Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հրավարդ Հակոբյանը՝ Մատենադարանի 93-ամյա երիտասարդ գիտնականը

Հրավարդ Հակոբյանը՝ Մատենադարանի 93-ամյա երիտասարդ գիտնականը

«50 տարի է՝ Մատենադարանում եմ աշխատում»․ արտահայտություն, որ մատենադարանցիների դեպքում բնավ չափազանցված չէ։ Մատենադարանը բացառիկ է ոչ միայն իր ձեռագրական հավաքածուով, այլեւ՝ մթնոլորտով, խաղաղությամբ։ Ու գուցե դա է պատճառը, որ այստեղ աշխատող մարդիկ, անկախ տարիքից, երիտասարդ ու կենսախինդ են։ Մեդիամաքսը պատմում է մարդկանց մասին, որոնք ավելի քան կես դար աշխատում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Հոր ու մոր՝ Հրաչյա ու Վարդուհի անունների առաջին վանկերից է Հրավարդ Հակոբյանը ստացել իր բնորոշմամբ՝ «քյալլագյոզ» անունը։

«Անուն, որի պատճառով մինչեւ հիմա տանջվում եմ։ Մի ժամանակ արտասահմանից գիտնականները նամակներ էին ուղարկում «տիկին Հրավարդ Հակոբյանին», «օրիորդ Հրավարդ Հակոբյանին»։ Մեծ գիտնական Հարություն Քյուրդյանը Հայաստանում էր, եկել էր Մատենադարան՝ ես տիկին Հակոբյանին պիտի տեսնեմ։ Տղերքը ծիծաղել էին՝ ա՛յ մարդ, ի՞նչ տիկին, տղա է մեծ քթով»։

Անունն արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի միակ զարմացնող առանձնահատկությունը չէ։ 93-ամյա գիտնականը 65 տարի Մատենադարանում է աշխատում։

«Արտոնություն ունեմ՝ կարող եմ գալ կամ չգալ։ Բայց տանը նստեմ, ի՞նչ անեմ»։

Կրտսեր աշխատակիցների՝ «Մատենադարանի լեգենդ» բնորոշման հետ համաձայն չէ։

«Չափազանցված է, անկեղծ եմ ասում, ոչ թե՝ ձեւերի համար։ Հա՛, ամենատարեց, ամենահին աշխատողն եմ, բայց լեգենդը պիտի նաեւ իր գործերով լեգենդ լինի»։

Ամեն օր Հրավարդ Հակոբյանը ոտքով Օպերայից քայլում է Մատենադարան, նստում ընթերցասրահի իր սեղանի մոտ ու առանց ակնոցի՝ սկսում ուսումնասիրությունները։

«Տարիների հետ խորանում ես քո գործի մեջ, բայց կարողություններդ են պակասում։ Հիմա, օրինակ, հոմանիշների բառարանը դնում եմ իմ առջեւ։ Զգում եմ՝ էս բառն իր տեղում չէ, բացում, նայում եմ։ Իսկ առաջ էդ բոլորը հիշում էի»։

1959 թվականն էր, ինքն էլ՝ 28 տարեկան։ Թերլեմեզյանի անվան ուսումնարանի քանդակի բաժինն ավարտել, համալսարանի պատմության ֆակուլտետում էր սովորում։ Գիտահետազոտական կենտրոն դարձած Մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյանն արվեստից հասկացող պատմաբան էր փնտրում։

«Մատենադարանում աշխատող ընկերներս իմ մասին էին ասել, հրավիրեց հանդիպման։ Ես ասացի, որ կյանքում հոդված չեմ գրել։ Մեծ գիտնական, երջանկահիշատակ Լիդիա Դուռնովոն հետս զրուցեց, հետո տնօրենին ասաց՝ այս տղան արվեստը հասկանում է։ Էդպես, ինձ վերցրին աշխատանքի, հրապուրվեցի ու մնացի։

Ինձնից բացի, էլի 15-20 երիտասարդ տղաների էին ընդունել։ Հին շենքի հրապարակում ընդմիջմանը ֆուտբոլ, պինգ-պոնգ էինք խաղում։ Բայց հիմա բոլորը գնացել են, մնացել եմ մենակ»։

93 տարեկանում առողջ մարմին, սթափ միտք, ուրախ սիրտ ունենալու հատուկ գաղտնիքներ Հրավարդ Հակոբյանը չունի։ Միշտ զբաղվել է սիրած գործով, ճամփորդել է, ապրել կանոնավոր։

«Մարդը, հիմնականում, մնում է երիտասարդ, կենսախինդ, եթե զբաղմունքը նրան երջանկություն է պարգեւում։ Ամբողջ կյանքում արթնացել եմ շատ շուտ. առավոտյան 4-5-ից ոտքի վրա եմ։ Շուտ արթնանալու շնորհիվ մի քանի գիրք եմ գրել։ 3 ժամ քունն ինձ լրիվ բավարարում է, որ ամբողջ օրն աշխատեմ, նույնիսկ վազեմ, թռչկոտեմ, բայց այդպիսի բաներ չեմ անում, որովհետեւ տարիքին չհամապատասխանող երեւույթները միայն ծիծաղ են առաջացնում։

Անցյալ օրը ռուսական հեռուստաալիքով մի կոլեկտիվ տոնում էր իր աշխատակցի 85-ամյակը։ Ծերուկը խոսեց՝ ես մինչեւ 70 տարեկան աշխատել եմ։ Բոլորը սկսեցին ծափահարել, հետո ձեռնափայտը վերցրեց, գնաց։ Մտքումս ասացի՝ արի-տես, ես 94 տարեկանում դեռ աշխատում եմ ու էդ փայտի կարիքն էլ չունեմ, մինչեւ հիմա որոշ օրգանների տեղն էլ չեմ իմանում։

Ես միշտ սիրել եմ ուտել եւ լավ բաներ ուտել։ Ռեժիմ եմ պահում, չեմ հիշում մի օր, որ առանց հաց ուտելու տնից դուրս եկած լինեմ։

Ինձ միշտ ամեն ինչ հետաքրքրել է, շարժունակ, տեղս չնստող տիպ եմ եղել։ Երեք անգամ երկար-բարակ գործուղվել եմ Իտալիա, երկու անգամ՝ Գերմանիա, Ֆրանսիա, տարբեր տեղերում եմ եղել, վայելել եմ կյանքը, ընկերական շրջապատը։ Ուշ եմ ամուսնացել՝ 40 տարեկանում։ Տղաներ, թոռներ ունեմ։ էդ էլ Աստծո բարի կամքն էր, որ ապրեցի, էդքանը տեսա։ Կյանքը լավն է, ես կյանքից շատ գոհ եմ»։

Հրավարդ Հակոբյանն ասում է, որ երկարակեցությամբ նաեւ իր գեներին է պարտական։ Հիշում է՝ երեխա էր, գնում էին մայրիկի 117 տարեկան մորաքրոջն այցելելու։ Իսկ նրա տունը ղեկավարում էր 80-անց թոռը, որը տատի համար միշտ երեխա էր։

Երբ նոր էր ընդունվել Մատենադարան, Հրավարդ Հակոբյանին առաջարկել էին զբաղվել Կիլիկիայի բարձր արվեստով, բայց ինքը նախընտրել էր Վասպուրականի պարզ, ժողովրդական ու քիչ ուշադրության արժանացած արվեստը։ Նրա աշխատանքները հիմնականում նվիրված են միջնադարյան հայ արվեստին, մասնավորապես՝ մանրանկարչությանը։ Առաջին գիտնականներից էր, որ խորհրդային տարիներին հոգեւոր թեմաներով էր զբաղվում, տերունական սրբապատկերներն էր ուսումնասիրում։

Ասում է՝ աշխատանքում իրեն միշտ մի նուրբ հարց է տանջել՝ ի՞նչպես այս կարեւոր թեմաներն ընթերցողին ներկայացնել հետաքրքիր, ոչ ձանձրալի ձեւով։

«Կան տաղանդավոր գիտնականներ, ինչպես Գարեգին Հովսեփյանը, որոնց գործերը կարդում ես ինչպես մի հոյակապ բանաստեղծություն, պոեմ կամ վեպ։ Բայց իմ պես շարքայինները չեն կարողանում էդ մակարդակն ապահովել։ Ես աշխատում եմ, որ գոնե կյանքի էս տարիներին մի բան հետաքրքիր ներկայացնեմ»։

Ասում է՝ լինում են պլանային թեմաներ, որ պարտավոր ես կատարել։ Մի քիչ հոգնեցնող, ձանձրալի է, բայց կամք է պետք «չուզելը» հաղթահարելու համար։ Ինքն այդպիսի դեպքերում զուգահեռաբար զբաղվում է նաեւ ոգեւորող թեմաներով։ Այդպես «կողմնակի» 6-7 գիրք է գրել, որոնք նույնիսկ պետական մրցանակի են արժանացել։

Հիշում է՝ երբ Ղարաբաղի թեման ակտիվացավ, Կարեն Դեմիրճյանը Մատենադարանի տնօրենի մոտ էր եկել՝ ասելու, թե հարկավոր է հայկական Արցախի մասին գործեր գրել։

«Իսկ մենք Արցախի մանրանկարչական դպրոցի մասին պատկերացում չունեինք։ Ես խորասուզվեցի այդ աշխատանքի մեջ, Արցախի եւ Ուտիքի մասին մի քանի գիրք գրեցի։ Ցավոք, այսօրվա պայմաններն այնքան ոչ գիտական են, որ ադրբեջանցիների համար դա նշանակություն չունի»։

Հրավարդ Հակոբյան ճակատագրից շատ գոհ է։ Սիրելի աշխատանքը նաեւ հետաքրքիր հանդիպումներ, հարստացնող ապրումներ է շնորհել։ Արխիվային լուսանկարներն է թերթում ու հիշում նշանավոր մարդկանց հետ անցկացրած անմոռանալի պահերը։

«1968 թվին էր, Վոլգա գետի ափին։ Երիտասարդ շնորհալիներին ուղարկում էին Վոլգա-Դոնով նավարկության։ Մատենադարանից էլ ես գնացի։ Մեր խմբում նաեւ Վարդան Աճեմյանն էր՝ տիկնոջ հետ։ 22 օր, նավի մեջ, անընդհատ զրույցներ, երգեր։

Այստեղ մեծ գիտնական Բորիս Պիոտրովսկու հետ եմ։ 12 օր հյուրանոցի կից սենյակներում ենք ապրել։ Գալիս, դուռը ծեծում էր՝ ազա՞տ ես։ Ասում էի՝ երբ գաք, ես ազատ եմ, դուք հանճարեղ մարդ եք, երջանկություն է Ձեզ լսելը։

Մատենադարանում նստած աշխատում էի, մի խումբ մարդկանց հետ տնօրենի ուղեկցությամբ եկավ Արտեմ Միկոյանը։ Մոտեցավ, հարցրեց, թե ինչ հետաքրքիր նկարներ եմ նայում, պատմեցի, որ Վասպուրականի արվեստն է՝ հասարակ, բայց հետաքրքիր, ասացի, որ Վասպուրականի վանեցիները մի քիչ «քյալլագյոզ» են։ Ասաց՝ այդպիսի մի «քյալլագյոզ» էլ իմ մոտ էր աշխատում։ Ամիսը մեկ գալիս, ասում էր՝ Արտե՛մ Իվանիչ, ես ինքնաթիռների մի գյուտ եմ արել, ասում էի՝ բայց դրա մասին այսինչը գրել է։ Էդպես հիասթափվում-գնում էր»։

Հետո Հրավարդ Հակոբյանը հիշում է գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանին, որ ամուսնացած չէր ու 4 կատու ուներ՝ հայկական անուններով։ Հետո պատմում է հայ միջնադարյան արվեստի ամենախոշոր գիտակներից ֆրանսահայ Սիրարփի Տեր-Ներսիսյանի մասին, որին համարձակություն չունեցավ հարցնել, թե ինչու չի ամուսնացել, բայց համարձակվեց հրավիրել Արմավիրի իրենց տուն։

«Այս նկարը մեր տան բակում է, Սիրարփի Տեր-Ներսիսյանն է՝ մայրիկիս կողքին։ Նախապես խնդրել էր՝ մամայիդ ասա, թող քյուֆթա եփի, ուտենք։ Հարեւանի կնիկը գալիս, հարցնում է՝ քույրի՛կ Վարդուհի, էդ կնիկն ո՞վ է։ Մայրս ասում է՝ մեծ գիտնական։ Սա էլ, թե՝ ի՞նչ մեծ գիտնական, քյուֆթա եփել չիդե»։

Այս մի նկարում էլ իր երիտասարդության տարիներին հայտնի արգենտինացի երգչուհի, դերասանուհի Լոլիտա Տորեսն է՝ մատենադարանցիներով շրջապատված։

«Էս էլ ես եմ՝ կողքը ցցված։ Տեսնես ո՞ւր է հիմա, կա՞- չկա»,-ասում է ու ցածր երգում Տորեսի երգերից մեկը։

Հրավարդ Հակոբյանն իր ապրած 93 ու Մատենադարանին նվիրած 65 տարիների համար շնորհակալ է։ Ամեն ինչ իր ուզածի պես է։

«Եթե նորից ծնվեի, կասեի՝ նույն բանը նույն որակով թող շարունակվի»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

&laquo;50 տարի է՝ Մատենադարանում եմ աշխատում&raquo;․ արտահայտություն, որ մատենադարանցիների դեպքում բնավ չափազանցված չէ։ Մատենադարանը բացառիկ է ոչ միայն իր ձեռագրական հավաքածուով, այլեւ՝ մթնոլորտով, խաղաղությամբ։ Ու գուցե դա է պատճառը, որ այստեղ աշխատող մարդիկ, անկախ տարիքից, երիտասարդ ու կենսախինդ են։ Մեդիամաքսը պատմում է մարդկանց մասին, որոնք ավելի քան կես դար աշխատում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Հոր ու մոր՝ Հրաչյա ու Վարդուհի անունների առաջին վանկերից է Հրավարդ Հակոբյանը ստացել իր բնորոշմամբ՝ &laquo;քյալլագյոզ&raquo; անունը։

&laquo;Անուն, որի պատճառով մինչեւ հիմա տանջվում եմ։ Մի ժամանակ արտասահմանից գիտնականները նամակներ էին ուղարկում &laquo;տիկին Հրավարդ Հակոբյանին&raquo;, &laquo;օրիորդ Հրավարդ Հակոբյանին&raquo;։ Մեծ գիտնական Հարություն Քյուրդյանը Հայաստանում էր, եկել էր Մատենադարան՝ ես տիկին Հակոբյանին պիտի տեսնեմ։ Տղերքը ծիծաղել էին՝ ա՛յ մարդ, ի՞նչ տիկին, տղա է մեծ քթով&raquo;։

Անունն արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի միակ զարմացնող առանձնահատկությունը չէ։ 93-ամյա գիտնականը 65 տարի Մատենադարանում է աշխատում։

&laquo;Արտոնություն ունեմ՝ կարող եմ գալ կամ չգալ։ Բայց տանը նստեմ, ի՞նչ անեմ&raquo;։

Կրտսեր աշխատակիցների՝ &laquo;Մատենադարանի լեգենդ&raquo; բնորոշման հետ համաձայն չէ։

&laquo;Չափազանցված է, անկեղծ եմ ասում, ոչ թե՝ ձեւերի համար։ Հա՛, ամենատարեց, ամենահին աշխատողն եմ, բայց լեգենդը պիտի նաեւ իր գործերով լեգենդ լինի&raquo;։

Ամեն օր Հրավարդ Հակոբյանը ոտքով Օպերայից քայլում է Մատենադարան, նստում ընթերցասրահի իր սեղանի մոտ ու առանց ակնոցի՝ սկսում ուսումնասիրությունները։

&laquo;Տարիների հետ խորանում ես քո գործի մեջ, բայց կարողություններդ են պակասում։ Հիմա, օրինակ, հոմանիշների բառարանը դնում եմ իմ առջեւ։ Զգում եմ՝ էս բառն իր տեղում չէ, բացում, նայում եմ։ Իսկ առաջ էդ բոլորը հիշում էի&raquo;։

