160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Գրետա Սարգսյան. Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս

Հեռվից հեռու գիտեի, որ Վազգեն Սարգսյանը աշխարհի չափ սիրում է մորը եւ նրա խոսքը իր համար օրենք է՝ մի անգամ ինքն էր ասել: Չգիտեմ լուրջ, թե կատակով հավելելով՝ &laquo;Մերս չտեսնի՝ ինչ եմ անում, սեւս կտա&raquo;: Ի՞նչ էր անում՝ անլվա խաղող էր ուտում: Ճանապարհին էին վաճառում: Ինքը վարչապետ էր, շրջում էր երկրում ու առիթը բաց չէր թողնում մարդկանց հետ շփվելու: Հիմա այդ ամենը թվում է&hellip; կինո: Բայց ես այդ կինոն տեսել եմ, ավելին՝ խաղացել եմ այդ կինոյում: Ու համոզված եմ՝ վերջին սերիան դեռ չի նկարվել:

***

Գրետա Սարգսյանին առաջին անգամ տեսել եմ Վազգեն Սարգսյանի հոգեհանգստի օրը: Ահավոր էր՝ Վազգենին մոտեցա, երկար կանգնել էի կողքին, իսկ Գրետա Սարգսյանին՝ վախեցա, չէի կարողանում նայել նրա աչքերին: Մարդիկ մոտենում էին, համբուրում էին, ձեռքն էին սեղմում, ծնկի էին գալիս նրա առաջ, ես՝ չկարողացա: Ականջներումս Վազգենի ձայնն էր՝ &laquo;Մերս չտեսնի՝ ինչ եմ անում, սեւս կտա&raquo;: Նա նստած էր կարմրած, բայց չոր աչքերով, ու ինձ թվում էր՝ հենց լաց եղավ, Արարատյան դաշտում նոր ջրհեղեղ է լինելու: Ձեռքերի մեջ թաշկինակը դողում էր, հայացքը բացակա, ինքը՝ ներկա: Ինչ-որ պահի մեր հայացքները իրար հանդիպեցին, ու ինձ թվաց՝ Վազգենին տեսա&hellip;

***

Հետո մի քանի անգամ նրան տեսել եմ Եռաբլուրում, բայց նորից փորձ չեմ արել մոտենալու, թեեւ արդեն ճանաչում էի Արամ Սարգսյանին ու կարող էի խնդրել, որ ծանոթացներ: Կամ՝ պարզապես մոտենայի ու կողքին կանգնեի, ոչինչ չասեի, կանգնեի կողքին: Չէր ստացվում, ինձ թվում էր՝ ցավը նրանից ալիք-ալիք տարածվում է, ու ես ուժ չունեի այդ ցավը հաղթահարելու: Առավելեւս՝ Եռաբլուրում, որտեղ ոչ ոք խոսելու իրավունք չունի&hellip;

*** &nbsp;

Հանդիպեցինք 2002-ի փետրվարին, Արարատում, հարցազրույց պիտի անեի: Սարսափելի չէի ուզում, ի՞նչ հարցնես մորը, որ զավակ է կորցրել: Դու ո՞վ ես, որ, լրագրողի անվան տակ, խցկվես նրա հոգու մեջ քո անկապ-անհեթեթ հարցերով&hellip;

Շատ էի նյարդային-ձգված-կաշկանդված, ինձ ընդունեցին սիրալիր, ջերմ ու սիրով: Այնքան սիրով, որ հինգ րոպե հետո արդեն թվում էր՝ այդ տանն եմ մեծացել, ու իմ մասին ամեն ինչ գիտեն: Նույնիսկ ավելին՝ քան ես: &laquo;Վազգենը՝ երկրի ու ժամանակի մեջ&raquo; վերնագրով հարցազրույցը տպագրվեց &laquo;Հայացք Երեւանից&raquo; ամսագրում (2002, թիվ 3), որ այդ ժամանակ խմբագրում էր Այդին Մորիկյանը:

***

Դիմացդ Արարատն է, թիկունքիդ՝ Արարատը: Ինքդ որոշիր՝ ինչպես ապրես:

Ապրեց 40 տարի: Ապրելու էր 83՝ Վանգայի սանուհին էր գուշակել՝ ապրելու էր երկար եւ կատարվելու էր Աստծո կամքը, որովհետեւ աշխարհ էր եկել մեծ առաքելությամբ: Կիսատված կյանքը կիսատեց առաքելությունը: Մնաց երկիրը: Մնաց հիշատակը՝ այդ երկրի բոլոր անկյուններում, որ հասցրել էր պաշտպանել, որովհետեւ նույնիսկ իր հայրենիքի մայրաքաղաքը սահմանամերձ էր, եւ հայրենիքի սահմանները չէին վերջանում այնտեղ, ուր սկսվում էին այլ պետությունները:



Գրետա Սարգսյանի հետ անհնար է հարցազրույց վարել: Ցավը նրա խոսքում հարցերի տեղ չի թողնում: Հարցերի կարիք էլ չկա: Կա Վազգեն Սարգսյանի ապրած կյանքը՝ մոր աչքերով:

&hellip;Վազգենն իմ առաջնեկն է: Սկեսուրիս տան առաջին թոռը: Ամենամեծ տղան պատերազմում զոհվել էր: Վազգենը կրում է զոհված հորեղբոր անունը: Մյուս տեգրս ամուսնացել էր, տաս տարուց ավելի երեխա չէին ունեցել: Առաջին թոռնիկը, իհարկե, մեծ ուրախություն էր բոլորի համար: Ճիշտն ասած՝ Զավենն ուզում էր երեխային եղբորը տալ, ասաց. &laquo;Կառլեն ջան, էդ երեխան քեզ, եթե ուզում ես&raquo;: Տեգորս կինը կանխեց. &laquo;Չէ, ձեր առաջին երեխան է, թող մնա ձեզ: Աստված մեզ երեխա կտա-կտա, չի տա, հետո կվերցնենք&raquo;: Հետո Արմենիս նրանց տվեցինք: Մի բակում են մեծացել: Փարթամ երեխա էր Վազգենս: Փոքր ժամանակից՝ չարաճճի: Յոթ ամիս լացը չէր կտրվում՝ կապել չէր թողնում: Յոթ ամիս: Չէր հանգստանում՝ մինչեւ չէինք դնում ծածկոցի մեջ ու հոր հետ տանում-բերում էինք: Մի տարի, 8 ամիս կրծքով կերակրել եմ: Վեց ամսական՝ 11 կիլոգրամ էր: Սկեսուրս չէր կարողանում գրկել, մեջքը ցավում էր: Մեկ տարեկան էր, պիտի կնքեինք (էն ժամանակ տանն էին կնքում, եկեղեցի տանել չկար), տերտերը մտցրեց ջուրը, մի քիչ պահեց ու ինձ թե. &laquo;Փռնե, աղջիկս, փռնե, չեմ կրնար պահիլ, մանչը ծանր է&raquo;:

Երկու-երեք տարեկանից շատ խելացի, ուշիմ երեխա էր: Անպայման ուզում էր, որ իրենով զբաղվեմ, նկարում էր ծաղիկ, ձուկ, տնակ, ասում էր՝ ձեռքս բռնիր, միասին նկարենք: Չորս տարեկան էր՝ սկսեց ինքնուրույն նկարել: Հեքիաթներ պիտի կարդայի իր համար: Անպայման պիտի &laquo;Հանիկ նանարը&raquo; երգեի, որ քներ: Որ ուրիշ երգ երգեի, բողոքում էր: 1999-ի հունվարին տանն էր, հարցրեց. &laquo;Սոֆի, թոռներիդ &laquo;Հանիկ նանարո՞վ&raquo; ես քնացնում&raquo;: Ասի՝ &laquo;Բա ո՞նց, Վազգեն ջան&raquo;:

&hellip;Պարը սիրեց: Թռչում էր սեղանին՝ ծափ տվեք, որ պարեմ, ու ինքն էլ երգում էր. &laquo;Լինտա-լինտա-լինտա&hellip;&raquo;: &laquo;Վլագի, որ պարեմ, վլագի, որ պարեմ&raquo;՝ չէր կարողանում ասել՝ նվագի: Հանկարծ ու մեկը ծափ չտար՝ նեղանում էր, ծափ տուր: Հայրս իր համար պարի չուվաքիներ կարեց, շալվար, փայտիկն ուսին չոբանի էր պարում: Եղբայրս պարի խմբից քոլոզ բերեց: Երգ-երաժշտությունը մանկուց շատ սիրեց: Տանն էլ մայրս, եղբայրս, ես լավ երգում էինք: Եթե պատերազմ չլիներ, իմ մայրը ժողովրդական արտիստուհի կդառնար, Մոսկվայից եկել-հավանել էին: Վազգենն ասում էր՝ &laquo;Տատիս տաղանդը կորավ՝ ծաղիկը փոշու մեջ&raquo;: Ամեն ինչով հետաքրքրվում էր: 8-9 տարեկան էր, տանը գաջ էինք անում, տեսնեմ՝ Վազգենը չկա, թաց գաջը հավաքել-տարել, Կոմիտաս էր քանդակել: Լավ էլ նման էր: Մինչեւ վերջերս մեր դպրոցի տնօրենի սենյակում էին քանդակները: Նկարելը դպրոցում շարունակեց: Հինգերորդ դասարանում դպրոցի ամբողջ պատով մեկ իր ջրանկարի ցուցահանդեսը բացվեց: Գեղեցիկ նկարներ էին: Բնություն: Դաշտավայր: Հենց նստեր՝ Մասիս էր նկարում: Ծոցատետրերում ամբողջ Մասիսի պատկերներ են:

&laquo;Ծիծեռնակ&raquo; ամսագիր կար երեխաների համար, իր աշխատանքները ուղարկեցի, ոչ մի պատասխան չեղավ, ընդունեցին-չընդունեցին, հավանեցին-չհավանեցին: Սպասում էր, շատ հիասթափվեց: Հիշողությանս մեջ մնացել է՝ նկարել էր մի տատիկ, որ տան շեմին նստած, տխուր-տրտում սպասում է որդուն: Էդ տարիներին պատերազմական թեմաները շատ էին շոշափվում: Երրորդ դասարանում սկսեց փոքր-մոքր բանաստեղծություններ գրել:

Դպրոցում շատ պարտաճանաչ էր, շատ պատասխանատու էր բոլոր առարկաների նկատմամբ: Տարբերություն չէր դնում, գերազանց սովորում էր: Դասից կգար, հաց կուտեր, մի քիչ էս կողմ-էն կողմ ու կնստեր դասերին: Մինչեւ չսովորեր, տանից դուրս չէր գալիս: Բոլոր երեք երեխաներս էլ էդպես են եղել: Լավ էր սովորում: 9-10-րդ դասարաններում շարադրություններ էր գրում, ուսուցչուհին հիացմունքը չէր կարողանում զսպել, &laquo;6&raquo; էր դնում: Գոնե տետրերից մի քանիսը պահած լինեի: Ինձ դպրոցում տեսնում էր՝ ասում. &laquo;Ես մի շաբաթ տանը նստեմ-չարչարվեմ, չեմ կարողանա գրել, քո տղան որտեղի՞ց է գրում&raquo;: Եթե հիմա սեւագրությունները վերցնես-նայես, մի ուղղագրական սխալ չես գտնի: Հինգերորդ դասարանում ուսուցչուհին փոխվեց, Մարուսյա Կարապետյանը վերցրեց Վազգենենց դասարանը: Իմ ուսուցչուհին էր եղել, հարցրի՝ &laquo;Ընկեր Կարապետյան, Վազգենը ո՞նց գիտի առարկան&raquo;: Ասաց՝ &laquo;Լավ գիտի, Գրետա, բայց &laquo;5&raquo; չեմ դնելու, էնքան՝ մինչեւ շատ լավ իմանա&raquo;: Լավ չարչարվեց, մի օր էլ Վազգենս եկավ ուրախ-ուրախ՝ &laquo;Մամա, ընկեր Կարապետյանը ինձ &laquo;5&raquo; դրեց, հետն էլ ասաց՝ ապրես&raquo;: Ինձ ասում էր՝ մեր դպրոցից գնա, ինչքան լավ սովորում եմ, էրեխեքն ասում են՝ դասատուի տղա ես, քեզ &laquo;5&raquo; են դնում: Ասում էի՝ արի քեզ տեղափոխեմ Արարատ քաղաքի դպրոց: Ասում էր՝ չէ, ես իմ ընկերներից չեմ բաժանվի: Քննությունների օրերին ասում էր՝ դպրոցում երեւացիր, քննության չեմ մտնի: Դպրոց չգաս: 10-րդ դասարանում հատկապես դպրոցում չեմ երեւացել: 9-րդ դասարանում քիմիայից ընդամենը մի քառորդ &laquo;4&raquo; ստացավ: Քիմիայի լաբորատորիայի սեղանին ցմփոր մարդ էր նկարած եղել, դե, օրական քանի՞ դասարան է լաբորատորիայում դաս անում, ուսուցչուհին կանգնել էր գլխին, թե Վազգենն իր պապին է նկարել, ինքն էլ խոլոր-մոլոր նայել էր. &laquo;Մամա, որ էդ րոպեին չմտածեի, թե քեզ դիրեկտորի մոտ կկանչեն, պիտի ասեի՝ քեզ եմ նկարել, թող դպրոցից հեռացնեին&raquo;: Ուսուցչուհին քառորդը &laquo;4&raquo; դրեց, երեխան մեդալից ընկավ: Էդքան տարի երեխաներս դպրոցում սովորել են, ոչ մեկի համար ոչինչ չեմ խնդրել:



Դպրոցն ավարտեց: Տեսանք՝ որ էդքան լավ է սովորում, դպրոցի պատմության ուսուցչին, որ հիմա տնօրենն է՝ Թաթոսյան Վազգենը, խնդրեցի, որ հետը մի քիչ պարապի: Էն ժամանակ փող տալ-բան չկար, հարգանք-պատիվ կար, ուսուցիչն ինքն էր ձգտում աշակերտի հետ պարապել, պատիվ էր, որ աշակերտն ընդունվում էր ինստիտուտ: Վազգենս մի ամիս գնաց, դասատուն ասաց՝ ամեն ինչ գիտի:

Դպրոցում շատ էր կարդում՝ հայ, ռուս, արտասահմանյան գրականություն: Պատմությունը շատ էր սիրում: Փոքր ժամանակից ասում էին՝ ի՞նչ ես դառնալու, ասում էր՝ Գոգինյան ձյաձյա: Գոգինյանը տեգորս հետ պատերազմում կռված մարդ էր: Տեգրս նրա կյանքը փրկել էր ու պատերազմից հետո եկել, մեզ գտել էր: Մինչեւ հիմա էլ կապված ենք: Գոգինյան ձյաձյան դատավոր էր: Վազգենը դպրոցը որ ավարտեց, ուզում էր իրավաբանական տալ, բայց մենք&hellip; սովորական ապրող մարդիկ էինք: Զավենն ինժեներ-մեխանիկ էր, ես էլ՝ մանկավարժ: Ասացի. &laquo;Վազգեն ջան, գործերդ տանե՞նք համալսարանի պատմական ֆակուլտետը&raquo;: Ասաց՝ տանենք: Գործերը տվեցինք, եկանք, մեկ էլ իմանում ենք՝ հուլիսի 30-ին քրոջս հետ հետ գնացել են, գործերը վերցրել, տարել են ֆիզկուլտ ինստիտուտի ֆուտբոլի բաժինը: Չորրորդ դասարանից ֆուտբոլի գնաց՝ վատ էր ուտում, Զավենն անհանգստանում էր, թե չուտելով՝ հիվանդանալու է, տարավ Արարատի սպորտդպրոց: Զավենը ֆուտբոլ շատ էր սիրում, &laquo;Արարատի&raquo; բոլոր խաղերին գնում էր, Վազգենին էլ հետը տանում էր: 8-9-րդ դասարանից հայերեն, ռուսերեն, լեհերեն, ֆրանսերեն թերթերից, ամսագրերից ֆուտբոլի մասին ինչ կար, կտրում էր, պահում էր, կողքերը գրում էր՝ ով ով է, ինչ է արել: Որ գործերը տվել է ֆիզկուլտ ինստիտուտ, ընդունողը հարցրել էր. &laquo;Տղա ջան, դու լա՞վ ես մտածել, էս գնահատականներով գալիս ես ֆիզկուլտ ինստիտու՞տ&raquo;: Ինքն էլ թե՝ հա-հա, լավ եմ մտածել: Առաջին քննությունը շարադրություն էր, էդ օրը միակ &laquo;5&raquo; ստացողն ինքն էր եղել: Պռոշյանի &laquo;Հացի խնդիրն&raquo; էր գրել: Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորը արխիվից հանեց, շարադրությունը ուղարկեց, հիմա թանգարանում է: Ինստիտուտում էլ շատ լավ սովորեց: Կարմիր դիպլոմով ավարտեց:

Շրջապատում միշտ հաշտեցնողի դերում էր, կռվարար չէր, բայց Աստված մի արասցե, որեւէ մեկն իրեն վիրավորեր՝ պիտի ծեծեր: Մեծ էր, փոքր էր, թույլ էր, ուժեղ էր՝ ծեծելու էր: Երբեք առաջինը կռիվ չէր սկսի: Ընկերները սիրում էին, խոսքը հաշվի էին առնում, կարծիքը հարցնում էին: Շատ հետաքրքրասեր էր՝ էդ ի՞նչ է, ինչի՞ է էդպես, էդ ո՞նց եղավ, էս ո՞նց եղավ&hellip; Մեր խաղերը, երգերը, պարերը ամեն ինչ պիտի հարցներ, իմանար, սովորեր: Ակորդեոն նվագել սովորեց, հետո՝ կիթառ: Հավաքում էր թաղի երեխաներին, երգում, պարում էին: Մագնիսական լիցքեր ուներ՝ քաշում էր, ամեն ինչի կենտրոն էր: 8-րդ դասարանում էր, մի օր առավոտից ֆուտբոլ էր խաղում, Զավենը ջղայնացավ՝ &laquo;Այ տղա, դասերդ սովորե՞լ ես, որ գնդակ ես տշում&raquo;:
Վիրավորվեց, գնաց իր սենյակ, աչքերը լցրեց՝ ինչի՞ եք ինձ դիտողություն անում, ես մի օր եղե՞լ է, որ դասերս չեմ սովորել:

Մինչեւ 9-րդ դասարան մեծերի հետ սեղան չի նստել: Հյուր կգնայինք, չէր գա: Միաժամանակ կարողանում էր կարդալ-գրել, հեռուստացույց նայել: Աշխատասեր էր: Պատասխանատու: Ասեց, ուրեմն պիտի աներ: Հետագայում ասում էր, որ դու դպրոցում չլինեիր, բոլոր առարկաները լավ չէի սովորի, ինչի՞ս էր պետք: Էն ժամանակվա դպրոցը բազմակողմանի զարգացած մարդիկ էր տալիս, ամեն ինչից գաղափար ունեինք: Դպրոցի սովորած անգլերենով հետո արտասահմանցիների հետ էր հաղորդակցվում:

Ինստիտուտը ավարտեց 1979-ին, նշանակում ստացավ մեր գյուղում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Մանկավարժ աշխատեց մի քանի տարի: Միաժամանակ՝ Արարատի սպորտդպրոցում ֆուտբոլի խումբ էր մարզում: Արարատի ցեմենտ-շիֆերի գործարանում ընդունվեց որպես բանվոր, վագոնները շիֆեր էր բարձում: 7 ամիս աշխատեց: Ամեն շիֆերը 14 կիլոգրամանոց, միանգամից 5-6-ը վերցնում էին: Մատները փուչիկ էին տվել: Հայրը մի օր ջղայնացավ՝ ի՞նչդ է պակաս, որ ինստիտուտն ավարտել, բանվորություն ես անում: Մի ժամանակ էլ եղբորս հետ բրիգադում դաշտային աշխատանքների էր գնում: Արամիս հետ: Էնքան էին ուրախանում, գալիս-պատմում էին՝ ինչ արեցին, ոնց արեցին: Կոմբինատում առաջարկեցին կոմերիտմիության ազատված քարտուղարի հաստիքը, որ վճարովի էր: Սկզբում չէր ուզում, գլխավոր ինժեները մեր հարեւանն էր՝ համոզեց, տարավ: 1-2 տարի աշխատեց: Լավ-լավ գործեր արեց, վետերանների համար միջոցառումներ, ղռերում՝ ծառատունկ կազմակերպեց, քանի հազար ընկուզենի բերեցին-տնկեցին, բայց շոգ-ցամաք տեղ էր՝ արեւը վառեց:



Ինքն իրեն չէր գտնում: Ինչ-որ բան պակասում էր: Աշխատանք ուներ, տուն ուներ, ամեն ինչ ուներ, բայց&hellip; Կպավ, թե գնում եմ Մոսկվա, ՎԳԻԿ, ռեժիսոր դառնամ: Ախր, այ Վազգեն ջան, Մոսկվայում ո՞վ ունենք, ի՞նչ ունենք&hellip; Չէ, գնամ, փորձեմ, Աղուն ջան: Էդ ժամանակից տարված էր Հրանտ Մաթեւոսյանով ու ինձ Աղուն էր ասում: Ռուս գրականություն էր շատ կարդում՝ Շուկշին, Բելով, Ռասպուտին, Աստաֆեւ, Կուպրին, ռուսերեն էր կարդում: Իրենից հետո ես էլ էի կարդում: Մարկեսով էլ էր շատ տարված: Գնաց &laquo;Հայֆիլմ&raquo;, ընդունվեց ռեժիսոր Լեւոն Գրիգորյանի ֆիլմում ասիստենտ՝ &laquo;Էդելվեյսներ եւ ձնծաղիկներ&raquo; էր ֆիլմի անունը: Արարատ քաղաքից մի գյուղացի էլ տարավ՝ Ալեքսեյին, անունն էլ դրին դեդո, բեղով-մորուքով, մի իսկական գյուղացի: Էլբրուս-Կազբեկ հասան, մի քանի ամիս նկարահանումների էր, վրանների տակ էին ապրում, ինքն էլ նկարահանվեց: Մինչեւ այդ՝ ամեն ազգի ներկայացուցիչ ՎԳԻԿ-ում իր լեզվով էր շարադրություն գրում, Վազգենիս գնացած տարին կարգը փոխել էին՝ պիտի ռուսերեն գրեր: Նստում է, հայերեն գրում է, հետո բառարան է խնդրում ու թարգմանում է: Ճիշտ է, ռուսերեն գիտեր, բայց ոչ այնքան, որ ՎԳԻԿ-ում շարադրությունից &laquo;5&raquo; ստանար: &laquo;3&raquo; ստացավ: Բանավորը շատ լավ էր հանձնել, հիացած էին մնացել, բայց միավորները քիչ էին: Մտնում է ինստիտուտի ռեկտորի մոտ, բացատրում, որ Հայաստանից է եկել, շատ է ուզում ռեժիսոր դառնալ, անպայման կսովորի, կհաղթահարի: Էդ կնոջը շատ է դուր գալիս, բայց ասում է՝ ոչինչ անել չեմ կարող, դուք մենակ չեք, որ ձեզ բացառություն անենք, մյուսներին էլ պիտի ընդունենք: Վազգենը փոշմանած վերադարձավ: 10 օր չանցած՝ հեռագիր եկավ, թե դուք ընդունված եք: Ի՛նչ ուրախություն էր: Գժվեց: Փող գտանք, տոմսերն առանք, ուղարկեցինք, ինստիտուտի ռեկտորը թե՝ իմ խղճի վրա ծանր նստեց, բայց սցենարի բաժնին են համապատասխանում միավորները: Իսկ ինքը սցենարի բաժինը բոլորովին չէր ուզում, թողեց, ետ եկավ&hellip;

Տեսնում եմ՝ մեկ-մեկ անջատվում է, ճոճաթոռը դնում է բակում, ծառերի տակ, պառկում է խոտերին, մտքերի մեջ ընկնում: Հետո տեսա՝ գրում է: Մի օր էլ տանը չէր, գրածը վերցրի, կարդացի: Պատմվածք էր: Եկավ, ասի՝ &laquo;Վազգեն ջան, էս ի՞նչ ես անում, տղա ջան&raquo;: &laquo;Գրում եմ, մամա&raquo;: &laquo;Ո՞նց ես գրում&raquo;: &laquo;Դե ուղեղս գալիս է, գրում եմ&raquo;: Էդպես սկսեց գրել: Առաջին անգամ &laquo;Հայաստանի աշխատավորուհին&raquo; տպագրեց, հետո՝ &laquo;Գրական թերթը&raquo;, &laquo;Ավանգարդը&raquo;: Էդ տարիներին բավականին դժվար էր գրական ասպարեզ մտնել, անմիջապես տպագրվելը: Բայց ոչ ծանոթ, ոչ մարդ մեջ գցել, տալիս էր, տպագրում էին: Իր շուրջը երիտասարդ գրողների խումբ հավաքվեց, ու Վազգենն սկսեց գրել: Էդ ժամանակ էր, երկու ընկերով գնացին Մեղրի: Երեք օր նոթերը կիտած էր: Մռայլված: &laquo;Պատկերացնու՞մ ես, մամ, հրաշք երկիր է: Ուր գնում ես, թուրքեր են, հայ չի մնացել, էս ի՞նչ ենք անում: Մերոնք դուրս գան, տանք թուրքերի՞ն&raquo;: Ու գրեց իր հրապարակախոսական ակնարկը Մեղրիի մասին, հետո՝ Արարատի ցեմենտի, որ &laquo;Գարունում&raquo; տպագրվեց: Կանչեցին &laquo;Գարունում&raquo; աշխատելու: Արձակի բաժնի վարիչ նշանակեցին: Հետը լիքը գործեր էր բերում տուն՝ կարդալու: Ես էլ էի կարդում ու մի օր էլ ասացի՝ էդ բաժինը թող, էնքան ուրիշներինը կկարդաս, քո ոճը կկորցնես: Հետո Մարգո Ղուկասյանը ինքը հրապարակախոսական բաժինը թողեց Վազգենին: 1986-ին լույս տեսավ առաջին գիրքը՝ &laquo;Ոգու փորձությունը&raquo;: Երկրորդ ժողովածուն կապած-պատրաստ էր տպագրության 1988-ին, 1989-ին պիտի լույս տեսներ:

Շարժումը սկսվեց: &laquo;Գարունում&raquo; արդեն ծանոթացել էր Վանո Սիրադեղյանին, Ռոլանդ Շառոյանին, Ղուկաս Սիրունյանին, Հակոբ Մովսեսին, Հրաչիկ Թամրազյանին, Լիզա Ճաղարյանին, Ասպրամ Ծառուկյանին: Բերում էր՝ Վանոյի գրածներն էլ էր կարդում, Ասպրամինն էլ, Մուղնեցյան Շավարշինը, հետո՝ Վահագնինը: Բոլորին բերել է մեր տուն: Առաջին պատմվածքը որ լույս տեսավ, բոլորով եկան՝ նշելու: 100 ռուբլի հոնորար էր ստացել, նոփ-նոր կարմիր տասանոցներ, ասեցի՝ պիտի պահեմ հարսանիքիդ:

Շարժումը որ սկսվեց, ամբողջ օրը Վանոյի հետ էր, էլի տղաների հետ հավաքվում էին մեր տանը: Մի սենյակ էր սարքել, սվաղել էր մառանը, թախտ էր դրել, դարակ էր սարքել, կարպետ էր բերել, կուժ-կուլա հավաքել: Թեյնիկ բերեց մորս տնից: Էդ օրերին հավաքվում էին էդ խցում Լեւոնը, Բաբկենը, Վանոն: Ամբողջ գիշերներով խոսում էին, խոսում, խոսում&hellip;Կամաց-կամաց սկսեցին շրջանի տղաները գալ, հավաքեց ամբողջ շրջանի տղաներին: Շարժման մեջ Վանոն ներքաշեց: Իրար հետ շատ մոտ էին: Էդպես էլ շարունակվեց մինչեւ վերջ՝ անկախ ամեն ինչից: Գնում էր, գալիս էր ոգեւորված՝ Լեւոնն էս ասեց, Վանոն էն ասեց, էսենց պիտի լինի, ընենց պիտի լինի: Մինչեւ գիշերվա 4-5-ը նստում էի, որ գար՝ իմանամ՝ ինչ եղավ, &laquo;Ղարաբաղ&raquo; կոմիտեն ի՞նչ որոշեց: Շարժման սկզբից իրենց հետ էր, բայց կոմիտեի անդամ չէր: Ելույթներ չէր ունենում, հարթակին չէր կանգնում: Մի երկու անգամ եկան, տարան հարցաքննության՝ էդ ո՞վ էր, էդ Լեհաստանից եկած աղջիկն ինչի՞ համար էր եկել: Դռանը կանգնած մեքենաների համարներն էին գրում, ուղարկում ԿԳԲ: Վազգենն արդեն հետդարձ չուներ: Հերը մի օր ասաց՝ &laquo;Էրեխուն բան եղավ, քեզ կգյուլլեմ, էս պետության հետ խաղ չեն անի&hellip;&raquo;: Ասացի՝ մեր երեխայի արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի: Թուրքը գալիս է, իմ երեխան ո՞նց չգնա, պետք եղավ՝ ես էլ, դու էլ գնալու ենք: Արդեն սկսել էին երկրապահ խմբեր ստեղծել: Մեր գյուղում փողոցների գլխներին գիշերները կրակները վառած՝ տղամարդիկ կանգնած էին, վախենում էինք, որ թուրքերը կհարձակվեն: Վազգենը Երասխում շտաբ էր դրել, հերթապահություն էր սահմանել:




Էդ օրը գիշերը Արամս հերթապահ էր, ժամը 11-ին եկավ, պառկեց քնելու, 4-ին զանգեցին, թե Երասխում կռիվ է սկսվել, ասացի՝ չի կարող պատահել, Արամը նոր եկավ: Զանգեցի տղաներին, ասացին՝ 4-5 հոգի ենք, զենք էլ չունենք, սնայպերները խփում են: Զանգեցի Ավշար, Վեդի, ուր կարող էի, թե կռիվը սկսվել է, հասեք: Արամս էլ քնած, չգիտեմ՝ երեխին քնից հանեմ, կռիվ ուղարկե՞մ: Բա չհանե՞մ, ուրիշների երեխեքին հանեմ, իմին թողնեմ քնա՞ծ: Վերկացրի: Արդուկի շորը հանեցի, տեգորս որսորդական հրացանը փաթաթեցի մեջը, որ չտեսնեն, հայրը Արամին տարավ-հասցրեց Արարատ, նստեցրեց ավտոբուս, որ հասնի Երասխ: Զավենը երեք օր պառկեց՝ անուտել-անխմել, թե իմ ձեռով իմ երեխին կռիվ տարա: Արմենն էլ արդեն գնացել էր: Ժամը 6-ին Վազգենը մտավ տուն: &laquo;Վայ, Վազգեն ջան, կռիվը սկսվել է, ու՞ր ես&raquo;: Ասաց՝ գիտեմ, գնում եմ: Շուտ-շուտ շորերը փոխեց, տեգորս կնոջ եղբոր հետ նստեց ավտոն, որ գնա: Խոհանոցից միս կտրելու չափաղաջը վերցրի ու վազեցի, որ ես էլ նստեմ: Ջղայնացավ՝ &laquo;Դու ի՞նչ գործ ունես, կռվի տեղը կնանիքի տեղ չի&raquo;: Ասեցի՝ երեք ախպեր էնտեղ եք, մնամ, ի՞նչ անեմ: 18 օր Վազգենը տուն չեկավ, եղբայրներս գնում էին, պտտվում էին, գալիս էին: Էդ ոգեւորությունը տեսնել էր պետք, Սուրենավանի մոտ, Երասխ չհասած՝ ավտո էր, որ գալիս էր, կռիվ էին գնում, բայց զենք չկար: Ստիպված Վազգենը շլագբաում էր դրել, նշանաբան էր դրել ընկերոջ՝ Աբրիկի անունով՝ Քեռի, որ չիմացողերը չանցնեն: Ասում էր՝ գալիս եք նահատա՞կ դառնաք, զենք չունեք:

Մեր ամբողջ գյուղի ժողովուրդը հաց էր թխում, ոչխար էր մորթում, որ տղերքին հասցնի: Շրջակա բոլոր գյուղերը, ոչ միայն մենք: Տաք շորեր էինք ուղարկում: Բրդե թաթեր: Հունվարն էր: Ձյուն էր: Ցուրտ: Էդ թաթերը կոշիկների վրա էին քաշում, որ սոթ չտան ձյան վրա: Էնքան էին փորի վրա պառկել, փորացավ էին կպել: Մի օր էլ տեսնում եմ՝ Վազգենը տանկի պոչին նստած գնում է Սադարակ բանակցությունների: Սիրտս պայթեց: Էդ մի տանկն ունեինք, էդ էլ կարծեմ Աշտարակից էին բռնագրավել-բերել: Մինչեւ գնաց-եկավ, մեռա-մնացի: 18-րդ օրը Վազգենս զանգեց՝ &laquo;Սոֆի՞ ջան, ոնց ես&hellip;&raquo;: Էդ ժամանակ տղերքը Վազգենին արդեն հրամանատար էին ընտրել, ինքն էր ղեկավարում ամեն ինչը: &laquo;Ղարաբաղ&raquo; կոմիտեի տղաները գալիս էին, Վանոն էր անընդհատ էստեղ, Բաբիկն էր գալիս, Լեւոնը&hellip; Էդ օրերի նկարներն էլ կան թանգարանում: Հետո դարձավ երկրապահների հրամանատար: Արցախի պատերազմը որ սկսվեց, առաջիններից մեկը գնաց Արարատի ջոկատի հետ: Բոլորն էլ գնացին: Ոչ մեկը չէր փախչում, ոչ մեկը չէր դժգոհում, էնպիսի մի ոգի կար, մեր արիական ոգին իսկապես արթնացել էր: Գրագետ-անգրագետ, ուսում առած-չառած՝ մի մարդու պես գնում էին՝ մենակ թե զենք տվեք: Գնացին, կռվեցին, հաղթեցին: Թե Վազգենս ինչ չարչարանք կրեց, Աստված գիտի միայն, ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական՝ էդ կռիվները, ընկերների զոհվելը: Էդքանից հետո էլ խորհրդարանում կուսակցությունների կռիվը՝ ԱԺՄ, ԱԻՄ, իրենց անշնորհք ղեկավարներով, որ ավել-պակաս խոսում էին, զորքերի թիվ էին ասում&hellip; Ես հիմա եմ պատկերացնում՝ ի՛նչ կամք ուներ, որ էդ հոգեկան ապրումներին ու այլանդակ խոսակցություններին դիմացավ: Լավ էր, հետո հաղթանակներ եղան:

Փող էինք հավաքում՝ երեքնոց, հինգանոց, տանում, զենք էինք առնում, բյուջեն ի՞նչ ուներ, որ զենք առներ: Ապրի Գրաչովը, ինչքան օգտակար եղավ էս ազգին: Էդ հարցերում ինչքա՛ն օգնեց Վաղարշակ Հարությունյանը: Մոսկվայի հետ կապված ինչքան հարցեր լուծեց բանակցություններում: Վաղարշակը պատերազմի սկզբից մեզ հետ էր: Վազգենը պաշտպանության նախարար դարձրեց, նորաթուխներից ոմանք բողոքել էին՝ նա ի՞նչ գեներալ է: Վաղարշակը գեներալ չէր ու գեներալն իրենք էին:

&hellip;Տղաները միաձայն որոշեցին՝ էլ ո՞վ պիտի դառնա պաշտպանության նախարար, եթե ոչ դու: Դու պիտի լինես, ամբողջ կռվի սկզբից դու ես եղել: ՀԱԲ-ի դեպքերն էլ էնպես միանգամից եղան: Էն ժամանակ մտածում էինք, որ Հայոց ազգային բանակ է, ժողովրդի համար է: Մեջներն ազնվագույն մարդիկ կային, որ իրոք ազգի համար էին կռվում, բայց տղաներ էլ կային, որ երկրի ներսում սկսեցին թալանով զբաղվել ու շատ անշնորհք բաներ արեցին: Հենց այն օրը, որ Վիտյան ու Գեղազնիկը՝ Չավուշը, զոհվեցին, Վազգենը կսկիծից մղկտում էր՝ բա մեր երկրում, մեր հայրենիքում մեր գնդակից մեր զինվորները զոհվե՞ն&hellip; Ոչ կարգ էին իմանում, ոչ կանոն: Խորհրդարանում էլ ասեց՝ հարցը պիտի կարգավորել, զենք է ընկել նաեւ թափթփուկների ձեռքը, չի բացառվում, որ մի օր էլ խորհրդարան մտնեն ու&hellip; Ելույթը կա: Մտան էլի&hellip; Իր նպատակը անպայման բանակ ունենալն էր, ինչ գնով էլ լինի: Առաջին գնդերը մայիսի 28-ին հրապարակով եկան-անցան, հանգուցյալ Վազգեն կաթողիկոսն էլ ներկա էր: Ուրախությունից լաց էինք լինում՝ մեր բանակն էր, ընդամենը հինգ ջոկատ էր, բայց ՀԱՅՈՑ բանակի: Հենց հրապարակից ուղիղ Արցախ էին շարժվում: Գիտես՝ ի՛նչ օրեր էին:&nbsp; &nbsp;

Մահապարտների գունդը հավաքագրելու ժամանակ ես տանը չէի, Դիլիջանում էի՝ մորաքրոջս տանը, հեռուստացույցը միացնում եմ՝ Վազգենն է խոսում, էդ օրը անընդհատ էդ խոսքը կրկնեցին: Ես ու մորաքույրս վախից դողում էինք: Ուզեցի գիշերը զանգեմ՝ ասեմ. &laquo;Էս ի՞նչ ես անում, տղա ջան&raquo;, բայց ռիսկ չարեցի, ուրեմն պետք է, որ հավաքում է: Ոչ մի անգամ, ոչ մի բառ չասացի՝ թե էդ ի՞նչ ռիսկ ես անում: Երբ կտրուկ որոշումներ էր կայացնում ու կտրուկ քայլերի էր գնում, միշտ հաղթող էր դուրս գալիս: Ու չէր սխալվում: 500 հոգի հավաքեց: Էն ժամանակ գոնե 3 միլիոն էինք, 500 չէ, 5000 պիտի հավաքվեինք, բայց 500-ը եկան: Ինքը ընտրեց 386-ին: Ովքեր 2-3 երեխաներ ունեին, վերադարձրեց, չտարավ, որ իրենց ընտանիքներին տեր կանգնեն: Գնացին, կռվեցին, հաղթեցին, եւ դա կտրուկ փոխեց պատերազմի ընթացքը: Ի՞նչ էր պատահել, մենք էլի մենք էինք, թշնամին էլ նույն թշնամին էր, ուղղակի կուսակցությունները պառակտել էին կռվողներին, հատկապես դաշնակցությունը: Պետք էր, որ նորից համախմբվեին ու համախմբվեցին: Գնացին ու հրաշքներ գործեցին: Տղաներն էլ ոգեւորվեցին, տեսան, որ իսկապես մենք ուժ ենք, եթե ուզենք, կարողանում ենք հաղթել ու հաղթեցինք: Փառք Աստծո:

Շուշիին երկար պատրաստվեցին: Ինքն անընդհատ կապի մեջ էր Դալիբալթայանի, Կոմանդոսի հետ: Մի օր գնացի իր մոտ էդ օրերին: Տղաներն օպերացիան Վազգենի պատվին անվանել էին &laquo;Հարսանիք&raquo;, որ Շուշին ազատագրելուց հետո ամուսնանա: Քեռին՝ Սենիկը, պատմում էր, որ 4 օր շարունակ հաց էլ չի կերել, քարտեզների վրա պառկած՝ ռացիայով ամեն ինչ ղեկավարել է: Այսօր Շուշիի մասին ֆիլմ են նկարում ու Վազգենի անունը չեն էլ տալիս: Ոչինչ, ում արձանը Շուշիի կենտրոնում է դրված, նա էլ Շուշին գրավել է, թող անունը չտան: Շուշիի գրավման օրը շատ ուրախ էր: Շուշիի ազատագրման հնգամյակին գնացինք Ղարաբաղ, հիվանդ էի, բայց հետը գնացի: Ինքը առջեւից էր գնում, ես՝ հետեւից՝ Մոսոն էր մեքենան վարում: Մինչեւ 12 կիլոմետր ճանապարհը շատ լավ էր, հետո շինարարություն էր, փոշու մեջ կորել էինք: Հասանք Լաչին, հրաշք՝ անտառների մեջ, կանաչ-սիրուն, մայիս ամիս, բայց Լաչին չկա, ավերակներ, դուռ-պատուհան չկա, մենակ պատեր են: Գնացինք, հասանք Ղարաբաղ, էնպես արեց, որ Ղարաբաղի ներկայացուցիչները չիմացան, որ ես իր հետ գնացել եմ: Մոսոն ինձ տարավ Գրիշայենց տուն, էնտեղ մնացի: Գիշերը քնեցի, առավոտյան գնացինք շքերթին: Վազգենս ասաց՝ եւս 5 տարի, 50 տարի, 500 տարի, 5000 տարի Շուշին մերն է լինելու, իսկ հիմա ուզում են թուրքերին վերադարձնեն&hellip;

Բա էդքան արյունը, էդքան զոհերն ինչի՞ համար էին:

Արցախի ժողովուրդն իրեն շատ է սիրում: Երբ ես Արցախ եմ գնում, ամեն մեկն ուզում է գալ, փարվել, համբուրել ինձ: Ասում են. &laquo;Դու լաց մի լինի, նա մեր բալան ա, ինքը որ չէր ըլի, մենք հիմա չկայինք&raquo;: Արցախի քաղաքային գնդում առաջինը դրեցին Վազգենի կիսանդրին, Շուշիում իր անունով փողոց կա, Ստեփանակերտում մի լայնահուն պողոտա կա իր անունով: Մարդիկ հասկանում են՝ Վազգենն ո՞վ է, Վազգենն ի՞նչ արեց: &nbsp;

&hellip;Վարչապետ չէր ուզում դառնալ: Ընտրարշավից որ տուն էր գալիս, սեւացած էր լինում: Հոգնածը՝ հոգնած, բայց որ տեսնում էր ժողովրդի վիճակը, շատ վատ էր տանում: Հատկապես լեռնային շրջաններից սեւակնած էր գալիս, բերանը չէր բացվում, որ խոսի: Ձայն չէի հանում, մենակ հարցնում էի՝ հաց ուտու՞մ ես, Վազգեն ջան: Էրեխեն պայթում էր, ճաք էր տալիս:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Собянин: Началось строительство нового тоннеля на Рублево-Архангельской линии метро



Здоровье

Новосибирские хирурги провели сложную операцию по удалению опухоли позвоночника






Новости 24 часа

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника



Game News

Мультиплеерный данжен-кроулер Greedy Wizards: Speed Dungeon вышел в новой стране на iOS и Android



Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья



News Every Day

Inexperienced Secret service agent called tech support hotline for help piloting drone ahead of Trump rally shooting: bombshell report



Блоги

Обзор известных приложений, созданных на iOS



Москва

Генерал-полковник Владислав Ершов и генерал-майор Нгуен Нгок Лам обсудили вопросы сотрудничества Росгвардии и Министерства общественной безопасности Вьетнама



Филипп Киркоров

«Как сушеное яблоко»: Киркоров ответил на слухи о пластической операции



Москва

В России представили Xiaomi 14T и Xiaomi 14T Pro — уже можно оформить предзаказ



WTA

Елена Рыбакина снялась с турнира WTA-1000 в Пекине



Москва

НОВЫЕ «ОПАСНЫЕ СВЯЗИ» С НОВЫМ ВЕДУЩИМ НА «ЧЕ!»



РПЛ

Президент РПЛ Александр Алаев отреагировал на заявление футболиста Глушенкова



Симферополь

Смертельное ДТП на "Тавриде": грузовик въехал в цистерну и сбил водителя



Москва

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие



Москва

Собянин: Конкурс грантов для НКО побил рекорд по числу одобренных заявок



Москва

НОВЫЕ «ОПАСНЫЕ СВЯЗИ» С НОВЫМ ВЕДУЩИМ НА «ЧЕ!»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Калмыкии прошел экологический праздник, посвященный Всемирному дню журавля





Путин в России и мире
Москва

Акции Газпрома на Московской бирже поднялись на 1,76% после поручения Путина


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Пушков объяснил, почему Трамп не захотел встречаться с Зеленским


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт ко Дню пожилого человека пройдет в Мытищах 1 октября



Москва

Пластический хирург Александр Вдовин: как избавиться от мешков под глазами

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net