Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հրանտ Մաթեւոսյան. Ես տեր եմ իմ ժամանակին (կամ Ես՝ ապրելու կոչվածս)

Հրանտ Մաթեւոսյան. Ես տեր եմ իմ ժամանակին (կամ Ես՝ ապրելու կոչվածս)

Հրանտ Մաթեւոսյանն այս տեքստը գրել է 1992 թվականին՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման առիթով:

Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ։ Հայրենիքները նվաճվում են ամեն օր։ Բայց ընդմիշտ տրված հայրենիքներ չկան։ Վատ որդիներ են այն որդիները, որ իրենց հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում։ Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում։ Ո՛չ մի ժառանգ, ո՛չ մի սերունդ,  որտեղից եւ ումից էլ սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց՝ ապահովագրված է, ավելի լավ հարեւանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, եւ քեզ, ուրեմն, շատ գիտի, եւ քո կանանց` հարճեր, եւ միշտ, ամեն լուսաբացի ու Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը։

Պարիսպդ եթե ամուր եղավ ու շներդ զարթուն, նա քեզ հարեւան է մնալու՝ ո՛չ չար, ո՛չ բարի՝ հա-րե-վան։ Հորդ տունն ու պարիսպը եւ անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտավ, դու ուրեմն չկաս: Հետո գնա նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե` ախ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իմ բարձր, նախնու շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը , քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթի՞լը` քո դրած տունկի, քո արյան շիթը, քո սահմանների վրա, բերանդ ծվատող քո համբույրը այն երկրին, որ գուցեեւ իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ։ Օտար դատավորների առջեւ կանգնած զրկվածիդ մեջ չէ, որովհետեւ երկիրդ ապավինեցիր նախնաց պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծու տված բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է:

Հայրենի՞քը... Հայրենիքը դո՛ւ ես, իմ ապրած ժամանակի մեջ: Կա՞ այդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումն ու տիրական համբերությունը։ Լո՞ւռ է, լռո՞ւմ է, չկա՞ քո երգը քո ժամանակի մեջ` չկաս դու, չես եղել, չի եղել իմ ժամանակը: Այդպիսի ժամանակ առհասարակ չի եղել: Պատմությունը մկրատը գցել-կտրել, նետել է քո ժամանակը քեզ հետ, ծայրը ծայրին բերելով` կցմցել ուրիշներին, ուրիշ ժամանակներին:

Այսօրվա իմ կայուն ներկայությունը պարտադիր է, որպեսզի նույնիսկ եղածը եղելություն լինի: Եվ իմ բացակայությունն այսօրվա մեջ, զինվորիս բացակայությունը այսօրվա մեջ պարպելու, ամայելու է  ոչ միայն իմ ապագան իմ երկրում, այլեւ անցյալս:

Զինվորի իմ բացակայությամբ այդ պատմաբանն-հնէաբանները իմ երկրի անցյալը հարմարեցնելու են իրենց ցեղերի ապագային: Նրանք տեսություն են հորինել ու ամեն օր թույն են կաթեցնում ականջս, թե ազգերը հնանում, եկողները ասպարեզից հեռանում են, թե ցեղեր են գալիս, ցեղեր են գնում:

Զինվորի իմ վստահ ներկայությունը ո՛չ է ասելու նրանց, ասելու է` հավերժորեն նորոգվում են ազգերը, եւ որդիները իրենք նորոգ հայրերն են, եւ նախնիներիս պատկերների հին աստվածները զորանում են իմ եռանդով եւ ճիշտ իմ պատկերին են գալիս:  Զինվորի իմ եւ քո ներկայությունն այսօրվա մեջ շա՛տ է հարկավոր, պարտադիր անհրաժեշտություն է, չարքաշ, լուռ զինվորի եւ ո'չ խփող, փախչող ավազակի:

Իմ ու քո մարմինը, գիտես, զանազան նյութերի շատ քմահաճ միություն է, չի սիրում աշխատել, դիմանալ, համբերել, կանգնել, չի սիրում մտքի ու մկանի ճիգով վաստակել իր հացն ու փառքը: Ուզում է ավարել ու փախչել: Մանրիկ այդ ավազակի ականջը մի րոպե բաց թողեցինք, արձակվելու, ձեռքը զենքի է մեկնելու, եւ գուցե թե գնա ու իր համար նույնիսկ անուն բերի` խիզա՜խ, կտրի՜ճ, քա՜ջ, հերո՜ս, ազա՜տ:

