Добавить новость

160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com

Опубликовать свою новость бесплатно - сейчас

<
>

Գալյա Նովենց. Փորձենք նշանաբան դարձնել «Ո՞վ, եթե ոչ դու» մտածողությունը

Նրան անվանում էին հայկական կինոյի Աննա Մանիանի, բայց չգիտես ինչու նկարահանում էին միայն երկրորդական դերերում, եւ միայն մեկ ֆիլմում՝ «Հին օրերի երգում», նա պոկվեց իր էպիզոդիկ դերացանկից ու «գերի վերցրեց» բոլորին, որ երբեւէ նայել են ու նայելու են այդ ֆիլմը: Բացարձակ անկեղծության ու բացարձակ ցավի կենտրոնում հայտնված կինը, որ պետք է ապրի ու երեխաներին պահի, երբ այլեւս բացարձակ անուժ է: Եվ միայն մեկ հենակ ունի՝ սերը, որ նույնքան բացարձակ դավաճանել է իրեն: Իսկ ինքը դավաճանել չգիտի ու չգիտի ներել:

Ես նրան հանդիպել եմ 1996-ի օգոստոսին եւ հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետութիւն»-ի օգոստոսի 21-ի համարում «Բայց եւ ժամանակն է վերադարձի կամ՝ հարցազրույց Գալյա Նովենցի հետ» վերնագրով:

***

Ծուլացնող շոգի մեջ ընկողմանած քաղաքում կեսօրին դժվար է նույնիսկ շարժվելը: Փորձն ավարտվում էր, ժպտացող դերասանների կողքով ինձ մոտեցող կինը նման չէր բեմից ու էկրանից ծանոթ Գալյա Նովենցին: Շարժումների մեջ փորձեցի տրամադրությունը որոշել, ժպիտի մեջ որոշեցի իրեն գտնել: Իզուր էի փնտրում դերասանուհուն, իմ զրուցակիցը մարդն էր՝ աշխարհին պարզված մի բուռ բարություն, աշխարհին միշտ պակասող մաքուր քնքշություն: Ես, որ պատրաստ էի հանդիսատեսի դերին միայն, ինքս հայտնվեցի բեմում:

-Ո՞րն եք համարում մտավորականի դերն այսօր, ովքե՞ր են մտավորականներն այսօր:

-Մտավորական կամ ծնվում ես, կամ չես ծնվում: Ժամանակը մտավորական լինել-չլինելու համար շատ քիչ նշանակություն ունի, թերեւս մտավորականները հենց ժամանակ ստեղծող մարդիկ են: Այսօր մարդուն շատ ավելի անհրաժեշտ է հոգեւոր կյանքը, որ մասամբ հետին պլան է մղվել: Բայց եւ ժամանակն է վերադարձի, քանի որ ուրիշ ճանապարհ չկա: Երբեմն մտածում ենք՝ հիմա ու՞մ է պետք թատրոնը, մարդիկ տոմսի դրամ չունեն, դերասանություն անելու ու տեսնելու տրամադրություն չկա, բայց վերջերս ՙԼիր արքա՚ բեմադրեցինք, ու ես համոզվեցի, որ սուտ է, ժողովրդին թատրոնը միշտ է պետք, հիմա առավել շատ, ժողովրդին արվեստ է պետք: Չի կարելի հուսահատվել, չի կարելի զենքերը վայր դնել: Թատրոնը նույնպես պատերազմ է, բեմ բարձրացող յուրաքանչյուր դերասան մենամարտի է հրավիրում ինքն իրեն, ձեռնոց է նետում ճակատագրին ու հանդիսատեսին, ու պիտի հաղթի, ամեն օր պիտի հաղթի, որ նորից կարողանա բեմ բարձրանալ, որ հանդիսատեսը նորից ցանկանա թատրոն գալ:

-Չե՞ք կարծում, որ այսօր, երբ փոխվել է հանդիսատեսը, պետք է փոխվի նաեւ թատրոնը:

-Երբեմն գիտակցաբար դիմում ենք դրամարկղային ներկայացումների, բայց թատրոնը չի կարող անընդհատ տուրք տալ դրան: Թատրոնում կան հիանալի երիտասարդներ, որ պիտի դասական դրամատուրգիայի դպրոցն անցնեն: Մինչեւ Համազգային գալը՝ ես աշխատել եմ հանրապետության շատ թատրոններում, բոլոր թատրոններն էլ ստիպված են եղել դրամարկղային ներկայացումների դիմել, եւ բոլորն էլ համոզված են եղել, որ դա միջոց է միայն, ոչ ճանապարհ:

-Ընդունենք, որ այսօր թատերական կյանքը որոշակի ճգնաժամ է ապրում, ինչի՞ հետեւանք է, ինչպե՞ս հաղթահարել:

-Ճգնաժամ, իհարկե, կա եւ հետեւանք է կյանքի ընդհանուր վիճակի, սոցիալական անբարեհուսության: Աշխատավարձ չստացող դերասանը կարող է իրեն թույլ տալ անպատրաստ եւ անտրամադիր գալ փորձի:

-Դուք երբեւէ Ձեզ թույլ տվե՞լ եք անպատրաստ գալ փորձի:

-Տանից դուրս գալիս հաճախ եմ մտածել՝ ո՞նց եմ հասնելու, ո՞նց եմ փորձ անելու, ուժ չկա, տրամադրություն չկա, բայց փորձը սկսվում է, միանում է ներքին շարժիչը, եւ դերասանի համար էլ անսպասելի փորձը կայանում է, թատրոնը շարունակվում է: Պետությունն այնքան հոգսեր ունի, որ թատրոնն ուշադրության կենտրոն դարձնել դեռ չի հասցրել: Առայժմ: Թատրոնին արժանի ուշադրություն դարձնել է պետք: Բայց եւ անհեթեթ է մեղադրել պետությանը, թե այլեւս մեզ չի պահում:

-Մենք դա ասում էինք 1990-1993-ին, երբ նորանկախ երկրի առաջին գործը իր սահմանները պաշտպանելն էր, իր բնակչության ֆիզիկական պաշտպանությունն էր: Փառք Աստծո, հիմա խաղաղություն է, նյութական որոշակի բարեկեցություն էլ կա, ուրեմն հիմա ի՞նչ է պետք:

-Ճիշտ է՝ խաղաղություն է, բայց երբ ուզում ես խաղաղ ապրել, պիտի պատերազմի պատրաստ լինես՝ հայտնի ճշմարտություն է: Ես ընդունում եմ, որ ինքնազոհության ժամանակներն անցել են, եւ ամեն մարդի պիտի ու կարող է վերադառնալ իր գործին, եւ եթե յուրաքանչյուրը բարեխղճորեն աներ իր գործը ժամանակին, այսպիսի վիճակ չէր լինի: Այսօր ինձ վախեցնում է մարդկանց անտարբերությունը, անպատասխանատու վերաբերմունքը, մարդիկ ներքաշվել են իրենց մեջ, հանապազօրյա հացի որոնումներում ինչ-որ տեղ կորել, թե թաքնվել է ոգեղենությունը: Բողոքում ենք, թե կարգուկանոն չկա, պետությունը կարո՞ղ է յուրաքանչյուրին մեկ ոստիկան հատկացնել, որ իր գործը բարեխղճորեն անի: Ոչ: Շատ բան, ամեն բան կախված է մարդկանցից, մեզնից յուրաքանչյուրից, եթե ընդհանրացնենք՝ ժողովրդից: Մինչդեռ մեծամասնությունը գերադասում է մի կողմ քաշված ապրել, կարելի է հասկանալ, բայց ընդունել՝ ոչ: Փորձենք նշանաբան դարձնել ՙՈ՞վ, եթե ոչ դու՚ մտածողությունը:

-Ասացիք, որ թատրոնը դպրոց է, Ձեր կարծիքով՝ այդ դպրոցը հիմա նախեւառաջ ի՞նչ դասեր պիտի տա:

-Յուրաքանչյուրը թատրոնից ստանում է այն, ինչ փնտրում է, թատրոնում ամեն ինչ պիտի լինի, բայց նախեւառաջ սեր, արժանապատվություն, լույս:

-Դա՞ է այսօրվա թատրոնի քաղաքականությունը:

-Իմ կարծիքով՝ թատրոնը հեռու պիտի լինի քաղաքականությունից:

-Ուրեմն ո՞րն է թատրոնի առաքելությունը:

-Մարդկանց սրտին ու մտքին սնունդ տալը, թեկուզ դույզն ինչ նեցուկ լինելը, յուրաքանչյուրին ուղղված ու բոլորին համախմբող կոչը՝ լավատես եղեք ու մի հուսահատվեք: Թատրոնը դրական լիցքերի մարտկոց է, ի տարբերություն կյանքի: Մարդը պիտի մաքրվի թատրոնի լույսով, ինքնաճանաչման ու ինքնահաղթահարման, ուժի, բարության տուն է թատրոնը: Հասարակության ճգնաժամային պահերին արվեստը ընդհանրապես զորակոչվում է պահպանելու մարդուն, ճանապարհ տալու, իդեալ դառնալու, վերջիվերջո այդ ճգնաժամը հաղթահարելու միջոց լինելու:

-Այսօրվա մշակութային դաշտում ո՞րն եք համարում Ձեր տեղը եւ որո՞նք են Ձեր անելիքները:

-Ես այնքան դեր եմ խաղացել, այնքան եմ հեռացել ու վերադարձել բեմ, որ այսքան տարիներ անց իմ տեղը կարող եմ տեսնել միայն բեմում: Անկեղծորեն ասեմ՝ հիմա ես նույնիսկ ոչ մի դեր խաղալ չեմ ուզում, գուցե որոշ ժամանակ անցնի, ինչ-որ բան փոխվի, շատ բան փոխվի, չգիտեմ:

-Կարծում եք, որ որոշ ժամանակ անց բեմի քա՞ղց եք ապրելու:

-Կարոտ: Բեմի կարոտ: Համազգային թատրում ինձ զգում եմ ինչպես իմ ընտանիքում եւ կարծում եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է:

-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականությանը:

-Ես շատ հեռու եմ քաղաքականությունից: Նախ՝ չեմ ընդունում բազմակուսակցականությունը:

-Դե՞մ եք տարակարծությանը:

-Կողմ եմ, բայց այս մի բուռ հողի վրա այսքան փոքր մի ժողովուրդ քանի՞ կուսակցություն պիտի ունենա: Ի՞նչ օգուտ է քաղում ժողովուրդը կուսակցությունների աճող թվաքանակից: Բոլորն ուզում են իշխանություն դառնալ: Ես ընդունում եմ 2, 3 կուսակցության գոյությունը, բայց ոչ այսքան ու այսքան իրար նման: Ձեզ ի՞նչ օգուտ այս բազմակուսակցակայնությունից: Ես հեռու եմ այդ քաղաքականությունից:

-Գուցե դա Ձեր՝ շատ ավելի ուժեղ ու շատ ավելի իրական հողի վրա հենված, քաղաքականությունն է:

-Գուցե: Անշուշտ քաղաքական անցուդարձը, թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը իմ կողքով չեն անցնում, ես պարզապես խուսափում եմ քաղաքական անհեթեթ քննարկումներից:

-Կհիմնեի՞ք քաղաքականությունից դուրս գտնվող մարդկանց կուսակցություն:

-Ոչ, երբեք, դա ավելի մեծ անհեթեթություն է:

-Ձեզ չի՞ թվում, որ աշխատում եք ավելի շատ վաղվա, քան այսօրվա համար:

-Անշուշտ, թեպետ թատրոնը այսօրվա ու վաղվա համար է: Թատրոնը մտնում է պատմության մեջ իր յուրաքանչյուր օրով: Երբեմն գիտակցում ես, որ որոշակի գործեր հիմա անելն անհրաժեշտ է, շատ անհրաժեշտ, բայց որեւէ մեկը քեզ չի ասելու՝ լավ ես անում, վատ ես անում, չի գնահատելու, չի արժեքավորելու քեզ ու քո գործը, բայց եթե հանկարծ մի պահ դադարեցնես քո գործն անել, վաղվա մեջ այնպիսի պարապ կգոյանա, որ երբեւէ չի լցվի: Ու դու այսօր պտուտակի պես պիտի աշխատես- աշխատես- աշխատես, որ վաղը ինչ-որ բան կայացած լինի: Թեպետ երբեք ինձ պտուտակ չեմ զգացել, իմ աշխատանքը միշտ գնահատվել է թե թատրոնում, թե կինոյում:

-Կինոյում Ձեր դերակատարումները եւ այսօրվա մեր խոսակցությունը ինձ ստիպում են մտածել, որ էկրանին Դուք կամ պարզապես խաղացել եք, իսկ դա անհնար է, եթե դերը Ձեր էությունից չբխեր, կզգացվեր դերասանական ֆալշը, գլխից վերեւ թռչելու ճիգը, կամ՝ հիմա ինքներդ հեռացել եք Ձեզնից:

-Կինոյում, թատրոնում, կյանքում ես բնական մարդ եմ, ապրում եմ իմ զգացողություններով, ավելի շատ վստահում եմ իմ զգացողություններին, քան՝ մտքին: Ես հուզական խառնվածքի մարդ եմ, թեպետ փորձում եմ միամտորեն համադրել միտքն ու զգացմունքը, համապատասխանեցնել: Ես ընդհանրապես ծայրահեղությունների մարդ եմ: Մարդն ինքն իր թերությունների ու ուժի տերն է, իր էության, իր գործի եւ այդ ամենից ոչ մի տեղ փախչել չես կարող: Մեզ բոլորիս պակասում է հաղորդակցությունը, մենք նայում ենք իրար ու չենք տեսնում, մենք խոսում ենք իրար հետ ու չենք լսում: Մեր մեջ կա անհասկանալի կարոտախտ՝ մենք կարոտում ենք մեզ ու դառնում ենք լռակյաց, մենք երազում ենք երազելը: Այսօր ես այնքան եմ զգում Հենրիկ Մալյանի պակասը, նրա ներկայության, նրա մտածողության, նրա հոգեբանության, նրա հայության:

-Հայաստանի խորհրդանիշը Ձեր կյանքում:

-Մասիսները: Մի ամիս առաջ Սիսիան-Կապան հյուրախաղերի էինք գնում, Արարատի ճանապարհին հազարերորդ անգամ մտածեցի, որ աշխարհում նման գեղեցկություն չկա ու չի կարող լինել:

***

-Հայաստանը եւ Դուք 2000 թվականին:

-2000 թվականին մենք պարզապես այլ դարի մարդիկ կլինենք: Ինչու՞ չհարցրիք, թե ամենից շատ ի՞նչ եմ ուզում: Որ մանկությունս հետ գար, թեպետ արտակարգ ուրախ կամ երջանիկ ժամանակ չէր:

-Վերադարձել է Ձեր մանկությունը, երեք ցանկություն ունեք, մեկը կատարվելու է, ո՞րն եք ընտրում:

-Մե՛ծ դերասանուհի դառնալ:

...Ծուլացնող շոգի մեջ ընկղմված քաղաքում շարունակվում է կյանքը, որ միշտ թելադրում է ու պարտադրում իր պայմանները: Թույլ մարդիկ հեշտ են ճկվում, հարմարվում, նրանց կյանքը միշտ ստացվում է, ուժեղ մարդիկ առավել դժվար են ապրում, նրանք երբեք չեն ճկվում՝ հաղթում են կամ պարտվում: Բայց եւ միշտ ու ամենուր կյանքը ուժեղ մարդկանց ուսերին է: Բարության բաց բռան պես աշխարհին պարզված հայացքով այս կինը իմ հանդիպած ուժեղ մարդկանցից է, ու ես հպարտ եմ ու երջանիկ այս քաղաքի համար, որի փողոցներում այս կինը քայլում է զարմանալի զգույշ, զարմանալի քնքուշ՝ իմաստավորելով այս քաղաքի հողը, երկինքը, կենսատարածքը:

***

Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Գալյա Նովենցը ինձ նվիրեց էմալե կարմիր սիրտ: Ամառ, թե ձմեռ, երբ ձեռքս առել եմ այդ կուլոնը, ինձ թվացել է տաք ու բաբախուն: Գուցե միայն թվացել է, չգիտեմ, բայց ուրիշ ի՞նչ է անում սիրտը

ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցը վախճանվեց 10 տարի առաջ՝ 2012-ի հուլիսի 22-ին՝ 75 տարեկանում: Հեռացավ մեկը, որ եթե ապրեր ու նկարահանվեր, ասենք, Իտալիայում, ոչ մի Աննա Մանիանի նրա հետ մրցակցությանը չէր դիմանա, բայց տասնյակ կինոդերերում, բացառությամբ Սաթենիկի, ու թատրոնում նա չունեցավ իր տաղանդին ու տարերքին արժանի դրսեւորում, որովհետեւ Հայաստանը փոքր էր նրա համար՝ իբրեւ երկիր ու իբրեւ կենսատարածք, որտեղ հանճարեղ ռեժիսորները, հանճարեղ պիեսներով ու սցենարներով անուն են տալիս ժամանակին ու իրենց երկիրը դարձնում տիեզերքի կենտրոն: Ու քանի դեռ այդպես է, արդիական է հարցը՝ «Կեղնի՞ մի օր վերեւից տեսնեմ, թե էս աշխարհը ընչի՞ ա սենց ծու՛ռ»...

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Նրան անվանում էին հայկական կինոյի Աննա Մանիանի, բայց չգիտես ինչու նկարահանում էին միայն երկրորդական դերերում, եւ միայն մեկ ֆիլմում՝ &laquo;Հին օրերի երգում&raquo;, նա պոկվեց իր էպիզոդիկ դերացանկից ու &laquo;գերի վերցրեց&raquo; բոլորին, որ երբեւէ նայել են ու նայելու են այդ ֆիլմը: Բացարձակ անկեղծության ու բացարձակ ցավի կենտրոնում հայտնված կինը, որ պետք է ապրի ու երեխաներին պահի, երբ այլեւս բացարձակ անուժ է: Եվ միայն մեկ հենակ ունի՝ սերը, որ նույնքան բացարձակ դավաճանել է իրեն: Իսկ ինքը դավաճանել չգիտի ու չգիտի ներել:

Ես նրան հանդիպել եմ 1996-ի օգոստոսին եւ հարցազրույցը տպագրվել է &laquo;Հայաստանի Հանրապետութիւն&raquo;-ի օգոստոսի 21-ի համարում &laquo;Բայց եւ ժամանակն է վերադարձի կամ՝ հարցազրույց Գալյա Նովենցի հետ&raquo; վերնագրով:

***

Ծուլացնող շոգի մեջ ընկողմանած քաղաքում կեսօրին դժվար է նույնիսկ շարժվելը: Փորձն ավարտվում էր, ժպտացող դերասանների կողքով ինձ մոտեցող կինը նման չէր բեմից ու էկրանից ծանոթ Գալյա Նովենցին: Շարժումների մեջ փորձեցի տրամադրությունը որոշել, ժպիտի մեջ որոշեցի իրեն գտնել: Իզուր էի փնտրում դերասանուհուն, իմ զրուցակիցը մարդն էր՝ աշխարհին պարզված մի բուռ բարություն, աշխարհին միշտ պակասող մաքուր քնքշություն: Ես, որ պատրաստ էի հանդիսատեսի դերին միայն, ինքս հայտնվեցի բեմում:

-Ո՞րն եք համարում մտավորականի դերն այսօր, ովքե՞ր են մտավորականներն այսօր:

-Մտավորական կամ ծնվում ես, կամ չես ծնվում: Ժամանակը մտավորական լինել-չլինելու համար շատ քիչ նշանակություն ունի, թերեւս մտավորականները հենց ժամանակ ստեղծող մարդիկ են: Այսօր մարդուն շատ ավելի անհրաժեշտ է հոգեւոր կյանքը, որ մասամբ հետին պլան է մղվել: Բայց եւ ժամանակն է վերադարձի, քանի որ ուրիշ ճանապարհ չկա: Երբեմն մտածում ենք՝ հիմա ու՞մ է պետք թատրոնը, մարդիկ տոմսի դրամ չունեն, դերասանություն անելու ու տեսնելու տրամադրություն չկա, բայց վերջերս ՙԼիր արքա՚ բեմադրեցինք, ու ես համոզվեցի, որ սուտ է, ժողովրդին թատրոնը միշտ է պետք, հիմա առավել շատ, ժողովրդին արվեստ է պետք: Չի կարելի հուսահատվել, չի կարելի զենքերը վայր դնել: Թատրոնը նույնպես պատերազմ է, բեմ բարձրացող յուրաքանչյուր դերասան մենամարտի է հրավիրում ինքն իրեն, ձեռնոց է նետում ճակատագրին ու հանդիսատեսին, ու պիտի հաղթի, ամեն օր պիտի հաղթի, որ նորից կարողանա բեմ բարձրանալ, որ հանդիսատեսը նորից ցանկանա թատրոն գալ:

-Չե՞ք կարծում, որ այսօր, երբ փոխվել է հանդիսատեսը, պետք է փոխվի նաեւ թատրոնը:

-Երբեմն գիտակցաբար դիմում ենք դրամարկղային ներկայացումների, բայց թատրոնը չի կարող անընդհատ տուրք տալ դրան: Թատրոնում կան հիանալի երիտասարդներ, որ պիտի դասական դրամատուրգիայի դպրոցն անցնեն: Մինչեւ Համազգային գալը՝ ես աշխատել եմ հանրապետության շատ թատրոններում, բոլոր թատրոններն էլ ստիպված են եղել դրամարկղային ներկայացումների դիմել, եւ բոլորն էլ համոզված են եղել, որ դա միջոց է միայն, ոչ ճանապարհ:

-Ընդունենք, որ այսօր թատերական կյանքը որոշակի ճգնաժամ է ապրում, ինչի՞ հետեւանք է, ինչպե՞ս հաղթահարել:

-Ճգնաժամ, իհարկե, կա եւ հետեւանք է կյանքի ընդհանուր վիճակի, սոցիալական անբարեհուսության: Աշխատավարձ չստացող դերասանը կարող է իրեն թույլ տալ անպատրաստ եւ անտրամադիր գալ փորձի:

-Դուք երբեւէ Ձեզ թույլ տվե՞լ եք անպատրաստ գալ փորձի:

-Տանից դուրս գալիս հաճախ եմ մտածել՝ ո՞նց եմ հասնելու, ո՞նց եմ փորձ անելու, ուժ չկա, տրամադրություն չկա, բայց փորձը սկսվում է, միանում է ներքին շարժիչը, եւ դերասանի համար էլ անսպասելի փորձը կայանում է, թատրոնը &hellip; շարունակվում է: Պետությունն այնքան հոգսեր ունի, որ թատրոնն ուշադրության կենտրոն դարձնել դեռ չի հասցրել: Առայժմ: Թատրոնին արժանի ուշադրություն դարձնել է պետք: Բայց եւ անհեթեթ է մեղադրել պետությանը, թե այլեւս մեզ չի պահում:

-Մենք դա ասում էինք 1990-1993-ին, երբ նորանկախ երկրի առաջին գործը իր սահմանները պաշտպանելն էր, իր բնակչության ֆիզիկական պաշտպանությունն էր: Փառք Աստծո, հիմա խաղաղություն է, նյութական որոշակի բարեկեցություն էլ կա, ուրեմն հիմա ի՞նչ է պետք:

-Ճիշտ է՝ խաղաղություն է, բայց երբ ուզում ես խաղաղ ապրել, պիտի պատերազմի պատրաստ լինես՝ հայտնի ճշմարտություն է: Ես ընդունում եմ, որ ինքնազոհության ժամանակներն անցել են, եւ ամեն մարդի պիտի ու կարող է վերադառնալ իր գործին, եւ եթե յուրաքանչյուրը բարեխղճորեն աներ իր գործը ժամանակին, այսպիսի վիճակ չէր լինի: Այսօր ինձ վախեցնում է մարդկանց անտարբերությունը, անպատասխանատու վերաբերմունքը, մարդիկ ներքաշվել են իրենց մեջ, հանապազօրյա հացի որոնումներում ինչ-որ տեղ կորել, թե թաքնվել է ոգեղենությունը: Բողոքում ենք, թե կարգուկանոն չկա, պետությունը կարո՞ղ է յուրաքանչյուրին մեկ ոստիկան հատկացնել, որ իր գործը բարեխղճորեն անի: Ոչ: Շատ բան, ամեն բան կախված է մարդկանցից, մեզնից յուրաքանչյուրից, եթե ընդհանրացնենք՝ ժողովրդից: Մինչդեռ մեծամասնությունը գերադասում է մի կողմ քաշված ապրել, կարելի է հասկանալ, բայց ընդունել՝ ոչ: Փորձենք նշանաբան դարձնել ՙՈ՞վ, եթե ոչ դու՚ մտածողությունը:

-Ասացիք, որ թատրոնը դպրոց է, Ձեր կարծիքով՝ այդ դպրոցը հիմա նախեւառաջ ի՞նչ դասեր պիտի տա:

-Յուրաքանչյուրը թատրոնից ստանում է այն, ինչ փնտրում է, թատրոնում ամեն ինչ պիտի լինի, բայց նախեւառաջ սեր, արժանապատվություն, լույս:

-Դա՞ է այսօրվա թատրոնի քաղաքականությունը:

-Իմ կարծիքով՝ թատրոնը հեռու պիտի լինի քաղաքականությունից:

-Ուրեմն ո՞րն է թատրոնի առաքելությունը:

-Մարդկանց սրտին ու մտքին սնունդ տալը, թեկուզ դույզն ինչ նեցուկ լինելը, յուրաքանչյուրին ուղղված ու բոլորին համախմբող կոչը՝ լավատես եղեք ու մի հուսահատվեք: Թատրոնը դրական լիցքերի մարտկոց է, ի տարբերություն կյանքի: Մարդը պիտի մաքրվի թատրոնի լույսով, ինքնաճանաչման ու ինքնահաղթահարման, ուժի, բարության տուն է թատրոնը: Հասարակության ճգնաժամային պահերին արվեստը ընդհանրապես զորակոչվում է պահպանելու մարդուն, ճանապարհ տալու, իդեալ դառնալու, վերջիվերջո այդ ճգնաժամը հաղթահարելու միջոց լինելու:

-Այսօրվա մշակութային դաշտում ո՞րն եք համարում Ձեր տեղը եւ որո՞նք են Ձեր անելիքները:

-Ես այնքան դեր եմ խաղացել, այնքան եմ հեռացել ու վերադարձել բեմ, որ այսքան տարիներ անց իմ տեղը կարող եմ տեսնել միայն բեմում: Անկեղծորեն ասեմ՝ հիմա ես նույնիսկ ոչ մի դեր խաղալ չեմ ուզում, գուցե որոշ ժամանակ անցնի, ինչ-որ բան փոխվի, շատ բան փոխվի, չգիտեմ:

-Կարծում եք, որ որոշ ժամանակ անց բեմի քա՞ղց եք ապրելու:

-Կարոտ: Բեմի կարոտ: Համազգային թատրում ինձ զգում եմ ինչպես իմ ընտանիքում եւ կարծում եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է:

-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականությանը:

-Ես շատ հեռու եմ քաղաքականությունից: Նախ՝ չեմ ընդունում բազմակուսակցականությունը:

-Դե՞մ եք տարակարծությանը:

-Կողմ եմ, բայց այս մի բուռ հողի վրա այսքան փոքր մի ժողովուրդ քանի՞ կուսակցություն պիտի ունենա: Ի՞նչ օգուտ է քաղում ժողովուրդը կուսակցությունների աճող թվաքանակից: Բոլորն ուզում են իշխանություն դառնալ: Ես ընդունում եմ 2, 3 կուսակցության գոյությունը, բայց ոչ այսքան ու այսքան իրար նման: Ձեզ ի՞նչ օգուտ այս բազմակուսակցակայնությունից: Ես հեռու եմ այդ քաղաքականությունից:

-Գուցե դա Ձեր՝ շատ ավելի ուժեղ ու շատ ավելի իրական հողի վրա հենված, քաղաքականությունն է:

-Գուցե: Անշուշտ քաղաքական անցուդարձը, թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը իմ կողքով չեն անցնում, ես պարզապես խուսափում եմ քաղաքական անհեթեթ քննարկումներից:

-Կհիմնեի՞ք քաղաքականությունից դուրս գտնվող մարդկանց կուսակցություն:

-Ոչ, երբեք, դա ավելի մեծ անհեթեթություն է:

-Ձեզ չի՞ թվում, որ աշխատում եք ավելի շատ վաղվա, քան այսօրվա համար:

-Անշուշտ, թեպետ թատրոնը այսօրվա ու վաղվա համար է: Թատրոնը մտնում է պատմության մեջ իր յուրաքանչյուր օրով: Երբեմն գիտակցում ես, որ որոշակի գործեր հիմա անելն անհրաժեշտ է, շատ անհրաժեշտ, բայց որեւէ մեկը քեզ չի ասելու՝ լավ ես անում, վատ ես անում, չի գնահատելու, չի արժեքավորելու քեզ ու քո գործը, բայց եթե հանկարծ մի պահ դադարեցնես քո գործն անել, վաղվա մեջ այնպիսի պարապ կգոյանա, որ երբեւէ չի լցվի: Ու դու այսօր պտուտակի պես պիտի աշխատես- աշխատես- աշխատես, որ վաղը ինչ-որ բան կայացած լինի: Թեպետ երբեք ինձ պտուտակ չեմ զգացել, իմ աշխատանքը միշտ գնահատվել է թե թատրոնում, թե կինոյում:

-Կինոյում Ձեր դերակատարումները եւ այսօրվա մեր խոսակցությունը ինձ ստիպում են մտածել, որ էկրանին Դուք կամ պարզապես խաղացել եք, իսկ դա անհնար է, եթե դերը Ձեր էությունից չբխեր, կզգացվեր դերասանական ֆալշը, գլխից վերեւ թռչելու ճիգը, կամ՝ հիմա ինքներդ հեռացել եք Ձեզնից:

-Կինոյում, թատրոնում, կյանքում ես բնական մարդ եմ, ապրում եմ իմ զգացողություններով, ավելի շատ վստահում եմ իմ զգացողություններին, քան՝ մտքին: Ես հուզական խառնվածքի մարդ եմ, թեպետ փորձում եմ միամտորեն համադրել միտքն ու զգացմունքը, համապատասխանեցնել: Ես ընդհանրապես ծայրահեղությունների մարդ եմ: Մարդն ինքն իր թերությունների ու ուժի տերն է, իր էության, իր գործի եւ այդ ամենից ոչ մի տեղ փախչել չես կարող: Մեզ բոլորիս պակասում է հաղորդակցությունը, մենք նայում ենք իրար ու չենք տեսնում, մենք խոսում ենք իրար հետ ու չենք լսում: Մեր մեջ կա անհասկանալի կարոտախտ՝ մենք կարոտում ենք մեզ ու դառնում ենք լռակյաց, մենք երազում ենք երազելը: Այսօր ես այնքան եմ զգում Հենրիկ Մալյանի պակասը, նրա ներկայության, նրա մտածողության, նրա հոգեբանության, նրա հայության:

-Հայաստանի խորհրդանիշը Ձեր կյանքում:

-Մասիսները: Մի ամիս առաջ Սիսիան-Կապան հյուրախաղերի էինք գնում, Արարատի ճանապարհին հազարերորդ անգամ մտածեցի, որ աշխարհում նման գեղեցկություն չկա ու չի կարող լինել:

***

-Հայաստանը եւ Դուք 2000 թվականին:

-2000 թվականին մենք պարզապես այլ դարի մարդիկ կլինենք: Ինչու՞ չհարցրիք, թե ամենից շատ ի՞նչ եմ ուզում: Որ մանկությունս հետ գար, թեպետ արտակարգ ուրախ կամ երջանիկ ժամանակ չէր:

-Վերադարձել է Ձեր մանկությունը, երեք ցանկություն ունեք, մեկը կատարվելու է, ո՞րն եք ընտրում:

-Մե՛ծ դերասանուհի դառնալ:

...Ծուլացնող շոգի մեջ ընկղմված քաղաքում շարունակվում է կյանքը, որ միշտ թելադրում է ու պարտադրում իր պայմանները: Թույլ մարդիկ հեշտ են ճկվում, հարմարվում, նրանց կյանքը միշտ ստացվում է, ուժեղ մարդիկ առավել դժվար են ապրում, նրանք երբեք չեն ճկվում՝ հաղթում են կամ պարտվում: Բայց եւ միշտ ու ամենուր կյանքը ուժեղ մարդկանց ուսերին է: Բարության բաց բռան պես աշխարհին պարզված հայացքով այս կինը իմ հանդիպած ուժեղ մարդկանցից է, ու ես հպարտ եմ ու երջանիկ այս քաղաքի համար, որի փողոցներում այս կինը քայլում է զարմանալի զգույշ, զարմանալի քնքուշ՝ իմաստավորելով այս քաղաքի հողը, երկինքը, կենսատարածքը:

***

Մեր հանդիպումներից մեկի ժամանակ Գալյա Նովենցը ինձ նվիրեց էմալե կարմիր սիրտ: Ամառ, թե ձմեռ, երբ ձեռքս առել եմ այդ կուլոնը, ինձ թվացել է տաք ու բաբախուն: Գուցե միայն թվացել է, չգիտեմ, բայց ուրիշ ի՞նչ է անում սիրտը&hellip;

&hellip;ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցը վախճանվեց 10 տարի առաջ՝ 2012-ի հուլիսի 22-ին՝ 75 տարեկանում: Հեռացավ մեկը, որ եթե ապրեր ու նկարահանվեր, ասենք, Իտալիայում, ոչ մի Աննա Մանիանի նրա հետ մրցակցությանը չէր դիմանա, բայց տասնյակ կինոդերերում, բացառությամբ Սաթենիկի, ու թատրոնում նա չունեցավ իր տաղանդին ու տարերքին արժանի դրսեւորում, որովհետեւ Հայաստանը փոքր էր նրա համար՝ իբրեւ երկիր ու իբրեւ կենսատարածք, որտեղ հանճարեղ ռեժիսորները, հանճարեղ պիեսներով ու սցենարներով անուն են տալիս ժամանակին ու իրենց երկիրը դարձնում տիեզերքի կենտրոն: Ու քանի դեռ այդպես է, արդիական է հարցը՝ &laquo;Կեղնի՞ մի օր վերեւից տեսնեմ, թե էս աշխարհը ընչի՞ ա սենց ծու՛ռ&raquo;...

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net

Архангельск

"Авиасейлс": на июль больше всего подешевели перелеты в Ставрополь и Архангельск

Здоровье

11 страшно ядовитых растений, о которых необходимо знать каждому

Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Game News

There is an early power up in Elden Ring: Shadow of the Erdtree that basically turns the game into Sekiro, but the description is so vague I didn't realize how good it was until 40 hours later

Москва

В Подмосковье пройдет Федеральный этап Всероссийской ярмарки трудоустройства

News Every Day

Frustrated England stars including Kane and Bellingham consoled by Wags and family in stands after tame Denmark draw

Происшествия

Заместитель Московско-Курского транспортного прокурора в рамках работы мобильной приемной провела личный прием граждан на Курском вокзале г. Москвы

Москва

Донстрой - лидер среди застройщиков по подписанию сделок через «Госключ»

Желдорреммаш

В АО "Желдорреммаш" введен единый Стандарт по метрологическому обеспечению в производстве.

Москва

Большая делегация ЮАР приедет в Казань на саммит БРИКС

Ролан Гаррос

Маринов, Мартьянова, Шлейхер: кто еще из звезд Игр БРИКС мог поехать на Олимпиаду в Париж

Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге

Владимир Путин

Посол Эмануэль: Визиты Путина в КНДР и Вьетнам реализовали худшие опасения США

Симферополь

Агент СБУ засел в МВД Крыма: Источник сообщил о поимке майора-шпиона

Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции

Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ

Другие популярные новости дня сегодня

123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Новости 24/7 Все города России

Загрузка...

Топ 10 новостей последнего часа

Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Экоцентр «Воробьевы горы» провел круглый стол «Экологическое просвещение для жителей городов»

Путин в России и мире
Москва

Путин: западные политики не пожелали вникнуть в суть мирных инициатив Москвы

Лукашенко в Беларуси и мире
Минск

Китай может построить в Минске еще один знаковый объект

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Николай Цискаридзе

«Признала, что мы были правы»: Николай Цискаридзе раскрыл тщательно оберегаемую тайну между Анастасией Заворотнюк и Петром Чернышевым

Москва

Ни похорон, ни отпевания, ни могилы. История с утонувшей в Сочи девушкой завершилась странно

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net