Мы в Telegram
Добавить новость

160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com

Опубликовать свою новость бесплатно - сейчас

<
>

Հայաստանի անելիքները Թուրքիայի հետ սպասվող բանակցություններում

Հայ-թուրքական հարաբերությունների բարդությունը բազմաշերտ է. մի կողմից առկա է անցյալի բեռը, մյուս կողմից՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, խաղաղության եւ կայունության մեջ ապրելու հրամայականը:

Հայաստանի անկախության առաջին օրվանից մինչ օրս մեզ համար մեծ մարտահրավեր է եղել անցյալը ներկայի եւ ապագայի հետ համադրելը: Հայկական կողմի մոտեցումն այն էր, որ որքան էլ անցյալի խնդիրները բարդ են, դրանք հնարավոր կլինի քննարկել, կարգավորել եւ լուծել միայն այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ հաստատվեն բնականոն հարաբերություններ, դիվանագիտական կապեր եւ լինեն բաց սահմաններ:

Թուրքիայի մոտեցումն այս տարիների ընթացքում եղել եւ շարունակում է մնալ տրամագծորեն հակառակը: Մեր հարեւան երկիրը առաջարկում է կարգավորել անցյալի բոլոր խնդիրները, ստանալ իրեն բավարարող պատասխաններ ու լուծումներ եւ միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու բացել սահմանը:

Հայ-թուրքական հարաբերությունները բոլոր ժամանակներում ունեցել են երկու հարթություն՝ բովանդակային եւ գործընթացային: Բնական է ենթադրել, որ բովանդակային հարցում լուծման հասնելու համար պետք է անցնել գործընթացով: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների դեպքում թուրքական կողմի համար գործընթացը միշտ եղել եւ մնում է նպատակ եւ ոչ թե միջոց:

Մի կողմից թուրքերը լավ գիտակցում էին, որ իրենց առաջադրած նախապայմանները՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ հողային պահանջներից հրաժարվելը եւ Ղարաբաղի հարցում որեւէ լուծում՝ ի նպաստ Ադրբեջանի, անընդունելի են Հայաստանի համար, մյուս կողմից՝ սահմանը բացելու եւ Ցեղասպանության ճանաչման հարցով մշտապես զգալով միջազգային հանրության ճնշումը՝ նրանք ձգտել են ցույց տալ աշխարհին, որ հայերի հետ առկա է բանակցային գործընթաց, որ պետք չէ միջամտել եւ խանգարել բանակցություններին:

Թուրքական դիվանագիտությանը տարիների ընթացքում հաջողվել է իր առավել կոշտ նախապայմաններին տալ միջազգային հանրության համար առավել ընկալելի ձեւակերպումներ: Ցեղասպանության գործընթացից հրաժարվելը փոխարինվել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Հողային եւ պահանջատիրական խնդիրը ձեւակերպվել էր որպես սահմանների փոխադարձ ճանաչմամբ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկ:

Ուստի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կա երեսուն տարվա կուտակված փորձ, որն սկսվել է անկախությունից անմիջապես հետո եւ շարունակվում է մինչեւ այսօր, անցել է տարբեր փուլերով, ունեցել է տարբեր դրսեւորումներ եւ որի խտացված փորձից կարելի է անել հետեւյալ եզրահանգումները․

1. Թուրքիան այդ գործընթացներին միշտ մասնակցել է նախապայմաններով,

2. Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական՝ իրարից անկախ խնդիրները եղել են փոխկապված,

3. Թուրքիան միշտ գործընթացը դիտարկել է որպես նպատակ եւ ոչ թե միջոց խնդրի կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման համար։

Հայաստանի մոտեցումը նախորդ երեք իշխանությունների համար՝ անկախ Թուրքիայի առաջադրած այդ պահանջներից, միշտ մնացել է նույնը` առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Այսօր, բնականաբար, իրավիճակը կտրուկ փոխված է, որը եւ ենթադրում է հայկական կողմի մոտեցումներում շեշտակի փոփոխություններ։ Թուրքիան իր ոճն ու դիրքորոշումները չի փոխելու։ Ավելին, նա բանակցություններին ներկայանալու է նորանոր պահանջներով։ Ժամանակն է, որ երեսուն տարիների ընթացքում Թուրքիայի կողմից ներդրված եւ կիրառված վերոնշյալ երեք մոտեցումները Հայաստանն ինքն այսօր հայելային ձեւով կիրառի իր բանակցություններում։

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի եւ հնարավոր զարգացումների տեսանկյունից երկու տարբերակ գոյություն ունի։

Առաջինը, որ մենք համակերպվում ենք մեր կորուստների հետ՝ Ղարաբաղի կորուստ, Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջում, գերիների առկայություն, Հայաստանի տարածքով միջանցքի հնարավոր տրամադրում: Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը նշանակում է այդ բոլորի օրինականացում։ Եթե Հայաստանի իշխանությունները հիմա հռչակում են առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, ուրեմն հենց սրա տակ են ստորագրում։

Երկրորդը, որ մենք կտրականապես մերժում ենք 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված ստատուս քվոն եւ պնդում ենք, որ տարածաշրջանում հնարավոր է հասնել կայուն խաղաղության միայն հարցի արդար լուծման պայմաններում, հայկական կողմի անհերքելի իրավունքների վերահաստատման միջոցով։ Այս պարագայում հայկական կողմը հստակ ուղենիշեր պետք է դնի իր համար եւ մեր շահերից բխող ազգային օրակարգով մտնի բանակցային գործընթացի մեջ։

Հայաստանը չպետք է հայտարարի, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորման։ Ոչ էլ պետք է պնդի, որ այդ նպատակին հասնելու համար ունի նախապայմաններ։

Ստեղծված իրավիճակը ստիպում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների իր օրակարգում ներառի մի քանի հիմնական հարց։ Կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր անելուց առաջ երկու կողմերի միջեւ այդ հարցերի շուրջ առնվազն պետք է լինի հստակ փոխըմբռնում։

Չմոռանանք, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմաններում Թուրքիան միշտ դուրս է եկել երկու երկրներին առնչվող խնդիրներից՝ ներառելով երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հարցերը։

Հաշվի առնելով այդ նախադեպը եւ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ եւ ակտիվ ռազմական ու դիվանագիտական աջակցությունը՝ Հայաստանն այսօր ունի բոլոր իրավունքները Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը Թուրքիայի հետ բանակցություններում բարձրացնելու համար։

Հայաստանը պետք է հստակ օրակարգով ներկայանա հենց առաջին հանդիպմանը, որը պետք է ներառի առնվազն հետեւյալ չորս կետերը․

– ադրբեջանական ուժերի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքներից,

– բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձ,

– նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ճանաչում որպես մեկ քաղաքական միավորի,

– Մինսկի խմբի շրջանակում քաղաքական այդ միավորի սահմաններում դրա վերջնական իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում:

Սրանք այն հարցերն են, որ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու, եւ որ Թուրքիան ինքը այդ հարցերի առնչությամբ որեւէ նախապայման չի կարող առաջադրել։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել:

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

&ndash; ադրբեջանական ուժերի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքներից,

&ndash; բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձ,

&ndash; նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ճանաչում որպես մեկ քաղաքական միավորի,

&ndash; Մինսկի խմբի շրջանակում քաղաքական այդ միավորի սահմաններում դրա վերջնական իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում:

Սրանք այն հարցերն են, որ Թուրքիան նախօրոք պետք է իմանա՝ Հայաստանը դրանցից չի հրաժարվելու, եւ որ Թուրքիան ինքը այդ հարցերի առնչությամբ որեւէ նախապայման չի կարող առաջադրել։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել:

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net

Архангельск

Стало известны победили в шоу "Сокровища императора"

VIP

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России

Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві

Новости 24 часа

Автопробег в честь Дня России прошел в Ленинском округе

Game News

Состоялся релиз The Case of the Golden Idol на iOS и Android

Москва

Памятник Валентину Юдашкину открыли в Москве на Троекуровском кладбище

News Every Day

America’s Space Infrastructure: So Vulnerable It Destabilizes Geopolitics

Авто

Завершается устройство земляного полотна на дороге с мостом через Обь в районе Сургута

Москва

Подмосковье подписало соглашение о популяризации раздельного сбора отходов

Жанна Фриске

Память Жанны Фриске почтили посмертной наградой и ее песней на музыкальной премии

Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек

ATP

Сафиуллин не смог пробиться во второй круг турнира ATP в Штутгарте

Москва

Рубена Варданяна в бакинской тюрьме заставляли долго стоять, его лишали воды, ему не разрешали мыться и менять белье и одежду

Чемпионат

Военнослужащие Красноярского соединения стали призерами Чемпионата Сибирского округа Росгвардии по стрельбе из боевого ручного стрелкового оружия

Симферополь

В Крыму хотят создать профессиональную хоккейную команду

Москва

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.

Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию

Москва

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.

Другие популярные новости дня сегодня

123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Новости 24/7 Все города России

Загрузка...

Топ 10 новостей последнего часа

Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве выбросы углекислого газа сократились на 130 тысяч тонн благодаря электробусам

Путин в России и мире
Москва

Глава МИД Турции обсудил в Москве курдские «выборы» в Сирии

Лукашенко в Беларуси и мире
Минск

За что Лукашенко должен извиняться перед Арменией?

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Виктор Цой

Массовое выступление гитаристов с песней Цоя «Группа крови» планируется в Чите

Москва

Путин: "Вы бы знали, как этот Пашинян заколебал"

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net