1959 թվականն էր, ինքն էլ՝ 28 տարեկան։ Թերլեմեզյանի անվան ուսումնարանի քանդակի բաժինն ավարտել, համալսարանի պատմության ֆակուլտետում էր սովորում։ Գիտահետազոտական կենտրոն դարձած Մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյանն արվեստից հասկացող պատմաբան էր փնտրում։

&laquo;Մատենադարանում աշխատող ընկերներս իմ մասին էին ասել, հրավիրեց հանդիպման։ Ես ասացի, որ կյանքում հոդված չեմ գրել։ Մեծ գիտնական, երջանկահիշատակ Լիդիա Դուռնովոն հետս զրուցեց, հետո տնօրենին ասաց՝ այս տղան արվեստը հասկանում է։ Էդպես, ինձ վերցրին աշխատանքի, հրապուրվեցի ու մնացի։

Ինձնից բացի, էլի 15-20 երիտասարդ տղաների էին ընդունել։ Հին շենքի հրապարակում ընդմիջմանը ֆուտբոլ, պինգ-պոնգ էինք խաղում։ Բայց հիմա բոլորը գնացել են, մնացել եմ մենակ&raquo;։

93 տարեկանում առողջ մարմին, սթափ միտք, ուրախ սիրտ ունենալու հատուկ գաղտնիքներ Հրավարդ Հակոբյանը չունի։ Միշտ զբաղվել է սիրած գործով, ճամփորդել է, ապրել կանոնավոր։

&laquo;Մարդը, հիմնականում, մնում է երիտասարդ, կենսախինդ, եթե զբաղմունքը նրան երջանկություն է պարգեւում։ Ամբողջ կյանքում արթնացել եմ շատ շուտ. առավոտյան 4-5-ից ոտքի վրա եմ։ Շուտ արթնանալու շնորհիվ մի քանի գիրք եմ գրել։ 3 ժամ քունն ինձ լրիվ բավարարում է, որ ամբողջ օրն աշխատեմ, նույնիսկ վազեմ, թռչկոտեմ, բայց այդպիսի բաներ չեմ անում, որովհետեւ տարիքին չհամապատասխանող երեւույթները միայն ծիծաղ են առաջացնում։

Անցյալ օրը ռուսական հեռուստաալիքով մի կոլեկտիվ տոնում էր իր աշխատակցի 85-ամյակը։ Ծերուկը խոսեց՝ ես մինչեւ 70 տարեկան աշխատել եմ։ Բոլորը սկսեցին ծափահարել, հետո ձեռնափայտը վերցրեց, գնաց։ Մտքումս ասացի՝ արի-տես, ես 94 տարեկանում դեռ աշխատում եմ ու էդ փայտի կարիքն էլ չունեմ, մինչեւ հիմա որոշ օրգանների տեղն էլ չեմ իմանում։

Ես միշտ սիրել եմ ուտել եւ լավ բաներ ուտել։ Ռեժիմ եմ պահում, չեմ հիշում մի օր, որ առանց հաց ուտելու տնից դուրս եկած լինեմ։

Ինձ միշտ ամեն ինչ հետաքրքրել է, շարժունակ, տեղս չնստող տիպ եմ եղել։ Երեք անգամ երկար-բարակ գործուղվել եմ Իտալիա, երկու անգամ՝ Գերմանիա, Ֆրանսիա, տարբեր տեղերում եմ եղել, վայելել եմ կյանքը, ընկերական շրջապատը։ Ուշ եմ ամուսնացել՝ 40 տարեկանում։ Տղաներ, թոռներ ունեմ։ էդ էլ Աստծո բարի կամքն էր, որ ապրեցի, էդքանը տեսա։ Կյանքը լավն է, ես կյանքից շատ գոհ եմ&raquo;։

Հրավարդ Հակոբյանն ասում է, որ երկարակեցությամբ նաեւ իր գեներին է պարտական։ Հիշում է՝ երեխա էր, գնում էին մայրիկի 117 տարեկան մորաքրոջն այցելելու։ Իսկ նրա տունը ղեկավարում էր 80-անց թոռը, որը տատի համար միշտ երեխա էր։

Երբ նոր էր ընդունվել Մատենադարան, Հրավարդ Հակոբյանին առաջարկել էին զբաղվել Կիլիկիայի բարձր արվեստով, բայց ինքը նախընտրել էր Վասպուրականի պարզ, ժողովրդական ու քիչ ուշադրության արժանացած արվեստը։ Նրա աշխատանքները հիմնականում նվիրված են միջնադարյան հայ արվեստին, մասնավորապես՝ մանրանկարչությանը։ Առաջին գիտնականներից էր, որ խորհրդային տարիներին հոգեւոր թեմաներով էր զբաղվում, տերունական սրբապատկերներն էր ուսումնասիրում։

Ասում է՝ աշխատանքում իրեն միշտ մի նուրբ հարց է տանջել՝ ի՞նչպես այս կարեւոր թեմաներն ընթերցողին ներկայացնել հետաքրքիր, ոչ ձանձրալի ձեւով։

&laquo;Կան տաղանդավոր գիտնականներ, ինչպես Գարեգին Հովսեփյանը, որոնց գործերը կարդում ես ինչպես մի հոյակապ բանաստեղծություն, պոեմ կամ վեպ։ Բայց իմ պես շարքայինները չեն կարողանում էդ մակարդակն ապահովել։ Ես աշխատում եմ, որ գոնե կյանքի էս տարիներին մի բան հետաքրքիր ներկայացնեմ&raquo;։

Ասում է՝ լինում են պլանային թեմաներ, որ պարտավոր ես կատարել։ Մի քիչ հոգնեցնող, ձանձրալի է, բայց կամք է պետք &laquo;չուզելը&raquo; հաղթահարելու համար։ Ինքն այդպիսի դեպքերում զուգահեռաբար զբաղվում է նաեւ ոգեւորող թեմաներով։ Այդպես &laquo;կողմնակի&raquo; 6-7 գիրք է գրել, որոնք նույնիսկ պետական մրցանակի են արժանացել։

Հիշում է՝ երբ Ղարաբաղի թեման ակտիվացավ, Կարեն Դեմիրճյանը Մատենադարանի տնօրենի մոտ էր եկել՝ ասելու, թե հարկավոր է հայկական Արցախի մասին գործեր գրել։

&laquo;Իսկ մենք Արցախի մանրանկարչական դպրոցի մասին պատկերացում չունեինք։ Ես խորասուզվեցի այդ աշխատանքի մեջ, Արցախի եւ Ուտիքի մասին մի քանի գիրք գրեցի։ Ցավոք, այսօրվա պայմաններն այնքան ոչ գիտական են, որ ադրբեջանցիների համար դա նշանակություն չունի&raquo;։

Հրավարդ Հակոբյան ճակատագրից շատ գոհ է։ Սիրելի աշխատանքը նաեւ հետաքրքիր հանդիպումներ, հարստացնող ապրումներ է շնորհել։ Արխիվային լուսանկարներն է թերթում ու հիշում նշանավոր մարդկանց հետ անցկացրած անմոռանալի պահերը։

&laquo;1968 թվին էր, Վոլգա գետի ափին։ Երիտասարդ շնորհալիներին ուղարկում էին Վոլգա-Դոնով նավարկության։ Մատենադարանից էլ ես գնացի։ Մեր խմբում նաեւ Վարդան Աճեմյանն էր՝ տիկնոջ հետ։ 22 օր, նավի մեջ, անընդհատ զրույցներ, երգեր։

Այստեղ մեծ գիտնական Բորիս Պիոտրովսկու հետ եմ։ 12 օր հյուրանոցի կից սենյակներում ենք ապրել։ Գալիս, դուռը ծեծում էր՝ ազա՞տ ես։ Ասում էի՝ երբ գաք, ես ազատ եմ, դուք հանճարեղ մարդ եք, երջանկություն է Ձեզ լսելը։

Մատենադարանում նստած աշխատում էի, մի խումբ մարդկանց հետ տնօրենի ուղեկցությամբ եկավ Արտեմ Միկոյանը։ Մոտեցավ, հարցրեց, թե ինչ հետաքրքիր նկարներ եմ նայում, պատմեցի, որ Վասպուրականի արվեստն է՝ հասարակ, բայց հետաքրքիր, ասացի, որ Վասպուրականի վանեցիները մի քիչ &laquo;քյալլագյոզ&raquo; են։ Ասաց՝ այդպիսի մի &laquo;քյալլագյոզ&raquo; էլ իմ մոտ էր աշխատում։ Ամիսը մեկ գալիս, ասում էր՝ Արտե՛մ Իվանիչ, ես ինքնաթիռների մի գյուտ եմ արել, ասում էի՝ բայց դրա մասին այսինչը գրել է։ Էդպես հիասթափվում-գնում էր&raquo;։

Հետո Հրավարդ Հակոբյանը հիշում է գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանին, որ ամուսնացած չէր ու 4 կատու ուներ՝ հայկական անուններով։ Հետո պատմում է հայ միջնադարյան արվեստի ամենախոշոր գիտակներից ֆրանսահայ Սիրարփի Տեր-Ներսիսյանի մասին, որին համարձակություն չունեցավ հարցնել, թե ինչու չի ամուսնացել, բայց համարձակվեց հրավիրել Արմավիրի իրենց տուն։

&laquo;Այս նկարը մեր տան բակում է, Սիրարփի Տեր-Ներսիսյանն է՝ մայրիկիս կողքին։ Նախապես խնդրել էր՝ մամայիդ ասա, թող քյուֆթա եփի, ուտենք։ Հարեւանի կնիկը գալիս, հարցնում է՝ քույրի՛կ Վարդուհի, էդ կնիկն ո՞վ է։ Մայրս ասում է՝ մեծ գիտնական։ Սա էլ, թե՝ ի՞նչ մեծ գիտնական, քյուֆթա եփել չիդե&raquo;։

Այս մի նկարում էլ իր երիտասարդության տարիներին հայտնի արգենտինացի երգչուհի, դերասանուհի Լոլիտա Տորեսն է՝ մատենադարանցիներով շրջապատված։

&laquo;Էս էլ ես եմ՝ կողքը ցցված։ Տեսնես ո՞ւր է հիմա, կա՞- չկա&raquo;,-ասում է ու ցածր երգում Տորեսի երգերից մեկը։

Հրավարդ Հակոբյանն իր ապրած 93 ու Մատենադարանին նվիրած 65 տարիների համար շնորհակալ է։ Ամեն ինչ իր ուզածի պես է։

&laquo;Եթե նորից ծնվեի, կասեի՝ նույն բանը նույն որակով թող շարունակվի&raquo;։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024



Мода

Коллекция купальников Love Republic




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Выгодно ли покупать квартиру в новостройке?



Game News

Today's Wordle answer for Thursday, May 30



Москва

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!



News Every Day

When Narine asked Gambhir 'can I bring my girlfriend to IPL?'



Происшествия

В Нижнем Тагиле будут судить бандитов, расстрелявших главаря конкурирующей ОПГ



Москва

В филиалы «Мострансавто» Подмосковья проводится набор водителей автобусов



Джиган

«Мы думали, что будет легче!» Оксана Самойлова и Джиган будут выживать в песках дубайской пустыни в шоу «Выжить в Дубае. Возвращение» на ТНТ



Москва

Приз «СеЗам-2024» за лучшую интернет-публикацию присудили посмертно автору «Псковской правды»



Ролан Гаррос

Соболенко победила на старте открытого чемпионата Франции по теннису



Москва

НА ДЕТСКОМ ФЕСТИВАЛЕ ИСКУССТВ «НЕБО» СОСТОИТСЯ 5 ПРЕМЬЕР И ПОКАЖУТ НОВИНКИ ОТ ВЕДУЩИХ МОСКОВСКИХ ТЕАТРОВ



#123ru.net

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 3 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Симферополь

Литературно-музыкальный вечер «Песня как признание в любви»



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Москва

Сергей Собянин: фонд музея "Царицыно" собрал 61 тыс. произведений искусства



Москва

Книжные новинки, лаборатория текста и иллюстраций — ждут гостей Московского детского фестиваля искусств «НЕБО»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В арктическую экспедицию Росатома может отправиться школьник из Приамурья





Путин в России и мире
Москва

Многодетная мать из Тверской области поблагодарила Путина поддержку семей


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Элвис Пресли

Дом Элвиса Пресли атаковали аферисты



Москва

Студенты из Ногинска пройдут практику в новом отделении скорой помощи

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net