Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է
Ինչպես Մեդիամաքսին հայտնել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախ է այցելել 14 492 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12 649-ի փոխարեն։
Զբոսաշրջիկները Արցախ են այցելել հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Լիբանանից։