Երիտասարդական ԵԱ-ում 2 բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով
Մինչեւ 52 կգ քաշային Վահե Բադալյանը եւ 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը կարողացել են դուրս գալ հաջորդ փուլ:
Բադալյանը 1/8 եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Խորվաթիան ներկայացնող Իվան Պրսկալոյին, իսկ Թամարյանը 1/16-րդ փուլում 3:0 հաշվով առավելության է հասել ռումինացի Շիոպու Նիկոլա Ֆլորինի նկատմամբ:
Գառնիկ Պապիկյանը (64 կգ) 0:3 հաշվով պարտվել է Վրաստանը ներկայացնող Էշերխան Մադիեւից:
Այսօր ռինգ են դուրս գալու Հրայր Շահվերդյանը (56 կգ) եւ Դավիթ Չալոյանը (91 կգ): Երկուսն էլ պայքարը սկսելու են 1/8-րդ եզրափակչից: