ԱՄՆ-ում քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերը
Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նեւադայում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին եւ համայնքի մի շարք ներկայացուցիչների:
Արցախի վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Նեւադայի օրենսդիր մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանը նրանց ներկայացրել է Արցախի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության եւ տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը: