Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է «Գաբալային»
Թոմաս Տուխելի սաներն այս անգամ Բաքվում առավելության են հասել «Գաբալայի» նկատմամբ:
Գերմանական ակումբի կազմում հիանալի խաղ է անցկացրել Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Նա հեթ-տրիկ է ձեւակերպել: Ադրբեջանցիները կարողացել են միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով:
Խաղին չի մասնակցել Հենրիխ Մխիթարյանը, որի ակումբն ավելի վաղ հայտարարել էր, որ նպատակահարմար չի տեսնում հայ ֆուտբոլիստին ուղարկել Բաքու:
«Բորուսիան» 7 միավորով գլխավորում է D խումբը, 2-րդ տեղում է «Կրասնոդարը» 4 միավորով: