Գրիգորյանը եւ Սալիվանը քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը
![Գրիգորյանը եւ Սալիվանը քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը](https://mediamax.am/datas/znews/thumb_/2022/12/1671717156_7522845.jpg)
ԱԽ գրասենյակից հայտնել են, որ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարեւորությունը եւ խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը: