Փաշինյանն ու Էրդողանը կարեւորել են ուղիղ շփումները
![Փաշինյանն ու Էրդողանը կարեւորել են ուղիղ շփումները](https://mediamax.am/datas/znews/thumb_/2022/10/1665113337_7100859.jpg)
ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ ասված է.
«Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարեւորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:
Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային գործընթացների շուրջ»: