Օվերչուկ․ «ՀՀ-ից է կախված՝ կմտնի միջազգային տրանսպորտային հանգույցների մեջ, թե ոչ»
«Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձակալություն ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ:
Այս առումով էական դեր կխաղա Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։
«Երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն իսկ կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թվականին մոտ պատրաստ կլինի եւ հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եվրոպայի շուկաներ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: