Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

«Carpet Jam». Լավ երաժշտությունն ու 64 տարեկանում սկսված նոր կյանքը

«Carpet Jam». Լավ երաժշտությունն ու 64 տարեկանում սկսված նոր կյանքը

Եթե մեկն Արթուր Աղաջանյանցին ասեր, որ 64 տարեկանում տեղափոխվելու է այլ երկիր, նոր մասնագիտություն ու զբաղմունք է ունենալու եւ ամբողջովին փոխելու է իր կյանքը, կմտածեր՝ անհնար է։

Մասնագիտությամբ շինարար Արթուրը մոտ 40 տարի ապրում ու աշխատում է Ամերիկայում։ Որպես զբոսաշրջիկ եկավ Հայաստան ու հասկացավ՝ վերադառնալ չի ուզում։ Քանաքեռավանում հողատարածք գնեց, որ տարեց սփյուռքահայերի համար տների կառուցման ծրագիր սկսի, ու ինքն էլ աստիճանաբար տեղափոխվի Հայաստան։ Նախագիծը պատրաստ էր, կառավարության, շինարարների հետ քննարկումները՝ ընթացքի մեջ, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը։ Հայտարարվեց կարանտին, չվերթները չեղարկվեցին։ Արթուրը մնաց Երեւանում՝ մենակ, առանց ծանոթների։ Հիշեց իր պատանեկության երազանքն ու կիթառ գնեց։

«Ես Պարսկաստանում եմ ծնվել, եւ երաժշտության նկատմամբ սերը դեռ մանկուց կար, կիթառներ ունեի, ոչ պրոֆեսիոնալ, բայց նվագում էի։ Այն ժամանակ շատ ցածր աչքով էին նայում երաժշտական խմբերին։ Պապաս կասեր՝ Պարսկաստանն այն տեղը չէ, որտեղ երաժշտությամբ պիտի զբաղվես»։

Մոտ 50 տարի անց՝ Երեւանում, Արթուրը գրեց իր առաջին երգը։ Ասում է՝ այդ ընթացքում որեւէ զբաղմունք չուներ ու միտքն այնքան պարզ էր՝ պատրաստ ստեղծագործելու։ Հետո պատահաբար ծանոթացավ մի երաժշտի հետ, որն առաջարկեց.

«Արի գնանք, «զապիս» անենք։ Ասում եմ՝ «զապիսն» ի՞նչ է։ Ասում է՝ «ռիքոռդ» անենք։ Մի երգ ձայնագրեցինք, տեսա՝ հետաքրքիր է։ Ասացի՝ էլի երգեր ունեմ, ասաց՝ դե բեր։ Էդպես 2, 3, 5, 10 երգ ձայնագրեցինք»։

Արթուրն ինքը չի երգում, ասում է՝ ձայնային տվյալները ներում են միայն, որ երգիչներին բացատրի՝ ինչպես է պետք կատարել երգը։ Այդ պատճառով սկսեցին երգիչներ փնտրել ու ձայնագրել երգերը։ Հետո դա էլ քիչ թվաց, տեսահոլովակներ նկարեցին։ Արթուրը հիմնեց «Levels High» ընկերությունը, յութուբում էջ բացեց ու սկսեց ներկայացնել հոլովակները։

Գործընթացը հետաքրքիր էր, ոգեւորիչ, բայց հետագա անելիքներն ու նպատակները հստակեցնելու խնդիր կար։ Ամերիկյան հաջողված հարթակների օրինակով՝ որոշեց հայ երաժիշտներին ներկայացնելու համար համացանցային մի հարթակ ստեղծել՝ «Carpet Jam»-ը։

Սկսեց ակումբներ գնալ, երաժիշտների հանդիպել, ներկայացնել նախագիծն ու հրավիրել համագործակցության։ Սկզբում քիչ հայտնի, հիմա ավելի ճանաչված կատարողներ ու խմբեր են միանում, երաժիշտներն արդեն իրենք են դիմում «Carpet Jam»-ին։

Երգերը ձայնագրում ու տեսահոլովակները հիմնականում նկարում են Կոմպոզիտորների միության շենքում՝ «Ալֆա սաունդ» ձայնագրման կենտրոնում։ Որպես նախագծի խորհրդանիշ՝ հայկական կարպետը կա գրեթե բոլոր տեսահոլովակներում։ Ֆինանսական բոլոր ծախսերն Արթուրն է հոգում՝ առայժմ շահույթ չստանալով։ Հաջորդ քայլը նախագիծը սփյուռքում ճանաչելի դարձնելն է։

«Մեր նպատակն է, որ «Carpet Jam»-ի անունն այնքան տարածվի, որ ինքն իր մասին խոսի, որ հաջողված արտիստներն էլ ուզենան գալ, ներկայանալ։ Նպատակ ունենք տարածվել նաեւ սփյուռքում, որ էնտեղի երիտասարդները տեսահոլովակներ սարքեն, ուղարկեն մեզ, ներկայացնենք։



Եթե նախագիծը միջազգային ճանաչում ունենա, շատ օգտակար կլինի մեր երիտասարդ երաժիշտների համար։ Էստեղ ում հետ խոսում եմ, բոլորն ուզում են սփյուռքում հաջողել, գումար աշխատել։ Ինչքան հասցրել եմ հասկանալ, երաժիշտների եկամտի հիմնական աղբյուրը համերգներն ու հարսանիքներն են։ Բայց ամեն երաժշտական խումբ չէ, որ հրավիրվում է։

Եթե ես 15 տարեկանում երաժշտական դպրոց գնալու հնարավորություն ունենայի, կարող է՝ իմ կյանքի ընթացքը փոխվեր։ Բայց հիմա առիթը կա, ինչո՞ւ երիտասարդներին ներկայանալու հնարավորություն չտանք»,-ասում է «Carpet Jam»-ի հիմնադիրը։



Ի սկզբանե հարթակը նախատեսված էր հեղինակային երգերի համար։ Բայց հետո կատարողները սկսեցին Կոմիտասի հետաքրքիր մշակումներ ներկայացնել, հայտնի համաշխարհային հիթեր՝ փոխված գործիքավորմամբ ու հաճախ՝ հայերեն թարգմանված տեքստերով։ Ժամանակի ընթացքում հստակեցվեց նաեւ ժանրային ուղղվածությունը։



«Վերջին ամիսներին հասկացել ենք, որ մեր ներկայացրած երաժշտությունը՝ ջազ, ռոք, 16-17 տարեկանները շատ չեն լսում։ Հիմա բոլորին հետաքրքրում է փոփ, հիփ-հոփ, ռեփ, R&B։ Մենք որոշել ենք այդ 4 ճյուղերը զարգացնել ու գնալ երիտասարդների հետեւից։ Հավատս չի գալիս, թե ինչքան տաղանդավոր երաժիշտներ կան Հայաստանում»։

Մոտ 80 տեսահոլովակ արդեն ցուցադրել են։ Այսպիսի հարթակները միշտ թարմացվող բովանդակություն են պահանջում։ Իրենք փորձում են շաբաթը 2 նոր հոլովակ տեղադրել։ «Carpet Jam»-ի հիմնադիրն ասում է՝ եթե նախագիծը հաջողի, գուցե տաղանդավոր արտիստների պրոդյուսերությամբ զբաղվեն։



Չնայած իր ամբողջ ժամանակն Արթուրը նվիրել է հարթակի աշխատանքներին, բայց իր առաջին նպատակը, որի համար եկավ Հայաստան, չի մոռանում։ 44-օրյա պատերազմից հետո շինարարական ծրագիրը վերսկսել չի կարողանում՝ ներդրողները հրաժարվել են, նորերին գտնել դեռ չի հաջողվում։ Բայց չի հուսահատվում, ապագայի իր բոլոր ծրագրերը Հայաստանի հետ է կապում։

«3 տարի առաջ ես մտածեցի, որ շատ հրաշալի կլինի շինարարական ծրագրեր իրականացնեմ այստեղ, բայց երաժշտությունը եկավ մեջտեղ, իմ կյանքի երկու սերերը միաժամանակ հայտնվեցին նույն տեղում, ու դրան գումարվեց հայկական գործոնը։ Երեւանում ես նորից երիտասարդացել եմ։ 64 տարեկանում մի քիչ անհավանական է այսպիսի հնարավորությունը, երազների մեջ եմ դեռ։ Պատահում է՝ առավոտներն արթնանում ու չեմ հավատում աչքերիս։

20 տարի ապրել եմ Պարսկաստանում, 40 տարի՝ Ամերիկայում, 20 տարի էլ Հայաստանում ապրեմ, ու դա կլինի մի հրաշալի կյանք, չէ՞»։

Արթուրի ընտանիքն Ամերիկայում է։ Տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում է նրանց։ Կարոտին դիմանալը դժվար է, բայց, ասում է, հարազատներս ուրախանում են իմ ուրախությամբ։



«Իմ տարիքի ընկերներս խանդում են ինձ։ Ասում եմ՝ դուք էլ արեք, էստեղ կա ձեր կարիքը, ձեր գաղափարները, գումարները բերեք, սա մեր երկիրն է։ Բայց շատերը մի քիչ արագ են ծերացել ու ծույլ են, գերադասում են հանգստությունը, մեծ փոփոխություններ չեն ուզում անել։ Բայց մի կյանք է, ավելին չունենք ապրելու։ Պիտի լավ ապրենք, բարի լինենք, ուրախ։

Ընկերներիս, երեխաներիս ասում եմ, որ ամեն 10 տարին մեկ պիտի մենք մեզ փոխենք։ Երկրագունդն է փոխվում, մենք չենք կարող նույնը մնալ, պիտի աճենք։ Բայց կարեւորը՝ ով ինչ անում է, անի սիրով։ Երբ մի բան սիրելով ես անում, հաջողելու շանսն ավելի մեծ է»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Եթե մեկն Արթուր Աղաջանյանցին ասեր, որ 64 տարեկանում տեղափոխվելու է այլ երկիր, նոր մասնագիտություն ու զբաղմունք է ունենալու եւ ամբողջովին փոխելու է իր կյանքը, կմտածեր՝ անհնար է։

Մասնագիտությամբ շինարար Արթուրը մոտ 40 տարի ապրում ու աշխատում է Ամերիկայում։ Որպես զբոսաշրջիկ եկավ Հայաստան ու հասկացավ՝ վերադառնալ չի ուզում։ Քանաքեռավանում հողատարածք գնեց, որ տարեց սփյուռքահայերի համար տների կառուցման ծրագիր սկսի, ու ինքն էլ աստիճանաբար տեղափոխվի Հայաստան։ Նախագիծը պատրաստ էր, կառավարության, շինարարների հետ քննարկումները՝ ընթացքի մեջ, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը։ Հայտարարվեց կարանտին, չվերթները չեղարկվեցին։ Արթուրը մնաց Երեւանում՝ մենակ, առանց ծանոթների։ Հիշեց իր պատանեկության երազանքն ու կիթառ գնեց։

&laquo;Ես Պարսկաստանում եմ ծնվել, եւ երաժշտության նկատմամբ սերը դեռ մանկուց կար, կիթառներ ունեի, ոչ պրոֆեսիոնալ, բայց նվագում էի։ Այն ժամանակ շատ ցածր աչքով էին նայում երաժշտական խմբերին։ Պապաս կասեր՝ Պարսկաստանն այն տեղը չէ, որտեղ երաժշտությամբ պիտի զբաղվես&raquo;։

Մոտ 50 տարի անց՝ Երեւանում, Արթուրը գրեց իր առաջին երգը։ Ասում է՝ այդ ընթացքում որեւէ զբաղմունք չուներ ու միտքն այնքան պարզ էր՝ պատրաստ ստեղծագործելու։ Հետո պատահաբար ծանոթացավ մի երաժշտի հետ, որն առաջարկեց.

&laquo;Արի գնանք, &laquo;զապիս&raquo; անենք։ Ասում եմ՝ &laquo;զապիսն&raquo; ի՞նչ է։ Ասում է՝ &laquo;ռիքոռդ&raquo; անենք։ Մի երգ ձայնագրեցինք, տեսա՝ հետաքրքիր է։ Ասացի՝ էլի երգեր ունեմ, ասաց՝ դե բեր։ Էդպես 2, 3, 5, 10 երգ ձայնագրեցինք&raquo;։

Արթուրն ինքը չի երգում, ասում է՝ ձայնային տվյալները ներում են միայն, որ երգիչներին բացատրի՝ ինչպես է պետք կատարել երգը։ Այդ պատճառով սկսեցին երգիչներ փնտրել ու ձայնագրել երգերը։ Հետո դա էլ քիչ թվաց, տեսահոլովակներ նկարեցին։ Արթուրը հիմնեց &laquo;Levels High&raquo; ընկերությունը, յութուբում էջ բացեց ու սկսեց ներկայացնել հոլովակները։

Գործընթացը հետաքրքիր էր, ոգեւորիչ, բայց հետագա անելիքներն ու նպատակները հստակեցնելու խնդիր կար։ Ամերիկյան հաջողված հարթակների օրինակով՝ որոշեց հայ երաժիշտներին ներկայացնելու համար համացանցային մի հարթակ ստեղծել՝ &laquo;Carpet Jam&raquo;-ը։

Սկսեց ակումբներ գնալ, երաժիշտների հանդիպել, ներկայացնել նախագիծն ու հրավիրել համագործակցության։ Սկզբում քիչ հայտնի, հիմա ավելի ճանաչված կատարողներ ու խմբեր են միանում, երաժիշտներն արդեն իրենք են դիմում &laquo;Carpet Jam&raquo;-ին։

Երգերը ձայնագրում ու տեսահոլովակները հիմնականում նկարում են Կոմպոզիտորների միության շենքում՝ &laquo;Ալֆա սաունդ&raquo; ձայնագրման կենտրոնում։ Որպես նախագծի խորհրդանիշ՝ հայկական կարպետը կա գրեթե բոլոր տեսահոլովակներում։ Ֆինանսական բոլոր ծախսերն Արթուրն է հոգում՝ առայժմ շահույթ չստանալով։ Հաջորդ քայլը նախագիծը սփյուռքում ճանաչելի դարձնելն է։

&laquo;Մեր նպատակն է, որ &laquo;Carpet Jam&raquo;-ի անունն այնքան տարածվի, որ ինքն իր մասին խոսի, որ հաջողված արտիստներն էլ ուզենան գալ, ներկայանալ։ Նպատակ ունենք տարածվել նաեւ սփյուռքում, որ էնտեղի երիտասարդները տեսահոլովակներ սարքեն, ուղարկեն մեզ, ներկայացնենք։



Եթե նախագիծը միջազգային ճանաչում ունենա, շատ օգտակար կլինի մեր երիտասարդ երաժիշտների համար։ Էստեղ ում հետ խոսում եմ, բոլորն ուզում են սփյուռքում հաջողել, գումար աշխատել։ Ինչքան հասցրել եմ հասկանալ, երաժիշտների եկամտի հիմնական աղբյուրը համերգներն ու հարսանիքներն են։ Բայց ամեն երաժշտական խումբ չէ, որ հրավիրվում է։

Եթե ես 15 տարեկանում երաժշտական դպրոց գնալու հնարավորություն ունենայի, կարող է՝ իմ կյանքի ընթացքը փոխվեր։ Բայց հիմա առիթը կա, ինչո՞ւ երիտասարդներին ներկայանալու հնարավորություն չտանք&raquo;,-ասում է &laquo;Carpet Jam&raquo;-ի հիմնադիրը։



Ի սկզբանե հարթակը նախատեսված էր հեղինակային երգերի համար։ Բայց հետո կատարողները սկսեցին Կոմիտասի հետաքրքիր մշակումներ ներկայացնել, հայտնի համաշխարհային հիթեր՝ փոխված գործիքավորմամբ ու հաճախ՝ հայերեն թարգմանված տեքստերով։ Ժամանակի ընթացքում հստակեցվեց նաեւ ժանրային ուղղվածությունը։



&laquo;Վերջին ամիսներին հասկացել ենք, որ մեր ներկայացրած երաժշտությունը՝ ջազ, ռոք, 16-17 տարեկանները շատ չեն լսում։ Հիմա բոլորին հետաքրքրում է փոփ, հիփ-հոփ, ռեփ, R&amp;B։ Մենք որոշել ենք այդ 4 ճյուղերը զարգացնել ու գնալ երիտասարդների հետեւից։ Հավատս չի գալիս, թե ինչքան տաղանդավոր երաժիշտներ կան Հայաստանում&raquo;։

Մոտ 80 տեսահոլովակ արդեն ցուցադրել են։ Այսպիսի հարթակները միշտ թարմացվող բովանդակություն են պահանջում։ Իրենք փորձում են շաբաթը 2 նոր հոլովակ տեղադրել։ &laquo;Carpet Jam&raquo;-ի հիմնադիրն ասում է՝ եթե նախագիծը հաջողի, գուցե տաղանդավոր արտիստների պրոդյուսերությամբ զբաղվեն։



Չնայած իր ամբողջ ժամանակն Արթուրը նվիրել է հարթակի աշխատանքներին, բայց իր առաջին նպատակը, որի համար եկավ Հայաստան, չի մոռանում։ 44-օրյա պատերազմից հետո շինարարական ծրագիրը վերսկսել չի կարողանում՝ ներդրողները հրաժարվել են, նորերին գտնել դեռ չի հաջողվում։ Բայց չի հուսահատվում, ապագայի իր բոլոր ծրագրերը Հայաստանի հետ է կապում։

&laquo;3 տարի առաջ ես մտածեցի, որ շատ հրաշալի կլինի շինարարական ծրագրեր իրականացնեմ այստեղ, բայց երաժշտությունը եկավ մեջտեղ, իմ կյանքի երկու սերերը միաժամանակ հայտնվեցին նույն տեղում, ու դրան գումարվեց հայկական գործոնը։ Երեւանում ես նորից երիտասարդացել եմ։ 64 տարեկանում մի քիչ անհավանական է այսպիսի հնարավորությունը, երազների մեջ եմ դեռ։ Պատահում է՝ առավոտներն արթնանում ու չեմ հավատում աչքերիս։

20 տարի ապրել եմ Պարսկաստանում, 40 տարի՝ Ամերիկայում, 20 տարի էլ Հայաստանում ապրեմ, ու դա կլինի մի հրաշալի կյանք, չէ՞&raquo;։

Արթուրի ընտանիքն Ամերիկայում է։ Տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում է նրանց։ Կարոտին դիմանալը դժվար է, բայց, ասում է, հարազատներս ուրախանում են իմ ուրախությամբ։



&laquo;Իմ տարիքի ընկերներս խանդում են ինձ։ Ասում եմ՝ դուք էլ արեք, էստեղ կա ձեր կարիքը, ձեր գաղափարները, գումարները բերեք, սա մեր երկիրն է։ Բայց շատերը մի քիչ արագ են ծերացել ու ծույլ են, գերադասում են հանգստությունը, մեծ փոփոխություններ չեն ուզում անել։ Բայց մի կյանք է, ավելին չունենք ապրելու։ Պիտի լավ ապրենք, բարի լինենք, ուրախ։

Ընկերներիս, երեխաներիս ասում եմ, որ ամեն 10 տարին մեկ պիտի մենք մեզ փոխենք։ Երկրագունդն է փոխվում, մենք չենք կարող նույնը մնալ, պիտի աճենք։ Բայց կարեւորը՝ ով ինչ անում է, անի սիրով։ Երբ մի բան սիրելով ես անում, հաջողելու շանսն ավելի մեծ է&raquo;։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Актера Игоря Меркулова похоронят на Николо-Архангельском кладбище



Мир

Культурное лето с Dhawa Ihuru




Українські новини

Відомий аграрій Кормишкін, складає свої депутатські повноваження



Новости 24 часа

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!



Game News

Гайд по Earn to Die Rogue: мифические предметы, билды и режимы



Москва

Проект Детского радио – победитель второго грантового конкурса Президентского фонда культурных инициатив



News Every Day

Vavada Casino: a Leader in the Online Gaming Industry



Происшествия

В центре Орла машина сбила двух пешеходов



Москва

Цены все равно вырастут? Бизнес на «упрощенке» будет меняться и дорожать



Сергей Брановицкий

Кинопродюсер.



Москва

Политолог: визит Путина во Вьетнам может восстановить отношения в военной сфере



WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе



Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий



Кубок

В Пензе стартовали соревнования по по мотокроссу на Кубок главы города



Симферополь

Выставка-посвящение «Первая дама советской скульптуры»



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона



Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Рахманинов

Концерт “Рахманинов под небом”



Москва

В онкоцентре в Родниках открылась «Академия онкологов России»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net