Կայացել է հրաձգության մարզադպրոցի բաց առաջնությունը
Օդամղիչ հրացանում հավասարը չի ունեցել Նանջինգի պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանը: Մրցանակային եռյակում տեղ են գտել նաեւ Սուրեն Բերյանն ու Հրաչիկի կրտսեր եղբայրը՝ Հայկ Բաբայանը:
Աղջիկների պայքարում լավագույնն է եղել Սվետլանա Տիգրանյանը, 2-րդ ու 3-րդ տեղերն էլ զբաղեցրել են Մարիամ Միքայելյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը:
Զավեն Իգիթյանն ու Էլմիրա Կարապետյանը 1-ին տեղն են զբաղեցրել օդամղիչ ատրճանակ վարժությունում: Իսկ օդամղիչ հրացան` վազող թիրախում (նորմալ վազք) հաղթանակներ են գրանցել Ռազմիկ Մինասյանն ու Լիլիթ Մկրտչյանը: