Գավառի մանկատան սաներն անվճար ակնազննում են անցել
Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ բարեգործական ծրագիրն իրականացվել է Գավառի մանկատան սաների շրջանում:
Մեղրիկյան կենտրոնի աշխատանքային խումբը Գավառի մանկատան 55 սան ստացել է անվճար ակնաբուժական զննում: 10 երեխայի մոտ հայտնաբերվել են տեսողական խնդիրներ (կարճատեսություն, հեռատեսություն կամ աստիգմատիզմ): Նրանք կենտրոնի կողմից ստացել են օպտիկական ակնոցներ:
16 երեխայի մոտ հայտնաբերվել են աչքի տարաբնույթ հիվանդություններ: Նրանք ստացել են անվճար ակնաբուժական խորհրդատվություն եւ բուժում Մեղրիկյան կենտրոնի ակնաբույժի կողմից:
Տեսողության համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: