Մարինա Կալյուրանդն ասել է, որ կբարձրաձայնի հայ գերիների խնդրի մասին
![Մարինա Կալյուրանդն ասել է, որ կբարձրաձայնի հայ գերիների խնդրի մասին](https://mediamax.am/datas/znews/thumb_/2022/02/1645622952_1077008.jpg)
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի եւ կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովայի հետ հանդիպմանը նա ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մարինա Կալյուրանդը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, եւ ինքը կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը։
Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման նպատակով: