Երեւանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի
![Երեւանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի](https://mediamax.am/datas/znews/thumb_/2022/07/1658218525_9170523.jpg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից եւ Ռուսաստանից:
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:
Ստեղծագործության նյութի եւ ոճի ընտրությունն ազատ է։
Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631):