Աննա Գովելյանը վարկանշային ԱԱ-ում 28-րդ տեղն է զբաղեցրել
Հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել առայժմ միայն մինչեւ 53 կգ քաշային Աննա Գովելյանը: Նա հանդես է եկել B խմբում ու երկամարտի արդյունքում հավաքել 170 կգ: Այդ արդյունքով նա զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը: Հաղթողի կոչումը նվաճել Շու-Չինգ Հսյուն (Թայպե):
Այսօր ելույթ են ունենալու Իզաբելլա Յայլյանն (58 կգ) ու Վանիկ Ավետիսյանը (69 կգ):