Բայց արժանավայելը ավազակն է, որովհետեւ ասված է. «Զենքը ամեն մարդի բան չէ»:

Եվ դարձյալ ասված է. «Ձիու վրա էր`Աստծուն էր մոռացել, ձիուց իջեցրին` ձիուն է մոռացել»: Ձիու վրա Աստծուն մոռացողներս քիչ չենք: Ուրեմն` այս հայրենիքի զինվորը չենք, զինվորացուն էլ չենք: Հայաստանի Հանրապետություն ասված եզակի մոնումենտը հայոց մեր երկար դարերի մեջ իմ ու քո աշխատանքային կամքի վրա է հավաքվելու։ Յուրաքանչյուրիս հոգու մանրիկ ավազակի հետ ոչ մի հույս չկապենք: Նա բեռ տանող չէ, նա օջախը վառ պահող չէ, նա տեղում կանգնող չէ:

Հայաստանի Հանրապետության մոնումենտի ծեփը նրան չի բռնի եւ չի բռնելու երբեք:

Մեր վստահ ու լուռ գոյությունը համարիր պողպատիդ պինդ ներկայությունը տաճարների կառույցներում: Այս տարածությունները ի մի է հավաքելու, պետությունը կոթողային կառույց է դարձնելու զինվորը, ես ու դու, մենք:

Ծանր է թշնամու ատելության մեջ ապրել։ Բայց անտանելիորեն անհնար էր լինելու նրա արհամարհանքի մեջ քարշ գալը։ Ծանր է պարտությունը, բայց ավելի ծանր՝ փախչելը։ Շփոթված դեսուդեն ես ընկնում, քեզ պատերով ես խփում եւ չե՛ս ազատվում, չե՛ս հեռանում թշնամու քամահրանքից, որովհետեւ դա նաեւ քո քամահրանք է քեզ։

Քո նախնին իր եւ քո ճակատից սրբել է այդ կարմիր ամոթանքը։ Թշնամու քամահրանքի բեռը նետել է իր եւ մեր հոգուց։ Այսօր էլ ես կհաստատեմ․ իմ նախնու ժառանգն եմ, եւ իմ խիղճս մաքուր կլինի եւ ընթացքս՝ թեթեւ։

Մեր ներկայությամբ երկիրդ Հայաստան է ասվելու, մայրդ` մայր, քույրդ` քույր, կաթողիկոսդ վեհափառ է կոչվելու, եւ նախագահդ` նախագահ: Թե չէ գիտես աշխարհի լեզուն անսահմանորեն բառաշատ է, ուրիշ բառեր ունի եւ երկրիդ, եւ կաթողիկոսիդ, եւ հենց ինձ ու քեզ համար: Ինձ ու քեզ․․․ Խլանամ ու չլսեմ։ Կուրանամ ու չտեսնեմ այդ օրը։

Ես` զինվորս, կանգնելու եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ եւ ասում եմ. «Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը: Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։ Ամեն, ամեն ինչի վերջն է։ Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի եւ այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի եւ երեխայիս զնգուն օրվա։ Սկիզբն է ամեն, ամեն ինչի»։

Հրանտ Մաթեւոսյանն այս տեքստը գրել է 1992 թվականին՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման առիթով:

Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ։ Հայրենիքները նվաճվում են ամեն օր։ Բայց ընդմիշտ տրված հայրենիքներ չկան։ Վատ որդիներ են այն որդիները, որ իրենց հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում։ Վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում։ Ո՛չ մի ժառանգ, ո՛չ մի սերունդ,&nbsp; որտեղից եւ ումից էլ սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից: Եվ եթե կարծեց՝ ապահովագրված է, ավելի լավ հարեւանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, եւ քեզ, ուրեմն, շատ գիտի, եւ քո կանանց` հարճեր, եւ միշտ, ամեն լուսաբացի ու Աստծո ամեն մայրամուտի հետ, փորձելու է պարիսպներիդ ամրությունը։

Պարիսպդ եթե ամուր եղավ ու շներդ զարթուն, նա քեզ հարեւան է մնալու՝ ո՛չ չար, ո՛չ բարի՝ հա-րե-վան։ Հորդ տունն ու պարիսպը եւ անունն ու համբավը քո ձեռքով ու քեզանով եթե նորոգ չգտավ, դու ուրեմն չկաս: Հետո գնա նստիր օտար երկինքների տակ ու փախստականի տանջված ոտներդ տրորելով, գանգատվիր սրտիդ ուզածի չափ, թե` ախ, հորս բերդերն ու պարիսպները, հորս արտերն ու այգիները, հին վեհագույնների մեջ իմ բարձր, նախնու շուքն ու փառքը: Իսկ քո՞նը, քո՞նը , քո անձնակա՞նը, քրտինքի քո կաթի՞լը` քո դրած տունկի, քո արյան շիթը, քո սահմանների վրա, բերանդ ծվատող քո համբույրը այն երկրին, որ գուցեեւ իսկապես քո նախնունն էր, բայց այսօր արդեն քոնը չէ։ Օտար դատավորների առջեւ կանգնած զրկվածիդ մեջ չէ, որովհետեւ երկիրդ ապավինեցիր նախնաց պարիսպներին ու նախնուդ Աստծո զորությանը: Աստծու տված բնույթը գիտես. Աստված միշտ արթուն ողջերի հետ է:

Հայրենի՞քը... Հայրենիքը դո՛ւ ես, իմ ապրած ժամանակի մեջ: Կա՞ այդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումն ու տիրական համբերությունը։ Լո՞ւռ է, լռո՞ւմ է, չկա՞ քո երգը քո ժամանակի մեջ` չկաս դու, չես եղել, չի եղել իմ ժամանակը: Այդպիսի ժամանակ առհասարակ չի եղել: Պատմությունը մկրատը գցել-կտրել, նետել է քո ժամանակը քեզ հետ, ծայրը ծայրին բերելով` կցմցել ուրիշներին, ուրիշ ժամանակներին:

Այսօրվա իմ կայուն ներկայությունը պարտադիր է, որպեսզի նույնիսկ եղածը եղելություն լինի: Եվ իմ բացակայությունն այսօրվա մեջ, զինվորիս բացակայությունը այսօրվա մեջ պարպելու, ամայելու է&nbsp; ոչ միայն իմ ապագան իմ երկրում, այլեւ անցյալս:

Զինվորի իմ բացակայությամբ այդ պատմաբանն-հնէաբանները իմ երկրի անցյալը հարմարեցնելու են իրենց ցեղերի ապագային: Նրանք տեսություն են հորինել ու ամեն օր թույն են կաթեցնում ականջս, թե ազգերը հնանում, եկողները ասպարեզից հեռանում են, թե ցեղեր են գալիս, ցեղեր են գնում:

Զինվորի իմ վստահ ներկայությունը ո՛չ է ասելու նրանց, ասելու է` հավերժորեն նորոգվում են ազգերը, եւ որդիները իրենք նորոգ հայրերն են, եւ նախնիներիս պատկերների հին աստվածները զորանում են իմ եռանդով եւ ճիշտ իմ պատկերին են գալիս:&nbsp; Զինվորի իմ եւ քո ներկայությունն այսօրվա մեջ շա՛տ է հարկավոր, պարտադիր անհրաժեշտություն է, չարքաշ, լուռ զինվորի եւ ո'չ խփող, փախչող ավազակի:

Իմ ու քո մարմինը, գիտես, զանազան նյութերի շատ քմահաճ միություն է, չի սիրում աշխատել, դիմանալ, համբերել, կանգնել, չի սիրում մտքի ու մկանի ճիգով վաստակել իր հացն ու փառքը: Ուզում է ավարել ու փախչել: Մանրիկ այդ ավազակի ականջը մի րոպե բաց թողեցինք, արձակվելու, ձեռքը զենքի է մեկնելու, եւ գուցե թե գնա ու իր համար նույնիսկ անուն բերի` խիզա՜խ, կտրի՜ճ, քա՜ջ, հերո՜ս, ազա՜տ:

Բայց արժանավայելը ավազակն է, որովհետեւ ասված է. &laquo;Զենքը ամեն մարդի բան չէ&raquo;:

Եվ դարձյալ ասված է. &laquo;Ձիու վրա էր`Աստծուն էր մոռացել, ձիուց իջեցրին` ձիուն է մոռացել&raquo;: Ձիու վրա Աստծուն մոռացողներս քիչ չենք: Ուրեմն` այս հայրենիքի զինվորը չենք, զինվորացուն էլ չենք: Հայաստանի Հանրապետություն ասված եզակի մոնումենտը հայոց մեր երկար դարերի մեջ իմ ու քո աշխատանքային կամքի վրա է հավաքվելու։ Յուրաքանչյուրիս հոգու մանրիկ ավազակի հետ ոչ մի հույս չկապենք: Նա բեռ տանող չէ, նա օջախը վառ պահող չէ, նա տեղում կանգնող չէ:

Հայաստանի Հանրապետության մոնումենտի ծեփը նրան չի բռնի եւ չի բռնելու երբեք:

Մեր վստահ ու լուռ գոյությունը համարիր պողպատիդ պինդ ներկայությունը տաճարների կառույցներում: Այս տարածությունները ի մի է հավաքելու, պետությունը կոթողային կառույց է դարձնելու զինվորը, ես ու դու, մենք:

Ծանր է թշնամու ատելության մեջ ապրել։ Բայց անտանելիորեն անհնար էր լինելու նրա արհամարհանքի մեջ քարշ գալը։ Ծանր է պարտությունը, բայց ավելի ծանր՝ փախչելը։ Շփոթված դեսուդեն ես ընկնում, քեզ պատերով ես խփում եւ չե՛ս ազատվում, չե՛ս հեռանում թշնամու քամահրանքից, որովհետեւ դա նաեւ քո քամահրանք է քեզ։

Քո նախնին իր եւ քո ճակատից սրբել է այդ կարմիր ամոթանքը։ Թշնամու քամահրանքի բեռը նետել է իր եւ մեր հոգուց։ Այսօր էլ ես կհաստատեմ․ իմ նախնու ժառանգն եմ, եւ իմ խիղճս մաքուր կլինի եւ ընթացքս՝ թեթեւ։

Մեր ներկայությամբ երկիրդ Հայաստան է ասվելու, մայրդ` մայր, քույրդ` քույր, կաթողիկոսդ վեհափառ է կոչվելու, եւ նախագահդ` նախագահ: Թե չէ գիտես աշխարհի լեզուն անսահմանորեն բառաշատ է, ուրիշ բառեր ունի եւ երկրիդ, եւ կաթողիկոսիդ, եւ հենց ինձ ու քեզ համար: Ինձ ու քեզ․․․ Խլանամ ու չլսեմ։ Կուրանամ ու չտեսնեմ այդ օրը։

Ես` զինվորս, կանգնելու եմ մեն մի անգամ, մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ եւ ասում եմ. &laquo;Ես` ես եմ, ես տե՛րն եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տե՛րն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, ի՛մ հայրենիքը: Իմ պարտությունն այսօր ամեն ինչի վերջն է։ Աստված չանի, անտեր հուշեր չեն լինում։ Ամեն, ամեն ինչի վերջն է։ Իմ հաղթանակն այսօր սկիզբն է ամեն ինչի գոյության, երեկվա հաղթական կանչերի եւ այսօրվա իմ փառքի, ծնողիս սուրբ գերեզմանի եւ երեխայիս զնգուն օրվա։ Սկիզբն է ամեն, ամեն ինչի&raquo;։

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024



VIP

В исторических парках покажут любимые мультфильмы от СТС Kids ко Дню защиты детей




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”



Game News

Supercell выпустил игру Squad Busters на смартфоны



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 3 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



News Every Day

Man City star James McAtee lined up for dream Champions League transfer after Sheffield United relegation



Настроение

На закате.



Москва

Чемпионская ночь! В Оренбурге «Кама» в рамках командного боксерского турнира «Кубок Победы» разгромила «Сталинград» – 5:0



Uriah Heep

Uriah Heep. Come Back To Me



Москва

Финансовый код: что это такое, как работает и как его запустить



Ролан Гаррос

Белорусские теннисистки проведут стартовые встречи открытого чемпионата Франции



Москва

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



РЭС

«Россети Новосибирск» продолжает конструктивный диалог с бизнесом по вопросам подключения к электрическим сетям



Симферополь

Сожалеют, что бросающих черепах не бросили в тюрьму



Москва

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты



Москва

Сергей Собянин назвал победителей конкурса «Педагоги года Москвы»



Москва

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Прокуратура начала проверку из-за загрязнения реки Сетуни в Москве





Путин в России и мире
Москва

Третий визит Путина: Узбекистан стал Москве ближе Казахстана. Как среагировал Кремль на "заигрывание" Астаны с Лондоном.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алсу

Mash: на виллу певицы Алсу в Крыму за 800 миллионов рублей нашелся покупатель



Москва

Финансовый код: что это такое, как работает и как его запустить

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net