Էջմիածինը նշում է իր հիմնադրման 2700-ամյակը
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցու հարեւանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ ներկա է գտնվել Վ.Սարգսյանի հուշարձանի բացման արարողությանը:
Նախագահն այնուհետեւ այցելել է քաղաքի սպորտային համալիրի շինհրապարակ, մասնակցել համալիրի հիմնարկեքի արարողությանը, որից հետո ծանոթացել է մարզադպրոցի կառուցման եւ տարածքի բարեկարգման նախագծերին:
Էջմիածնի 2700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ քաղաքի նոր վերանորոգված Ե. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին եւ դրա արդյունքում 300 աշակերտի համար ստեղծված պայմաններին:
Նախագահն այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին: Ավելի ուշ մասնակցել է Էջմիածնի 2700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: