր թանգարան-ինստիտուտի անձնակազմն, ինչպես նաեւ՝ երիտասարդ կամավորներ, որոնց թվում նույնիսկ դպրոցականներ կային&raquo;։

Ցուցանմուշների թվում կա նաեւ Մարկ Գրիգորյանի լուսանկարը՝ արված 2020թ.-ին, պատերազմից երկու շաբաթ առաջ, Տող գյուղում.

&laquo;Շատ բարի երեկո էր։ &laquo;Կատարո&raquo; գինու գործարանում էինք իմ լավ ընկեր ու գործարանի հիմնադիր Գրիգորի Ավետիսյանի հետ: Դուրս գալուց հետո գնացինք դիմացի տուն, սուրճ էինք խմում, իսկ դրսում գեղեցիկ մայրամուտ էր՝ սարյանական գույներով։ Պատուհանից նկարեցի տեսարանը&raquo;։

Գերակա զգացումը. ցավը

&laquo;Բացի լուսանկարներից ու պատահական իրերի տարօրինակ տեսականիից, նրանք (տատիկն ու պապիկը) իրենց հետ բերել էին տանձ, խաղող ու կառալյոկ, որ հավաքել էին մեկնելուց առաջ: Տանձ կտրեցի ու հասկացա՝ վերջին անգամն է, որ մեր այգուց միրգ եմ ուտում:

Դիանա Առուշանյան, Ստեփանակերտ (Հայկավան)

&laquo;2023թ. հոկտեմբերի վերջին հանդիպեցի իմ գործընկեր Յան Շենկմանի հետ: Զրուցում էինք Արցախում կատարվածի, տեղահանման մասին։ Քննարկում էինք՝ ինչպես են տարբեր մարդիկ փորձում օգնել արցախցիներին. հավաքել հագուստ, սնունդ, դեղորայք։ Այս ամենն, իհարկե, անչափ կարեւոր էր, բայց նաեւ կարեւոր էր պահպանել հիշողությունները տեղի մասին, ուր անցել է մարդու ողջ կյանքը&raquo;, - պատմում է Ալեքսանդրա Լիվերգանտը։

Քննարկումների արդյունքում գալիս են եզրակացության՝ կորստի ցավը կենտրոնացած է այն տանը, որում մարդիկ ապրել են սերնդեսերունդ, երջանիկ են եղել, սիրել, պայքարել, ծառեր տնկել ու ստիպված են եղել թողնել մի քանի օրում։

&laquo;Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակեցինք էլեկտրոնային փոստի հասցե՝ խնդրելով, որ մարդիկ ուղարկեն իրենց տան լուսանկարները։ Սկզբում ոչ մի նամակ չէինք ստանում, մարդիկ լուռ էին։ Շատերն էին մեզ ասում, որ դեռ նման նախագծի ժամանակը չէ, թեման շատ ցավոտ է։ Բայց ինչ-որ պահից սկսեցինք լուսանկարներ ստանալ, այցելել, զրուցել ընտանիքների հետ։

Մարդկանց ներսում էմոցիաների փոթորիկ էր։ Որոշները լացում էին, մյուսները՝ լուսավորվում տան մասին պատմելիս։ Կային մարդիկ, որոնք զրուցում էին ինձ հետ, բայց հասկանում էի՝ այստեղ չեն, մտքով քայլում են իրենց տան ամեն անկյունով, նայում հարազատ պատկերներին։ Ես ուղղակի բարձրախոս դարձա նրանց պատմությունների համար։ Դրանք շատ տարբեր էին, շատ տարբեր էր նաեւ մարդկանց այսօրվա կյանքը, բայց կար մեկ ընդհանուր, միավորող ու գերակա զգացում՝ ցավը&raquo;։

Ալեքսանդրա Լիվերգանտն ասում է՝ ցանկանում են, որ նախագիծը շարունակական լինի.

&laquo;Դեռ չենք հստակեցրել՝ ինչպես, բայց ուզում ենք, որ այս ամենը պահպանվի ու հավաքագրվի մեկ տեղում&raquo;:

&laquo;Պլանավորում էինք մեր երրորդ երեխային ունենալ վերջապես մեր բնակարանում: Արդյունքում՝ բլոկադայի ընթացքում միջանցքի նորոգումը պետք եղավ ռմբակոծությունների ժամանակ. այնտեղ հարմար էր թաքնվել ամբողջ ընտանիքով&raquo;:

Աննա Սարգսյան, Ստեփանակերտ

&laquo;Չեմ հիշում մի հավաքույթ, որ այս բակում սեղան չգցեինք&raquo;

&laquo;Շատ տներ ենք ունեցել, բայց երբ ասում են տուն, չգիտեմ ինչի, միտքս Գիշիի այս տունն է գալիս&raquo;, - ասում է արցախցի լրագրող, լուսանկարիչ Քնար Բաբայանը.

&laquo;Այս տանն ապրել եմ Արցախյան առաջին պատերազմի տարիներին: Այստեղ էին անցնում մեր ամառային արձակուրդներն, իսկ տան բակում՝ բոլոր ընտանեկան միջոցառումները: Չեմ հիշում մի հավաքույթ, որ այս բակում սեղան չգցեինք: Անհավատալի է, բայց առաջին ու վերջին անգամ տունը նկարել եմ 2023թ.-ին՝ բլոկադայի ընթացքում։ Չգիտեմ՝ ինչ զգացի կամ ինչը դրդեց։ Ուղղակի հանեցի, նկարեցի՝ առանց երկար-բարակ մտածելու&raquo;։

Գիշիի տան լուսանկարների կողքին ձեռքով արված մանկական նկար է։

&laquo;Սա նկարել եմ հինգ տարեկանում՝ 1992-93թ.-ին։ Նկարում իմ պատկերացմամբ Գիշիի մեր տունն է։ Այդ ընթացքում մի քանի ամիս Երեւանում էինք ապրում։ Մաման իմ խնդրանքով գրել էր նկարի վրա ու այն ուղարկել էինք պապայիս՝ Ղարաբաղ: Նա դիրքերում էր: Չի երեւում, բայց նկարի հետեւի կողմում նկարել ենք ձեռքիս ուրվագիծը։ Այն տատիկիս համար էր, որ տեսնի՝ ինչքան եմ մեծացել&raquo;, - պատմում է Քնար Բաբայանը։ &nbsp;

&laquo;Մալիբուն&raquo; ու տունը, որ &laquo;ամեն ինչին դիմացավ&raquo;

Պատմություններից մեկը լուսանկարիչ Արեգ Բալայանի ընտանեկան կամ &laquo;Վալեռի ու Մանուշի&raquo; տան՝ &laquo;Մալիբուի&raquo; մասին է։

&laquo;Մեր տունն ու հողամասը կատակով անվանում եմ &laquo;Մալիբու&raquo;, քանի որ նախկին Մալիբեյլու բնակավայրի տարածքում է, որը դարձել էր Ստեփանակերտի արվարձաններից մեկը՝ Աջափնյակը:

Էս տունը տարբեր սերունդների ու նաեւ ազգերի խաչմերուկ էր: Այն կառուցում էինք 12-13 տարի՝ ամբողջ մեծ ընտանիքով: Դրա ընթացքում հավաքույթներն ու մերձմանղալյան զրույցներն անպակաս էին: Էս &laquo;խաչմերուկում&raquo; շատ ջահելներ սիրահարվեցին, ամուսնացան, ընկերացան, գործընկերացան, ոմանք էլ հասցրեցին &laquo;կշտանալ&raquo; իրարից: Ու ամենակարեւորը՝ սիրեցին Ղարաբաղը, տեսան Ղարաբաղը: Էս տունը Վալեռի ու Մանուշի տունն ա, որտեղ ցանկացած մարդ կարող էր իրեն ջերմության մեջ զգալ&raquo;, - լուսանկարին կից գրել է Արեգը:

Մեկ այլ նկարում երեխան ու շունը նայում են տան պատուհանից։

&laquo;Հայրիկս գնեց այս տունը Սումգայիթից փախչելուց հետո: Արմատներով արցախցի է՝ Մարտունու շրջանից: Տեղի ունեցած սարսափից հետո ասաց՝ &laquo;հայրենիք ենք գնալու&raquo;:
Փոքր, մեկհարկանի առանձնատուն է Ստեփանակերտի հենց կենտրոնում՝ Հակոբյան փողոցում: Կառուցվել է 1940-50-ական թվականներին, բայց շատ պինդ է: Հայրիկս ասում էր՝ &laquo;ամեն ինչին կդիմանա&raquo;: Այդպես էլ եղավ&raquo;, - իր տան պատմությունով կիսվել է Լարիսա Սարգսյանը։

Կարինա Պետրոսովան սեփական ձեռքերով նորոգել էր տունը 2020թ. պատերազմից հետո.

&laquo;2020թ. պատերազմից հետո, երբ պապիկն ու տատիկը ողջ չէին, իմ ձեռքերով վերանորոգեցի տունը: Մենք այնտեղ հավաքվում էինք ընկերներով, շփվում, ֆիլմեր դիտում: Տանը միշտ շատ հյուրեր կային: Երբեք չէինք փակում տան դուռն ու դարպասը: Բանալին միշտ կախված էր մուտքի մոտ: Հեռանալուց էլ այն թողեցի նույն տեղում&raquo;:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске подвели итоги III Всероссийского форума «Арктика. Лёд тронулся»



Мода

Добрые рисунки: «585*ЗОЛОТОЙ» запустила конкурс ко Дню защиты детей






Новости 24 часа

Пушинка из Космоса спасёт либо снесёт США? Научные важные данные. Проект «Святой Ленин».



Game News

Четвёртое дополнение Age of Wonders 4: Eldritch Realms завершит первый цикл поддержки игры



Москва

Весь мир чипировали умом Ленина?! Раскрыта загадка Мавзолея В.И. Ленина. Проект "Святой Ленин".



News Every Day

Rangers backed into a corner, must beat Panthers on road to force Game 7



Блоги

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде



Москва

Экскурсию по троллейбусному парку для детей провели в Химках



VK Fest

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России



Москва

Бизнес в объективе. На столичных вокзалах открылась мультимедийная выставка



Ролан Гаррос

Азаренко не смогла выйти в 1/16 финала открытого чемпионата Франции по теннису



Москва

Артисты – они все особенные!



РПЛ

"Гриша, уходи!": реакция интернет-сообщества на вылет "Урала" из РПЛ



Симферополь

ВТБ начал выдавать ипотеку на жилье в Крыму



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде



Москва

Сергей Собянин. Главное за день



Москва

Пушинка из Космоса спасёт либо снесёт США? Научные важные данные. Проект «Святой Ленин».



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Шесть семей из Оренбургской области вышли в финал конкурса «Это у нас семейное»





Путин в России и мире
Москва

Обсуждается ход реализации в Мордовии проекта по производству преформ для вытяжки оптоволокна


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Леонид Агутин

Леонид Агутин посвятил ушедшей Анастасии Заворотнюк песню и клип



Москва

Инспектор МЧС получил пять лет колонии после пожара в хостеле на юге Москвы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net