Հայաստան-Ալբանիա հանդիպումը սպասարկելու են լեհ մրցավարները
Խաղը սպասարկելու է լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ: Նրա օգնականներն են լինելու Պավել Սոկոլնիցկին ու Տոմաշ Լիստկեվիչը:
Չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Սիեյկան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականները՝ Պավել Ռաշկովսկին ու Տոմաշ Մուսիալը: