Հայաստանը կարեւորում է կապերի խորացումը ԵՄ հետ
Այդ մասին նա ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում հանձնել է իր հավատարմագրերը։
ՀՀ նախագահն ասել է, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը Հայաստանի անկախացումից ի վեր եղել է եւ շարունակում է մնալ երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական միության հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը:
Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու լայնածավալ բարեփոխումները, որտեղ մեծ է ԵՄ կողմից տրամադրվող շարունակական աջակցության դերը։
ՀՀ Նախագահը եւ ԵՄ պատվիրակության ղեկավարը կարեւորել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ նորացման նախաձեռնությունը, որը Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում եւս ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ` կարեւորելով ընդհանուր արժեքներին հավատարմությունն ու բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացը: