Հայաստանի առաջնության առաջատարն «Ալաշկերտն» է
«Ալաշկերտը» շարունակում է միավորներ վաստակել ու ամրապնդել դիրքերն առաջին հորիզոնականում: Այս անգամ Աբրահամ Խաշմանյանի սաները 2:0 հաշվով առավելության են հասել «Շիրակի» նկատմամբ:
«Արարատի» ու «Գանձասար-Կապանի» դիմակայությունն ավարտվել է 2:2 հաշվով, «Բանանցը» 5:1 հաշվով ջախջախել է «Ուլիսին», իսկ «Փյունիկն» էլ 2:1 հաշվով ուժեղ է եղել «Միկայից»:
«Ալաշկերտը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» 29 միավորով 2-րդն է, իսկ «Գանձասար-Կապանը»՝ 22 միավորով 3-րդը: