Մարեյ. Աբրահամն այս տարիների ընթացքում այդպես էլ չի փոխել իր ոճը
Արթուր Աբրահամն Մարտին Մարեյին հաղթելուց ու չեմպիոնական գոտին պաշտպանելուց հետո ասել է, որ դժվար մենամարտ է ունեցել:
«Սա իմ կարիերայի դժվարագույն հանդիպումներից էր: Մարտինը շատ լավ բռնցքամարտիկ է, ու ես շնորհակալ եմ, որ նա ինձ այդպիսի ծանր մենամարտ նվիրեց: Բայց ես թույլ չէի տա նրան գոտիս խլել ինձնից, աննկարագրելի էր, երբ վերջում մրցավարն իմ ձեռքը բարձրացրեց»,- խոստավանել է հայ բռնցքամարտիկը:
Բրիտանացին էլ նշել է, որ իրենք շատ լավ էին ուսումնասիրել Աբրահամին ու հավատում էին, որ կարող է հաղթել նրան:
«Նա մեծ բռնցքամարտիկ է, սակայն այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի փոխել իր ոճը: Գեղեցիկ մենամարտ ստացվեց ու ճիշտ կլիներ, եթե ավարտվեր իմ հաղթանակով: Չեմ ցանկանում լքել Գերմանիան առանց գոտու»,- ասել է Մարեյը: