Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Իրակլի Ղարիբաշվիլին, մասնավորապես, ասել է.
«Անցած տարի ամռանն էինք հայտարարել այդ մասին, որ մենք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք: Մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարեւաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք եւ ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձեւակերպվեց, եւ այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր»:
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է.
«Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր նշանավորվել են հանգրվանային մի իրադարձությամբ. մենք ստորագրել ենք ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի եւ աշխատանքի արդյունքն է եւ արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը։ Այնուամենայնիվ, այս նվաճումը եւս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու եւ ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը»: