«Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»
![«Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»](https://mediamax.am/datas/znews/thumb_/2022/10/1666353546_7426675.jpg)
Այս մասին նա ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությունից առաջ:
«Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Սյունիքի մարզը հանդիսանում է Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւորագույն հատվածներից մեկը: Մենք Հայաստանը համարում ենք է այդ մայրուղու վրա գտնվող կարեւորագույն երկրներից մեկը եւ առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին առավել զարգանա»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը եւ արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն Հայաստանի եւ Իրանի առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունը:
«Հայաստանում խորապես ընկալում եւ բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Նա վերահաստատել է հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ եւ նշել, որ Իրանը Հայաստանի համար մշտապես եղել է եւ կշարունակի լինել առանցքային գործընկեր: